Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Նպատակը մեր երկրի պետականությունը պահպանելն է. Արշակ Կարապետյան

Հանդիպում

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 20-ին շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացման շրջանակներում հարցազրույցը է տվել «Իրավունք»-ին, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակը, ներկայացրել դրանից դուրս գալու ելքերը, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։

«Մեր գլխավոր նպատակը երկիրն այս իրավիճակից դուրս բերելն է։ Բայց այսօրվա իշխանությունը խանգարող հանգամանք է այդ ճանապարհին, որին պետք է հեռացնել»- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, չի կարելի մտնել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց անձնական տիրույթ, դա ըստ գեներալ-մայորի անթույլատրելի է. «Այո, եթե այդ մարդը սխալներ է անում քաղաքական դաշտում, եկեք դրա մասին խոսենք։ Ձեր կարծիքն ասեք, ոչ թե կպեք անձին։ Դեմ եմ անձին կպնելուն: Ես առաջարկում եմ, պայքարի ձևերը փոխել և բերել քաղաքակիրթ դաշտ` անցնել անձնականից: Պետք է քաղաքակիրթ երկիր դառնանք, իսկ քաղաքակիրթ երկրում տենց բան ընդունված չի»։

Հարցազրույցի վերջում Արշակ Կարապետյանը խոսել է նաև իր կողմից ղեկավարվող շարժման գործունեության մասին: «Մեր նպատակը նորից եմ կրկնում մեր երկրի պետականությունը պահպանել է և մեր ազգի ապագան ապահովելը»- իր խոսքը եզրափակել է Արշակ Կարապետյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ