Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Մեծ արհավիրք կամ մեծ օգուտ. ընտրությունը Հայաստանինն է

Միջազգային

Ե­րեկ­վա իր բրի­ֆին­գում ՌԴ ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=272326&l=am) Հա­յաս­տա­նի հա­մար կա­րե­ւոր­վող եւս մեկ տե­ղե­կատ­վութ­յուն հա­ղոր­դեց: Այն է` վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յուն է ձեռք բեր­վել Թեհ­րան-­Մոսկ­վա ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նագ­րի մա­սին, եւ այն կստո­րագր­վի բարձր մա­կար­դա­կի ա­ռա­ջի­կա շ­փում­նե­րի ժա­մա­նակ:

Ս­պաս­վում էր, որ ՌԴ-Ի­րան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին նման փաս­տա­թուղթ ստո­րագր­վե­լու էր Ի­րա­նի նա­խա­գա­հի վեր­ջին մոս­կով­յան այ­ցի շրջա­նակ­նե­րում: Սա­կայն խո­սակ­ցութ­յուն­ներ տա­րած­վե­ցին, որ մաս­նա­վո­րա­պես` ռազ­մա­կան ուղ­ղութ­յա­նը վե­րա­բե­րող ո­րոշ հար­ցեր դեռ վերջ­նա­կա­նա­պես պատ­րաստ չեն, եւ ստո­րագ­րու­մը հե­տաձգ­վեց: ԱՄՆ-ում դա շտա­պե­ցին ըն­դու­նել, որ­պես ի­րենց հա­մար շատ լավ լուր, բայց ե­րե­ւում է, որ ու­րա­խութ­յու­նը կարճ է տե­ւե­լու:

Այդ փաս­տաթղ­թի դե­տալ­նե­րի մա­սին դեռ շատ ման­րա­մաս­ներ հայտ­նի չեն: Սա­կայն կան մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­ներ, որ խոս­քը շատ լուրջ փաս­տաթղ­թի մա­սին է, որ շատ ա­վե­լի մեծ չա­փով կենտ­րո­նա­ցած է անվ­տան­գա­յին եւ ռազ­մա­կան թե­մա­տի­կա­յի վրա: Կան նաեւ տնտե­սա­կան դե­տալ­ներ, բայց ոչ ամ­բողջ խո­րութ­յամբ, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ՌԴ-ի եւ Ի­րա­նի տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րա­ցու­մը նա­խա­տես­վում է նաեւ ԵՏՄ-Ի­րան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում կա­ռու­ցել, եւ Միութ­յան ա­ռա­ջի­կա նիս­տում, ո­րը տե­ղի է ու­նե­նա­լու Սանկտ Պե­տեր­բուր­գում, ծրագր­ված է այդ փաս­տաթղ­թի վերջ­նա­կան հաս­տա­տու­մը:

Այս­պի­սով, ՌԴ-ն­ եւ Ի­րանն ի ցույց են դնում հա­րա­բե­րութ­յու­ննե­րը բո­լոր ուղ­ղութ­յու­ննե­րով ան­նա­խա­դեպ զար­գաց­ման հասց­նե­լու ծրագ­րեր, եւ դժվար չէ հաս­կա­նալ, որ դա միա­ժա­մա­նակ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ուղ­ղութ­յամբ նկա­տե­լիո­րեն սրե­լու է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­յաց­քը: Մաս­նա­վո­րա­պես` Ադր­բե­ջա­նի հար­ցում կար­ծես թե շատ բան ար­դեն իսկ հստակ է: Մաս­նա­վո­րա­պես, նա­խօ­րեին պաշ­տո­նա­պես հաս­տատ­վեց, որ ար­դեն իսկ սկսվում է Ի­րանն ու­ղիղ գծով Ադր­բե­ջա­նին եւ Ռու­սաս­տա­նին կա­պող Աս­տա­րա-­Ռեշտ-­Քազ­վին եր­կա­թու­ղու շի­նա­րա­րութ­յու­նը, ո­րի շա­հա­գործ­ման միայն ա­ռա­ջին տա­րում բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը, ըստ նա­խագ­ծի, կազ­մե­լու են 10 մի­լիոն տոն­նա` հե­տա­գա­յում շատ ա­վե­լի ա­ճե­լու տես­լա­կա­նով: Ու միայն սա ար­դեն­ լուրջ հիմք է, որ Ի­րան-­Ռու­սաս­տան ուղ­ղութ­յամբ մի­ջանց­քի այդ դերն Ադր­բե­ջա­նին պա­հի այդ տի­րույ­թում:

­Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, հաս­կա­նա­լի է, շնոր­հիվ Նի­կո­լի, ի­րո­ղութ­յուն­ներն էա­պես այլ են: Բայց այն, որ մաս­նա­վո­րա­պես կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հայտ­նի թե­մա­յով ոչ միայն Մոսկ­վան, այլ նաեւ Թեհ­րա­նը փոր­ձում են Փա­շին­յա­նին ա­վե­լորդ խա­ղե­րից հե­ռու պա­հել, դա եւս աչ­քի ա­ռաջ է: Օ­րի­նակ, Ռայի­սիի հետ նա­խօ­րեին կա­յա­ցած Նի­կո­լի վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի շրջա­նակ­նե­րում, ըստ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դում­նե­րի, Ի­րա­նը հեր­թա­կան ան­գամ ա­ռաջ է տա­րել կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի հետ կա­պի ու­ղի­նե­րի եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բաց­ման թե­ման: Ընդ ո­րում, Ռայի­սին հեր­թա­կան ան­գամ ա­սել է. «Կով­կա­սի նկատ­մամբ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ո­րոշ­ված է, եւ պետք է հոգ տա­նել, որ­պես­զի կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը չդառ­նա մրցակ­ցութ­յան դաշտ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի հա­մար, եւ որ հար­ցե­րը պետք է լուծ­վեն տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի կող­մից՝ ա­ռանց կողմ­նա­կի կող­մե­րի մի­ջամ­տութ­յան»: Այդ թվում` «3+3» ձե­ւա­չա­փի շրջա­նակ­նե­րում:

Մ­յուս կող­մից, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը եւս հու­շում են, որ ներ­կա­յիս նի­կոլ­յան խա­ղե­րը կա­րող են ի­րոք հասց­նել լրջա­գույն խնդիր­նե­րի: Այս­պես, Ե­մե­նի հետ ԱՄԻ-ի հա­րա­բե­րութ­յու­ննե­րի նա­խա­պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղութ­յու­ննե­րի ֆո­նին, նա­խօ­րեին հեր­թա­կան սրա­ցում­նե­րի գնաց Իս­րա­յե­լը` օ­դա­յին հար­ված­ներ հասց­նե­լով «Հեզբո­լա­հի» մի շարք հրա­մա­նա­տա­րա­կան կե­տե­րի: Այն, որ դրան հա­ջոր­դեց ԱՄՆ-ի, Մեծ Բ­րի­տա­նիա­յի, Ֆ­րան­սիա­յի եւ Գեր­մա­նիա­յի կոչն ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին` ան­հա­պաղ Լի­բա­նա­նը, Ի­րա­քը, Սի­րիան եւ Ե­մե­նը լքե­լու խնդրան­քով, նո­րից ու նո­րից տա­նում է մտքին, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ի­րոք պետք է մեծ պայթ­յուն սպա­սել: Ան­գամ ուկ­րաի­նա­կան վեր­լու­ծա­կան աղբ­յուր­ներն են բա­վա­կա­նին մռայլ տո­նով նկա­տում. «Մեր տվյալ­նե­րով՝ Ուկ­րաի­նան հե­ռաց­վել է զեն­քի եւ փո­ղի մա­տա­կա­րա­րու­մից, քա­նի որ մեծ պա­տե­րազ­մի կրա­կը լի­նե­լու է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում։ Հի­մա ա­մե­րի­կա­ցի­ներն ա­ռիթ են փնտրում ու սա­կար­կում։ Ար­ժե ու­շադ­րութ­յուն դարձ­նել եր­կու փաս­տի վրա: Ա­ռա­ջի­նը` ի­զուր չէր, որ Ա­րեւ­մուտքն այն­տեղ ու­ղար­կեց իր ողջ նա­վա­տորմն ու ինք­նա­թիռ­նե­րը։ Երկ­րոր­դը` ի­զուր չէր, որ Պու­տի­նը ե­կավ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, ու այն­տեղ նրան մե­ծա­գույն պատ­վով ըն­դու­նե­ցին»։

Այն, որ Վա­շինգ­տոնն ի­րոք ստիպ­ված է ինչ-որ լուրջ քայ­լեր ձեռ­նար­կել, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան աղբ­յու­րը փաս­տում է. «Մինչ Կար­միր ծո­վը քաո­սի մեջ է, եւ ԱՄՆ-ն­ ա­մեն ինչ զո­հում է հա­նուն Իս­րա­յե­լի, Չի­նաս­տա­նի «Մե­տաք­սի ու­ղի» նա­խա­գի­ծը ե­ռում է, եւ գնացք­նե­րը լիքն են: ԱՄՆ-ը մի­լիարդ­ներ է ծախ­սել չի­նա­կան այս նա­խա­գի­ծը խարխ­լե­լու հա­մար, բայց հի­մա ե­մեն­ցի­ներն ա­վե­լի շատ աղ են քսում ԱՄՆ-ի վեր­քե­րին»:

­Սա, թե­րեւս, պա­տաս­խանն է հար­ցի, թե ինչ­պե՞ս փոք­րիկ Ե­մե­նը հանդգ­նեց ԱՄՆ-ի հետ «քյալ­լա տալ»: Բայց մեր խնդիրն այլ է. մեծ պայթ­յու­նի դեպ­քում կշրջան­ցի՞ այն Հա­յաս­տա­նը: Եվս մեկ սխալ, եւ կա­րող է չշրջան­ցել: Կամ կա­րե­լի է մաս դառ­նալ «ե­ռա­ցող չի­նա­կան նա­խագ­ծին»: Ո­րո­շողն այս պա­հին պաշ­տո­նա­կան Ե­րե­ւանն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված