Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ ԱԺ հանձնաժողովը հաստատեց նախագիծը

Ներքաղաքական

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

««Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն՝ պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից։ Նախագծի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը իրականացվի վարչապետի կողմից։ Այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել արդեն «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանությունը»,- ասաց Հարությունյանը։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց նախագիծն արտահերթ նիստում ընդգրկելու հարցը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ