Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հրահանգ է եղել ռուսներին չկպնել

Ներքաղաքական

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի գագաթաժողովին մասնակցելու դեկտեմբերի 25-ի նախնական համաձայնություն են տվել անդամ բոլոր երկրների ղեկավարները: Այս գագաթաժողովի ինտրիգը Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցն է: Ռուս փորձագետները ասում են, որ եթե նա հրաժարվի մասնակցել նաեւ այս ետխորհրդային տարածքի կարեւոր միջոցառմանը, ապա դա կնշանակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական կապերի խզում, որովհետեւ Պետերբուրգում կհայտարարվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա ավարտի մասին: 

2024թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Եկող տարի նաեւ լրանում է ԵԱՏՄ հիմնադրման տասնամյակը, որը նշվելու է գալիք մայիսի վերջին: Տեղյակ շրջանակները հայտնում են, որ արդեն նախապատրաստվում է երկու հռչակագիր, որոնք կձեւակերպեն ԵԱՏՄ անդամ պետությունների հավաքական տեսլականը մինչեւ 2035 եւ 2040թթ.

 iravunk.com-ի տեղեկություններով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներքին հրաման է տվել իր ենթականերին, որ այս օրերին, որեւէ վատ բան չգրվի եւ չտարածվի սոցցանցերով Ռուսաստանի  Դաշնության մասին։ 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ