Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Մտել է քաղաքացու հյուրանոցի սենյակ, ծեծել են նրան, շշով հարվածել գլխին, հափշտակել հեռախոսը

Քրեական

Դեկտեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է հյուրանոցի իր սենյակի դուռը և խուլիգանական արարք կատարում:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնից նշված հյուրանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Մանուկ խփել է հաղորդում տված տղամարդու սենյակի դռանը և հնչեցրել հայհոյանքներ: Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան ընկերոջ հետ մտել էին տղամարդու սենյակ, որտեղ ընկերը շշով խփել էր նրա գլխին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ապա հափշտակել էր հեռախոսը:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են նրանց ինքնությունը: 56-ամյա տղամարդը նույն օրը նշված հյուրանոցի մոտ հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Հետագա ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին Մարաշի բաժանմունք է ներկայացել 51-ամյա տղամարդը:

56-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ