Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ովքեր են պարգեւատրվել «Հայկյան 2023» հատուկ մրցանակներով

Թեմա

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը:

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ: 

«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի արտահայտման հնարավորություն են։

Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

«Հայկյան 2023» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝ 

1. Անաչառ և ազատ լրատվություն մատուցելու համար – Անի Գևորգյանը

2. Արցախից բռնի տեղահանված  մեր հայրենակիցներին մեծածավալ սոցիալական օգնություն տրամադրելու համար - «Մենք և մունք» քաղաքացիական նախաձեռնությունը

3.  Հայ գերիների հայրենադարձման աշխատանքներում նշանակալի ներգրավվածության համար -  Սիրանուշ Սահակյանը  

4. «Հայացք» մատենաշար նախագծի համար  - նախագծի ղեկավար Կարեն Բեքարյանը 

5. 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրած մասնագիտական աշխատանքի համար  - Արթուր Տոնոյանը

6. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և ռևմատոլոգիայի զարգացման համար – Քնարիկ Գինոսյանը

7. Երիտասարդներին հասարակական ակտիվ գործընթացներում ներգրավելու համար – Կարիերայի դպրոցի հիմնադիր Աշոտ Անդրեասյանը 

8. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – «ԱՄԱԴԵԱ» Իսպանայի հայ  բժիկների ասոցիացիան

9.  Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար - Գագիկ Հեբոյանը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ