Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան

«Փաստ». «Պատմական» ռեկորդներ. լուրջ «բազարներ» են տեղի ունեցել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նիստերը գնալով «աննախադեպ» են դառնում. այս մասին են վկայում օրեցօր մեծացող օրակարգն ու այնտեղ ներառված հարցերի «գերգաղտնի» լինելը։ Մեր տեղեկություններով, կառավարության տարեվերջյան նիստում նախատեսվող հարցերը բավական շատ են (իսկ նախօրեի նիստում պատմական ռեկորդ էր՝ 90 հարց, որից զեկուցվեց 3-ը)։ Ինչպես հայտնում է թերթի կառավարական աղբյուրը, նիստից առաջ տեղի ունեցող «կոմիտեներում» լուրջ «բազարներ» են տեղի ունեցել։

Մեր տեղեկություններով, մի շարք նախագծեր ուղղակի զոռբայավարի ներառվել են օրակարգ, որի հետ մի քանի գերատեսչություններ ոչ միայն վերապահումներ են ունեցել, այլ ուղղակի մեծ խնդիրներ են արձանագրել, ինչպես նաև իրավական ու ընթացակարգային բացթողումներ։ Այդուամենայնիվ, կիսատ-պռատ մի շարք նախագծեր «անցել» են նախորդ նիստում, մի քանի տասնյակն էլ կընդունվեն հաջորդ շաբաթ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ