ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ժամացույցի սլաքները եթե ետ չեն պտտվում, ուրեմն պետք է առաջ քայլենք. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

Այսօր բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆԸ  դարձավ 75 տարեկան: Շնորհավորում ենք սիրելի բանաստեղծուհուն եւ մաղթում ստեղծագործական նորանոր վերելքներ: Այս առիթով էլ զրուցեցել ենք նրա հետ:

-Տիկին Հռիփսիմե, երբ հայացք եք նետում անցյալ եւ մտովի վերադառնում անցած տարիներ, ամենաշատը ո՞ր պահերն եք հիշում ու կարոտում:

 - Երբ դեռ կորիզիս ջուրը չէր պնդացել եւ աշխարհը միայն վարդագույն էր... Իսկ երբ շորիս փեշը երկարեց, ձգում էի ցած, որ քամին չբարձրացներ, երանգներ ավելացան իմ աշխարհում. վարդագույնը մնաց երազելի։ Իմ ու կյանքի բախումից շատ բան փոխվեց։ Ես հասկացա, որ ներսիս կատուն ունի նաեւ վագրիկի ճանկեր։

-Ձեր կյանքում ո՞րն է եղել ամենատպավորիչ հանդիպումը:

 - Ո՞րը հիշեմ։ Ես հիշողությունների բաց թանգարան եմ։ Սմենանշանավորը` Վարդգես Պետրոսյանի հետ էր։ Նա տաղանդավոր երեխաներ էր փնտրում, որ իր «Բողբոջ» գրական խմբակը ստեղծեր։ Մրցույթ հայտարարվեց բոլոր դպրոցներում, ես հաղթեցի. 7-րդ դասարանում էի։ Այդ տարիներին «գրող» հասկացողությունն ինձ համար ամենաբարձր, անհաղթահարելի նշաձողն էր։ Գրել էի ազատ շարադրություն` «Ո՞վ է ներկում գազարներն ու բողկերը» խորագրով։ - Դու գրող ես ծնվել.- ասաց նա։ Պետրոսյանը եղավ իմ գրողական մկրտման կնքահայրը։ Բնականաբար սկսեցի տպագրվել «Պիոներ կանչ» թերթում։ Երանելի տարիներ էին։ Երբ առաջին անգամ ձեռքս վերցրի թերթը, որտեղ իմ անունը կար, դողէրոցք ապրեցի։ Նույնիսկ ներկի հոտն ինձ համար օծանելիք թվաց։ Հետո հասկացա, որ իմ հիացմունքը կարճատեւ է։ Գրողական կերպարը դրամի նման երկու երես ունի. դրանք տարբեր են իրարից։

-Դուք մտերիմ եք եղել լուսահոգի Կարեն Դեմիրճյանի տիկնոջ` Ռիմա Դեմիրճյանի, Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, տաղանդավոր գրող Ռազմիկ Դավոյանի եւ շատ շատերի հետ: Նրանցից յուրաքանչյուրի հետ շփումը մի ուրիշ աշխարհ էր։ Այդ պահերը ի՞նչ թողեցին Ձեր հոգում:

 - Դրանք մեծերի դասեր էին։ Երեւի միակն էի կանանց մեջ, ում Կապուտիկյանը սիրում եւ արտահայտվում էր։ Զարմանալի անհատականություն էր նա։ Մի օր ասաց. - Սերն էլ իր ժամանակն ունի. պիտի այդ բեմից ցած իջնել ժամանակին, քանի դեռ սուլոց չի լսվել։ Լիքը վերհուշեր ունեմ իրենից։ Մի անգամ առաջարկեց միասին գնալ Ծաղկաձոր` Գրողների հանգստյան տուն։ Մենք իրար վայելեցինք 12 օր։ Տիկին Ռիման կանացիության խորհրդանիշ էր ինձ համար։ Անչափելի էր սերը ամուսնու` Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Անգիր գիտեր ռուսական պոեզիայի մեծերին։ Ես եմ Սիլվային եւ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ մտերմության կամուրջը եղել։ Հաճախ էինք այցելում մեծ վանեցուն։ Տիկին Ռիման միշտ իր թխած բարիքներն էր բերում, ես էլ` թփով դոլման... Հարուստ էի իմ սիրելիներով։ Միանգամից աղքատացա, երբ Հեռացավ Ռազմիկ Դավոյանը։ Նա այս ամայության անապատում օազիս էր ինձ համար։ Մեր զրույցները պտտվում էին երկրի շուրջը։ Նա ինձ ասում էր. «Ես` չէ, գնացական եմ, բայց դու կտեսնես, թե ոնց է ջրասույզ լինում մեր նավը։ Առանց լուրջ նավավարի ոչ մի ափում խարիսխ գցել չենք կարող»։ Անուններ հիշատակեցիք եւ ես ակամա փորձեցի չարտասվել։ Նրանք իմ ոգեղենիկ հավատի գմբեթներն էին, ամեն մեկի վրա` իր խաչը։ Հիմա դժվար է իմ տուն-մենաստանի դուռը բացել եւ դուրս գալ արեւոտվելու... Ինքնասույզ դարձա, երբ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի մոմերը ձեռքիս ներս մտա։ Ալվարդը քույրահամ էր։ Ւնձ ասում էր` դմբո, ե՞րբ պիտի քո լավը վատից զանազանես։ Գնահատես ինքդ քեզ։ Շատ եմ կարոտում իրեն։ Այդպես էլ չկարողացա կյանքի դասերը սերտել։

- Մեր իրականության մեջ այսօր որքանո՞վ է գնահատվում գրողը եւ առհասարակ` մարդ արարածն իր տեսակով:

- Գրողը հիմա էլ գույն ստեղծող թանձրանյութ չէ։ Նորից հիշեցի Կապուտիկյանին։ Մի օր, երբ իր տանը սրճում էինք, տիկին Ռիմային հարցրեց. «Չէի՞ր ուզի ճանաչված բանաստեղծուհի լինել, թե՞ կգերադասեիր սիրելի կին մնալ։ Օրինակ` հիմա ես` ծերության շեմին, վերջինը կուզեի։ Բառերը շատ են խաբել ինձ։ Նրանք օդում զնգացող փայլուն խաղալիքներ են։ Կուզեի` մեկը ձեռքս բռներ ու գորովանքով հարցներ` հիմա ո՞նց ես»։ Տիկինը ժպտաց եւ ասաց .«Եթե Կարենս չլիներ, գուցե գնայի դեպի արվեստի բարդ աշխարհը, բայց չէ', չէ', ես երջանիկ կին եմ»։ Վերադառնանք հարցին։ Գրողն այսօր դերազրկված մի տեսակ է, ով ժամանակի բեմում շատ է ծափեր լսել։ Հիմա անգամ դժվարանում է հանդիսատես լինել։

 -Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը մի հատ հետ տալ ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

- Ես ում ինչ նվիրում եմ, չեմ ափսոսում։ Նույն հոգեբանությամբ նայում եմ կյանքին։ Ճիշտ եմ ապրել, թե սխալ, իմ կյանքն է։ Ճակատագիրը ջնջել չի լինում։ Ոչինչ փոխել չէի ուզի։ Վախ ունեմ, որ ինչ- որ մի բան կկորչի իմ եւ ժամանակի արանքում։ Սա էլ ճամփորդություն է։ Ավարտին հասնելիս չես ուզի ուրիշ մի գնացք նստել, երբ հարմար ես տեղավորվել եւ հուշերի կապոցներն ավելի են ծանրացել։

- Ի՞նչ կուզենայիք վերցնել անցյալից դեպի ներկա կյանք:

 - Իմ լուսանկարները, մեկ էլ` սուրճիս բաժակը։

- Մի քանի օրից Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել նոր` 2024 թվականը:

 - Ասեմ` առանց տոնածառի կանաչ ճյուղի։ Ես սիրում էի մեծ կավե սափորում դնել ծաղկեփունջը եւ 7 խաղալիք շարել վրան, հիմա դրա ցանկությունն անգամ չկա։ Երկիրը գլխիվայր շուռ է գալիս։ Արցախյան երեխաների հայրենական կարոտներն օդապարիկների նման ուզում են հասնել իրենց մանկության մոլորակը, բայց դրանք թղթից են. պատռվում են ճանապարհին։ Եռաբլուրի հեռավոր զանգերը խլացնում են անգամ տան պատերի մեջ ծվարած տխրության մեղեդին։

Ժամացույցի սլաքները չեն կարող ետ պտտվել, ուրեմն պետք է նայենք առաջ եւ թվերը համարենք մեր ուղենիշը։ Առիթից օգտվելով ասեմ`թող նոր տարին լինի ազգիս համար` առանց հոգսի բեռների եւ քայլք` վերձիգ ու արժանավայել։ Շնորհավո'ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված