Դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում. Վլադիմիր Գրիգորյանը՝ «Արցախը չի լուծարվելու» հարցազրույցի մասին
ՆերքաղաքականԱրցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։
«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։
Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդականը»,-գրել է Վլադիմիր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1-ից Արցախը չի լուծարվելու։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
