Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ

Ես լավ գիտեմ ղարաբաղցիներին, ամեն ինչ կորած չէ. Վիկտոր Կրիվոպուսկով

Ներքաղաքական

«Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ հետ:

— Վիկտոր Վլադիմիրովիչ, առ այսօր շարունակում է արգելված մնալ Ձեր մուտքը Հայաստան: Ի վերջո, կա՞ որեւէ տրամաբանական բացատրություն՝ ինչո՞ւ:

— Առաջին հայացքից, իսկապես, այս ամենը տրամաբանական չէ: Ես գրեթե 20 տարի ղեկավարում եմ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերությունը, որի ամենակարեւոր սկզբունքն այն է, որ մենք չենք քննադատում հայերին, այլ պաշտպանում ենք, եւ որեւէ հակաօրինական գործողություն ոչ միայն իմ կողմից, այլեւ մեր ընկերության կողմից հայ ժողովրդի, առավել եւս Հայաստանի Հանրապետության հանդեպ, որպես պետության, չի եղել, չկա եւ չի էլ լինելու: Բայց սա հարված չէր Կրիվոպուսկով անձի հանդեպ, այլ հարված էր հայերի ու ռուսների բարեկամությանը, ինչն ավելի վտանգավոր է, քան մնացածը: Չէ որ այդ բարեկամությունը մի հրամանով չես նշանակի ու չես կանգնեցնի, այն կառուցվում է առանց հրամանագրերի, եւ այս ամենը կորցնելը սարսափելի է: Եվ ես ավելի քան վստահ եմ, որ իմ մուտքի արգելքը, թեպետ, այո՛, եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով, բայց ամերիկացիների ու բրիտանցիների ցուցումով: Այսինքն՝ նրանց, որոնք փորձում են քանդել Կովկասում առկա աշխարհաքաղաքականությունը եւ հայ-ռուսական հարաբերությունները: Ու պատմականորեն միշտ է սա եղել իրենց նպատակը՝ դեռեւս Պյոտր Առաջինի  ժամանակներից: Իսրայել Օրու, Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությունը եւ մնացած սադրանքները, որոնք իրականացնում էին թուրքերը, այդ թվում՝ Ցեղասպանությունը, փորձ էին անում այդ ամենը գցել ռուսների վրա: Հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները վախեցնում է նրանց եւ ստիպում անընդհատ դիմել նոր սադրաքների: Ի դեպ, ոչ միայն իմ ընկերներն էին վրդովված, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է, այլ սովորական հայ մարդկանց, բայց, ցավոք, այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որ ոչ ոք չի կարող աղաղակել այս մասին պետական հեռուստաալիքներով:

— Իսկ ինչպե՞ս կարող է Հայաստանը դուրս գալ, ինչպես Դուք եք նշում, այս վտանգավոր իրավիճակից: Ի՞նչ է լինելու հետո:

— Կարծում եմ` հայ ժողովուրդն արդեն արթնանում է, եւ «ով ուզում է լինի, միայն ոչ թե նրանք» կարգախոսը արդեն օրակարգում է: Կարծես թե, պետք է այս փուլով անցնենք: Այո՛, ես նկատի ունեմ նաեւ մեզ՝ ռուսներիս, որովհետեւ այսօրվա հայաստանյան համակարգի համար մենք էլ պետք է պատասխանատվություն կրենք, որ ոչ թե ուշադրություն չդարձրինք, այլ ճիշտ չգնահատեցինք իրավիճակը: Մեր նախագահը, հատկապես վերջին իր ելույթում ասել է` դավաճանությունը, սուտը, արժեքների խեղաթյուրումը, դա արեւմտյան «ժողովրդավարության» ոճն է: Ես գրել եմ եւս մեկ գիրք Ղարաբաղի մասին, որտեղ անդրադարձել եմ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ 2020 թվականի պատերազմի հետեւանքներին: Ադրբեջանը ստեղծված է ստի վրա: Բայց, փաստորեն, Ալիեւի վարած քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանին հարազատ էր: Նիկոլ Փաշինյանը մինչեւ այսօր մի բառ ճիշտ չի ասել: Մարդկանց մոլորեցրել է, խաբել, հետո խաղեր տվել եւ ասել ինչ-որ ճշմարտանման բան: Եթե հիմա նայեք նրա հայտարարությունների խրոնոլոգիան Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի նկատմամբ, ոչինչ չի կարելի միանշանակ ասել: Բացեք եւ կարդացեք նրա թերթը…  Հիշում եմ, թե նա ինչպես է իր թերթում դեռեւս 2008 թվականի ապրիլի 9-ին արտահայտվել հայ ժողովրդի մասին՝ նրանց համարելով խոշոր եղջերավոր անասուն, ինչպես էր բնութագրում ներկայիս կաթողիկոսին… Եվ ի՞նչ եք կարծում՝ այս ղեկավարը փոխվե՞լ է, իհարկե՝ ոչ: Նա ինչ անում է հիմա, այդ մասին ասել է 2018 թվականի ապրիլի 1-ին` Հանրապետության հրապարակում «Պուտին, հեռացիր», «102-րդ ռազմաբազա, հեռացիր» պաստառներով: Եվ այսօր մենք տեսնում ենք այդ ամենը:

— Հայաստանյան շրջանակներում հաճախ հիշեցնում են, որ հենց Վլադիմիր Պուտինն էր 44-օրյա պատերազմից հետո ասում, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելը ընդհանրապես հիմքեր չունի, ինչից հետո վերջինս վերընտրվեց վարչապետի պաշտոնում…

— Եվ ի՞նչ, Վ. Պուտինի հրամանո՞վ է երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել: Բնականաբար՝ ոչ: ՌԴ նախագահը, որպես ղեկավար, ճիշտ է, զբաղվում է քաղաքականությամբ, բայց նա առաջին հերթին օժտված է մարդկային բարձր որակներով, որն ավելի ուժեղ է, քան քաղաքականությունը: Իրեն հետաքրքիր չեն անձերը, իշխանությունները, իր համար կարեւոր է հայ ժողովրդի ինքնության պահպանումը: Ինչի՞ է այն վերածվել այսօր: Եթե արմատական մեթոդներ չկիրառվեն, մեծ ողբերգություն կլինի հայ ժողովրդի հետ:

— Նկատի ունեք հիմա էլ Սյունի՞քը փրկելու կարիք ենք ունենալու, թե՞, ամեն դեպքում, Արցախի էջը փակված չէ:

— Ամեն ինչ դեռ առջեւում է: Այսօր տեսնում ենք, որ վերաձեւվվում են պետությունների սահմանները, փլուզվում են պատմական կամուրջները: Հայաստանը հիմա կանգնած է բեկման կետում, եւ ամեն ինչ կորած չէ: Ես լավ գիտեմ ղարաբաղցիներին: Արցախից հայ ժողովրդին բռնի տեղահանել, հանրապետության գոյությունը լիկվիդացնել, ոչ մեկին իրավունք չի տրված, եւ այս զզվելի խաբեությունն ավարտվելու է: Կարծում եմ՝ ժողովուրդը հիմա հասկանում է այս ողբերգության չափը, եւ կարող եմ ասել, որ մեր ռուսական հանրույթն ամբողջ ոգով հայկական կազմակերպությունների հետ է, անընդհատ կապի մեջ ենք մեր ընկերների հետ: Առջեւում ծանր, դժվար, բայց շատ կարեւոր աշխատանք կա անելու, որպեսզի հայ ժողովուրդը նորից վերականգնի իր պատմական արդարությունն ու զբաղեցնի իր տեղն այս աշխարհում՝ ի հեճուկս հայաստանյան այսօրվա իշխանության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ BloombergԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված