Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ալիեւը շարունակում է հայտնի հասցեով ուղարկել Վաշինգտոնին

Միջազգային

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջիե­ւը, ե­կավ եւս մեկ ան­գամ հու­շե­լու, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցե­րի հետ կապ­ված ԱՄՆ-ի միջ­նոր­դութ­յու­նը Բա­քուն ինչ­պես որ մեր­ժում էր, այդ­պես էլ շա­րու­նա­կում է մեր­ժել: Ու սա այն դեպ­քում, երբ ներ­հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մետ­նե­րը, այդ թվում՝ իշ­խա­նա­կան, փոր­ձում են ա­ռաջ տա­նել թե­զը, թե՝ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ’Բ­րա­յե­նը Բա­քու կա­տա­րած վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ կա­րո­ղա­ցել է հա­մո­զել կամ վա­խեց­նել Ա­լիե­ւին՝ շա­րու­նա­կել ա­մե­րիկ­յան միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րի նախ­նա­կան քայ­լը պետք է լի­ներ Վա­շինգ­տո­նում Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի հեր­թա­կան հան­դի­պու­մը:

ԲԱՔՈՒՆ ՆՈՐԻՑ ԱՏԱՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Այս­պես, ըստ Հա­ջիե­ւի, որ­պես­զի ԱՄՆ-ը կա­րո­ղա­նա միջ­նոր­դի դեր խա­ղալ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րում, Վա­շինգ­տո­նը նախ պետք է փո­խի իր դիր­քո­րո­շու­մը Բաք­վի նկատ­մամբ: Ա­վե­լին, Հա­ջիե­ւը պարզ հաս­կաց­րել է, որ չի տես­նում ո­րե­ւէ հիմք, ո­րի վրա հեն­վե­լով, Վա­շինգ­տո­նը կկա­րո­ղա­նա ճնշում­ներ բա­նեց­նել Բաք­վի վրա՝ ստի­պե­լով իր մատ­նան­շած ուղ­ղութ­յամբ շարժ­վել: «Ադր­բե­ջա­նը ոչ մի օ­տա­րերկր­յա օգ­նութ­յան կամ ա­ջակ­ցութ­յան կա­րիք չու­նի»,- հայ­տա­րա­րել է Ա­լիե­ւի վստա­հոր­դը՝ ա­վար­տե­լով. «Մենք ակն­կա­լում ենք, որ ԱՄՆ գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան կող­մից կա­րող է այլ վե­րա­բեր­մունք լի­նել, հենց լի­նի՝ կա­րող ենք շա­րու­նա­կել քննար­կում­նե­րը Վա­շինգ­տո­նում»:

Այս­տեղ մեկ կա­րե­ւոր հան­գա­մանք է պետք հաս­կա­նալ: Պաշ­տո­նա­պես Բա­քուն Վա­շինգ­տո­նին մե­ղադ­րում է, թե ձեր այս-այս որ­շում­նե­րը, հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը դուր­ներս չի գա­լիս: Սա պատր­վակ է, եւ ի­րա­կա­նում պատ­ճառ­նե­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին են: Այ­սինքն, Վա­շինգ­տո­նը հենց այն­պես, ինք­նան­պա­տակ չէ, որ հա­մա­ռո­րեն փոր­ձում է ստանձ­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի միջ­նոր­դի ֆունկ­ցիան: Մոսկ­վան պաշ­տո­նա­պես քա­նիցս մե­ղադ­րել է, թե դրա նպա­տա­կը Ռու­սաս­տա­նին տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղելն է, եւ ի­րա­կա­նում այդ­պես էլ կա: Բայց այս­տեղ կա մեկ նրբութ­յուն. Ռու­սաս­տա­նին դուրս մղե­լու դեպ­քում ԱՄՆ-ն կա՛մ պետք է տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յունն ինչ-որ վստա­հոր­դի հանձ­նի, կա՛մ­ ին­քը ստանձ­նի: Հա­կա­ռակ դեպ­քում, ինչ­պես ա­սում են, «սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում». ե­թե Ռու­սաս­տա­նին կա­րո­ղա­նան դուրս մղել, եւ նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆունկ­ցիան ո­րե­ւէ մե­կը չվերց­նի, ա­պա վա­ղը-մյուս օ­րը Ռու­սաս­տա­նը հետ գա­լու մի­ջոց կգտնի: ԱՄՆ-ի վստա­հորդ կա­րող է լի­նել Թուր­քիան: Բայց մի կող­մից՝ արդ­յո՞ք Վա­շինգ­տո­նը կկա­րո­ղա­նա Ան­կա­րա­յին վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել. հա­զիվ թե: Նաեւ մեծ հարց է, թե ի­րա­կա­նում Ա­լիե­ւի հա­մար ձեռն­տո՞ւ է Թուր­քիա­յի դե­րի նման ա­ճը, ինչ­քան էլ որ Էր­դո­ղա­նին եղ­բայր է հռչա­կել: Միջ­նորդ կա­րող է լի­նել նաեւ Եվ­րո­պան, եւ ակն­հայ­տո­րեն ԱՄՆ-ն փոր­ձում է դրան գնալ: Սա­կայն այս տար­բե­րա­կը եւս, ինչ­պես ցույց տվեցին Փա­րի­զի հետ Բաք­վի լեզ­վակռ­վի մի քա­նի փու­լե­րը, Ա­լիեւը հաս­տատ չի ցան­կա­նում, ա­սենք՝ Ֆ­րան­սիա­յի կշի­ռը եւս չի բա­վա­րա­րում: Ու­ղիղ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան հար­ցը Բաք­վի հա­մար, թե­րեւս, ա­մե­նա­մեր­ժե­լին է: Նախ, դա Հա­րա­վա­յին Կով­կա­սը վե­րա­ծում է ա­մե­նա­լուրջ հա­կա­մար­տութ­յուն­նե­րի գո­տու. ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը հաս­տատ հան­գիստ չեն նա­յի նման փո­փո­խութ­յա­նը: Վեր­ջին հաշ­վով ուկ­րաի­նա­կան պա­տե­րա­զմը հենց նման հիմ­քով ա­ռա­ջա­ցավ՝ ԱՄՆ-ն փոր­ձում էր իր ու­ղիղ վե­րահս­կո­ղությ­ու­նը հաս­տա­տել այդ երկ­րում: Իսկ Ա­լիե­ւը հի­մար մարդ չէ, հաս­տատ Ուկ­րաի­նա­յի դա­սը մի կողմ չի թող­նի: Եվ հե­տո, տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան «կոնտ­րո­լի» դեպ­քում Ա­լիե­ւը հաս­տատ եր­կար ժա­մա­նակ «գա­հին» չի մնա. ամե­րի­կա­ցի­նե­րը սի­րում են շատ ա­վե­լի կախ­յալ եւ, ըստ այդմ էլ, են­թարկ­վող լի­դեր­նե­րի հետ գործ ու­նե­նալ:

Արդ­յուն­քում, ե­րեք հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից մի­գու­ցե ա­ռա­ջի­նի՝ թուր­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան հետ է, որ Ա­լիե­ւը կա­րող է հաշտ­վել: Բայց սա, կրկնենք, հաս­տատ Վա­շինգ­տո­նին պետք չէ: Ա­ռա­վել եւս, որ կա նաեւ այլ հարց՝ իսկ Թուր­քիան կհա­մա­ձայն­վի՞ ԱՄՆ-ին անհ­րա­ժեշտ ծա­վա­լով նման ֆունկ­ցիա ստանձ­նել, ո­րը նրան միան­գա­մից մտցնում է ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ա­մե­նա­կոշտ հա­կա­մար­տութ­յան մեջ, եւ նո­րից շատ ռեալ է մնում ուկ­րաի­նա­կան սցե­նա­րի կրկնությու­նը: Մի­գու­ցեեւ հա­մա­ձայն­վեր, ե­թե վստահ լի­ներ ԱՄՆ-ի ամ­բող­ջա­կան ա­ջակ­ցութ­յան վրա: Բայց նման սցե­նա­րից միան­գա­մից Ե­րկրորդ հա­մաշ­խար­հա­յի­նի հոտ է փչում, եւ նման ի­րա­վի­ճակ­նե­րում ԱՄՆ-ն մին­չեւ վերջ գնա­լու հար­ցում մտա­ծե­լու բան ու­նի:

ՈՒՂԻՂ ՀՐԱՎԵՐ ՊՈՒՏԻՆԻՑ

Այս­պի­սով, կլի­նի՞ այն կե­տը, ո­րի վրա Բա­քուն եւ Վա­շինգ­տո­նը կկա­րո­ղա­նան լե­զու գտնել, այդ դեպ­քում Ա­լիեւն ու Բայ­րա­մո­վը կմեկ­նեն ա­րեւմտ­յան հար­թակ­ներ՝ բա­նակ­ցե­լու: Չի՞ լի­նի, ա­պա Ա­լիե­ւի հա­մար ներ­կա ի­րա­վի­ճակն էլ վատ չէ: Մի կող­մից, ինչ­պես նաեւ Հա­ջիեւն ակ­նարկ­եց, Ա­լիեւն ի­րեն հա­մա­րում է գո­նե ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յու­նից ան­խո­ցե­լի: Մ­յուս կող­մից, Ռու­սաս­տան-Ի­րան ուղ­ղութ­յու­նը` մաս­նա­վո­րա­պես կո­մու­նի­կա­ցիոն մե­գած­րագ­րե­րի հաշ­վին Ա­լիե­ւին հսկա­յա­կան հա­վել­յալ ե­կա­մուտ­ներ է խոս­տա­նում: Գու­մա­րած, ե­թե ՌԴ-ն դառ­նա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում հաղ­թող կողմ, ա­պա ա­վե­լի լավ է նրա հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չփչաց­նել. վեր­ջին հաշ­վով, Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը սահ­մա­նա­կից երկր­ներ են, ԱՄՆ-ն­ եւ Եվ­րո­պան՝ շատ հե­ռու: Ու, թե­րեւս, որ Ա­լիե­ւի հա­մար շատ կա­րե­ւոր է, ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նից «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­ներ» ու նման բա­ներ չի սպա­սում: Ու Վա­շինգ­տո­նի հիմ­նա­կան խնդիրն այս պա­հին այն է, որ Բաք­վի հետ այդ ընդ­հա­նուր կե­տը, ո­րի վրա հնա­րա­վոր է ինչ-որ բան կա­ռու­ցել, տե­սա­նե­լի չէ, եւ սպառ­նա­լիք­ներն էլ չեն աշ­խա­տում: Ընդ ո­րում, բա­զում ուղ­ղութ­յուն­նե­րից այն­քան ա­վե­լի ծանր հար­ցեր կան, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ա­մե­նե­ւին էլ ա­ռաջ­նա­յին պլա­նում չէ:

­Բայց քա­նի դեռ Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը խու­սա­փում է ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րից, խո­րը ա­նո­րո­շութ­յուն­նե­րի մեջ է մնում Նի­կոլ Վո­վա­յի­չը: Ան­ցած տար­վա­նից սկսած ար­ցախ­յան խնդիրն էր ար­գե­լա­փա­կել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը». Ար­ցա­խում ապ­րում էին ար­ցա­խա­հա­յեր, եւ ա­ռանց այդ հար­ցի լուծ­ման, ո­րի հետ կապ­ված առ­կա էր հա­կա­սութ­յուն Բաք­վի հետ, ա­ռաջ շարժ­վե­լը հնա­րա­վոր չէր: Խն­դի­րը լուծ­վեց ցե­ղաս­պա­նութ­յան տես­քով: Բայց ե­թե ան­գամ Նի­կո­լին խոս­տա­ցել էին, թե ար­ցա­խա­հա­յե­րի հար­ցը լուծ­ե­լով, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցում խոչըն­դոտ­ներ չեն մնա, պարզ­վում է, որ այդ­պես չէ: Ա­վե­լին, ի­րո­ղութ­յուն­նե­րը ե­կան հու­շե­լու, որ ի­րա­կա­նում խնդի­րը ոչ թե ար­ցախ­յան հարցն էր, այլ շատ ավե­լի գլո­բալ թե­մա՝ տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, որն այս պա­հին ար­տա­հայտ­վում է վե­րա­գոր­ծարկ­ման են­թա­կա կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վրա վե­րահս­կո­ղութ­յան տես­քով, ին­չը ա­սում էինք 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր:

Այ­սինքն, ու­նենք մի ի­րա­վի­ճակ, երբ Նի­կո­լին հաշ­ված ուղ­ղութ­յուն­ներ են մնում: Ա­ռա­ջի­նը, նստել եւ սպա­սել, թե երբ Ա­լիե­ւը կհա­մա­ձայն­ի գնալ ա­րեւմտ­յան հար­թակ­ներ՝ բա­նակ­ցե­լու: Ընդ ո­րում, նա­խօ­րեին Հ1-ին տված հար­ցազ­րույ­ցում Փա­շին­յա­նը եւս մեկ ան­գամ խոս­տո­վա­նեց, որ Ա­լիեւն ար­դեն չորս հան­դի­պում տա­պա­լել է, եւ չկա ե­րաշ­խիք, որ այդ թի­վը տաս­չոր­սի չի հաս­նի:

Երկ­րոր­դը, կա­րող է ա­սել, թե բա­նակ­ցութ­յուն­ներն ի­րեն առ­հա­սա­րակ չեն հե­տաքրք­րում, եւ երբ Ա­լիե­ւը կո­րո­շի հան­դի­պել, ին­քը պատ­րաստ է: Սա­կայն դա կնշա­նա­կի նաեւ խաչ քա­շել բո­լոր տե­սութ­յուն­նե­րի՝ «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի», «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» վրա, որն այս պա­հին Նի­կո­լը սար­քել է իր պաշ­տո­նա­վար­ման հիմք: Ֆի­նան­սա­կան տե­սանկ­յու­նից էլ եր­կար ձգել չի կա­րող. վար­կե­րով տա­րի­ներ շա­րու­նակ եր­կիր չես պա­հի: Եվ այս­պես շա­րու­նակ, բա­զում խնդիր­ներ կան, ո­րոնք Նի­կո­լից պա­հան­ջում են գլխա­վոր հար­ցի ա­րագ լու­ծում:

­Վեր­ջա­պես, նա կա­րող է հա­մա­ձայն­վել ռու­սա­կան հար­թա­կում գոր­ծըն­թացն ա­վար­տե­լու հետ: Սա, հաս­կա­նա­լի է, կբե­րի ա­րեւմտ­յան մասշ­տա­բա­յին ճնշում­ներ, բայց դրանք ա­վե­լի հեշտ է հաղ­թա­հա­րել, քան մյուս եր­կու տար­բե­րակ­նե­րով ա­ռա­ջա­ցող խնդիր­նե­րը: Այս տե­սանկ­յու­նից, թե­րեւս, Նի­կո­լի նույն հար­ցազ­րույ­ցում հե­տաքր­քիր դրվագ­ներ կա­րե­լի էր տես­նել: Այս­պես, նո­րից խո­րը հա­կա­ռու­սա­կա­նութ­յան սու­րը վեր բարձ­րաց­նե­լով, դրա­նից հե­տո իր ա­րած-չա­րած­նե­րի մա­սին հեր­թա­կան ար­դա­րա­ցում­նե­րը բե­րե­լով, ա­պա՝ «թա­ղե­լով» նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նը, նա, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նաեւ նման միտք հնչեց­րեց. «Ի­րա­դար­ձութ­յուն­ներն են «ջրել» նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յու­նը, մենք չենք ջրել, մեր ստո­րագ­րութ­յունն այն­տեղ կա: Ե­թե մեզ հարց են տա­լիս 9-րդ կե­տի վե­րա­բեր­յալ, մենք այդ կե­տի վե­րա­բեր­յալ ոչ մի պրոբ­լեմ չու­նենք: «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խա­գի­ծը ճշգրիտ ար­տա­հայ­տում է նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յան 9-րդ կե­տը»:

Ինչ­պե՞ս հաս­կա­նանք, որ 9-րդ, այն է՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման այդ­քան աղ­մուկ հա­նած կե­տի հետ «ոչ մի պրոբ­լեմ չու­նենք»: Եվ սա այն ֆոնին, երբ ՌԴ ԱԳՆ-ից ե­կավ հեր­թա­կան ազ­դա­կը. «Մենք ել­նում ենք նրա­նից, որ Փա­շին­յա­նը կօգտ­վի Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան նա­խա­գա­հի հրա­վե­րից եւ կգա Սանկտ Պե­տեր­բուրգ՝ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի նիս­տին եւ ԱՊՀ ան­դամ պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի նա­խաա­մա­նոր­յա ա­վան­դա­կան հան­դիպ­մա­նը: Այն­տեղ, ըստ էութ­յան, հնա­րա­վոր կլի­նի բարձ­րաց­նել բո­լոր հե­տաքրք­րող հար­ցե­րը»: Այ­սինքն, ե­թե նման հայ­տա­րա­րութ­յուն ար­վում է, դա նշա­նա­կում է, որ այդ այ­ցի հետ կապ­ված Նի­կո­լը ո­րո­շում դեռ չու­ներ, հա­մե­նայն­դեպս՝ այդ մա­սին նա­խօ­րեին Մոսկ­վան տե­ղե­կաց­ված չէր: Ա­պա, ՌԴ ԱԳՆ-ի ձե­ւա­կեր­պումն է հե­տաքր­քիր՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան նա­խա­գա­հի հրա­վե­րով»: Սա նման է Նի­կո­լին ուղղ­ված հի­շեց­ման՝ ե­թե մեր­ժում ես, ա­պա պետք է հաշ­վի առ­նել, որ մեր­ժում ես ան­ձամբ Պու­տի­նին: Ա­մեն դեպ­քում, սա նման է վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­վե­լու մա­սին Նի­կո­լին հղված ազ­դա­կի՝ կա՛մ­ այս կողմ, կա՛մ՝ այն:

­Կարճ ա­սած, գնդա­կը շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի դաշ­տում: Բայց նաեւ հաշ­վի առ­նե­լով Բաք­վի ակ­նար­կը, որ ա­մե­նե­ւին էլ գո­նե այս պա­հին հա­մա­ձայն չէ Վա­շինգ­տո­նի միջ­նոր­դութ­յա­նը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված