Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Մոսկվայի առաջարկները Նիկոլին` Սանկտ Պետերբուրգից առաջ

Միջազգային

­Թեեւ շրջա­նառ­վում է այն ընդ­հան­րա­կան կար­ծի­քը, թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գտնվում են վատ­թա­րա­գույն մա­կար­դա­կի վրա, սա­կայն ան­ցած շա­բաթ­վա վեր­ջե­րին նկատ­վե­ցին ո­րոշ ե­րե­ւույթ­ներ, ո­րոնք այդ հար­ցով ա­մե­նա­լուրջ մտած­մունք­նե­րի տե­ղիք են տա­լիս: Ա­մեն դեպ­քում, դա­տե­լով այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, ո­րոնք լսվե­ցին ռու­սա­կան վե­րին է­շե­լոն­նե­րից, Հա­յաս­տա­նի հետ կապ­ված, այն տպա­վո­րությ­ունն է, որ Մոսկ­վան փոր­ձում է մեր երկ­րի ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի լու­ծում­նե­րի հաս­նել:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ ԱԳՆ-Ն

ՌԴ-ից ե­կած այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի ցան­կում, ի­հար­կե, նախ պետք է աչ­քա­թող չա­նել ԱԳՆ-ից ե­կած ա­ռա­ջար­կնե­րը, ո­րոնց տակ դժվար չէր նաեւ նա­խազ­գու­շա­ցում­ներ, ե­թե ոչ՝ սպառ­նա­լիք­նե­ր տես­նել: Նախ, կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ԱԳ նա­խա­րա­րի խոս­քը, ո­րով Լավ­րո­վը հեր­թա­կան ան­գամ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րա­ցու­մը կա­պեց Ա­րեւ­մուտ­քի գոր­ծու­նեութ­յան հետ. «Այ­սօր Մոսկ­վա­յի եւ Ե­րե­ւա­նի մի­ջեւ դաշ­նակ­ցա­յին կա­պե­րը ստուգ­վում են մեր եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ սեպ խրե­լու Ա­րեւ­մուտ­քի փոր­ձե­րի լույ­սի ներ­քո», - ա­սել է Լավ­րո­վը: Իսկ ա­հա ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նի խոս­քում ա­վե­լի լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ էին. «Ռու­սաս­տա­նը եր­բեք չի փա­կել երկ­խո­սութ­յան դռնե­րը եւ չի ար­գե­լա­փա­կել շփում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ա­ռա­վել եւս այն­պի­սի դաշ­նա­կից­նե­րի հետ, ինչ­պի­սին Հա­յաս­տանն է»:

Իսկ ա­հա կոշտ թե­մա­նե­րը «ջրի ե­րես հա­նե­լուն» միտ­ված ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վա­յի հայ­տա­րա­րութ­յան տո­ղա­տա­կե­րում շատ ա­վե­լին կա­րե­լի էր տես­նել: Նա մի կող­մից անդ­րա­դար­ձավ Ռու­սաս­տա­նի հաս­ցեին «Ե­րե­ւա­նում ո­րոշ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի դժգո­հութ­յուն­նե­րին»՝ ար­ցախ­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի եւ այդ հա­մա­տեքս­տում՝ 2020-2022 թվա­կան­նե­րին ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի «ա­նարդ­յու­նա­վե­տութ­յան» թե­մա­յին՝ նախ հի­շեց­նե­լով. «Ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի շար­քը Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի, հուն­վա­րի 11-ի եւ 2021 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 26-ի, 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 31-ի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից բաղ­կա­ցած Բաք­վի եւ Ե­րե­ւա­նի հաշ­տեց­ման ոչ այ­լընտ­րան­քա­յին «ճա­նա­պար­հա­յին քար­տեզ» է»: Նաեւ, որ. «Այս հա­մա­ձայ­նագ­րե­րը մնում են ու­ժի մեջ, կող­մե­րից ոչ մե­կը հետ չի վերց­րել իր ստո­րագ­րութ­յու­նը դրանց վե­րա­բեր­յալ»:

Իսկ թե ին­չու այդ փաս­տաթղ­թերն արդ­յունք չեն տվել, Զա­խա­րո­վան նո­րից նախ մատ­նան­շում է Պ­րա­հա­յի տխրահռ­չակ հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը. «Ար­մա­տա­պես փո­խեց ի­րա­վի­ճա­կը» Ար­ցա­խում:

­Սա նոր բան չէ, նման հայ­տա­րա­րութ­յու­ններ Մոսկ­վա­յից է­լի են ե­ղել, եւ թեեւ այս ան­գամ ընդ­հա­նուր տո­նայ­նութ­յու­նից կա­րե­լի էր նաեւ սպառ­նա­լից նյո­ւանս­ներ նկա­տել, որ կա­րող են շատ փա­կագ­ծեր բաց­վել այս մա­սին: Օ­րի­նակ. «Տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցում Ե­րե­ւանն էր, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ա­մեն կերպ «սա­ռեց­նում էր» ել­քը դե­պի կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ՝ եռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի մի­ջո­ցով՝ փոխ­վար­չա­պե­տնե­րի հա­մա­նա­խա­գա­հութ­յամբ…»: Նույ­նը՝ կապ­ված սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցի հետ:

Իսկ ա­պա­գա­յի մա­սով նա­խազ­գու­շա­ցու­մը բա­ցա­հայտ էր. «Հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի բա­ցա­կա­յութ­յու­նը, մենք չա­փա­զանց վտան­գա­վոր ենք հա­մա­րում այս կա­րե­ւոր փաս­տաթղ­թե­րից հրա­ժար­վե­լու փոր­ձե­րը։ Ն­ման քայլն ան­խու­սա­փե­լիո­րեն կբե­րի լուրջ ռիս­կե­րի, ա­ռա­ջին հեր­թին հենց Հա­յաս­տա­նի հա­մար։ Ա­րեւմտ­յան կեղծ միջ­նորդ­նե­րի օգ­նութ­յամբ հնա­րա­վոր չի լի­նի կանգ­նեց­նել այդ մար­տահ­րա­վեր­նե­րը։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, ի տար­բե­րութ­յուն Ռու­սաս­տա­նի, չեն ձգտում խա­ղա­ղութ­յուն եւ կա­յու­նութ­յուն հաս­տա­տել Հա­յաս­տա­նի եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի այլ պե­տութ­յուն­նե­րի հա­մար, նրանց խնդիրն այլ է. մեզ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մյուս խա­ղա­ցող­նե­րին դուրս մղել, լար­վա­ծութ­յան նոր օ­ջախ ստեղ­ծել Բալ­կան­նե­րից, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից եւ Ուկ­րաի­նա­յից հե­տո»:

Ա­պա հե­տե­ւում է այս ի­րա­վի­ճա­կից ել­քի ա­ռա­ջարկ. «Մենք հաս­տա­տում ենք շատ մոտ ա­պա­գա­յում Ռու­սաս­տա­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­ջորդ փու­լը կազ­մա­կեր­պե­լու մեր ա­ռա­ջար­կը»:

ՌԴ ԱԳՆ-ից ե­կած ազ­դա­կի ընդ­հան­րա­կան ի­մաս­տը կա­րե­լի է գնա­հա­տել այս­պես. Հա­յաս­տա­նը սկսեց շարժ­վել ա­րեւմտ­յան ծրագ­րե­րով ու հա­սավ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րին: Եվ հի­մա Հա­յաս­տա­նը կանգ­նած է եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րից մեկն ընտ­րե­լու շե­մին: Կա՛մ կա­րող է ո­րո­շել «վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վել «ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից»», ին­չը ՌԴ ԱԳՆ-ն «չա­փա­զանց վտան­գա­վոր» է հա­մա­րում ու, բնա­կան է, Հա­յաս­տա­նի հա­մար: Կա՛մ պետք է հստակ վե­րա­դառ­նա «ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին»: Ընդ ո­րում՝ «շատ մոտ ա­պա­գա­յում», եւ դրա տակ կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ խոս­քը վե­րա­բե­րում է մեկ շա­բա­թից՝ դեկ­տեմ­բե­րի 25-26-ին Սանկտ Պե­տեր­բուր­գում ծրագր­ված ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում­նե­րին: Ա­վե­լի կոնկ­րետ, այդ շրջա­նակ­նե­րում Պու­տին-Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու «բաց պա­տու­հա­նին»:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ամ­բողջ հարցն այն է, թե ինչ կա­նի Նի­կո­լը: ԵՏՄ-ի նիս­տին նա դժվար թե կա­րո­ղա­նա չգնալ: Այդ նիս­տում նա­խա­տես­ված է ստո­րագ­րել ԵՏՄ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ «Ա­զատ առեւտ­րի գո­տու» մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը: Դ­րան ոչ միայն Մոսկ­վան է մեծ կա­րե­ւո­րութ­յուն տա­լիս, այլ, հա­զիվ թե ո­րե­ւէ մե­կը հեր­քի, որ նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար ու­նի ար­տա­կարգ նշա­նա­կութ­յուն բո­լոր աս­պեկտ­նե­րում՝ տնտե­սութ­յու­նից մին­չեւ անվ­տան­գութ­յուն: Եվ այդ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից «թռնե­լը» հաս­տատ Նի­կո­լին չի նե­րի ոչ միայն Մոսկ­վան, այլ նաեւ` Թեհ­րա­նը:

­Բայց դեկ­տեմ­բե­րի 25-ին լի­նե­լով Սանկտ Պե­տեր­բուր­գում` նա կա­րո՞ղ է խու­սա­փել հա­ջորդ օ­րը նա­խա­տես­ված ԱՊՀ ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վից, ո­րին, ըստ ներ­կա տվյալ­նե­րի, Ա­լիե­ւը ծրագ­րում է մաս­նակ­ցել: Ա­մեն դեպ­քում, կա­րե­լի է կռա­հել, որ այս օ­րե­րին Նի­կո­լի հետ Մոսկ­վան ակ­տիվ աշ­խա­տանք­ներ տա­նում է: Նախ, Եվ­րա­սիա­կան բան­կից հայտ­նե­ցին Հա­յաս­տա­նում բա­վա­կա­նին ծա­վա­լուն ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի մա­սին: Խոս­քը մաս­նա­վո­րա­պես Ե­րե­ւա­նում «Ա­ջափն­յակ» մետ­րո­յի կա­յա­րա­նի կա­ռուց­ման մա­սին է: Եվ որ շատ հե­տաքր­քիր է, Գ­յում­րու տրանս­պոր­տա­լո­գիս­տիկ կենտ­րո­նի մա­սին, ո­րը, թե­րեւս, պետք է դի­տարկ­ել նաեւ Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղու հնա­րա­վոր գոր­ծարկ­ման ֆո­նին:

Ս­րա­նից զատ, Ե­րե­ւա­նում ոչ պա­կաս ճոխ հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րեց նաեւ ՌԴ փոխ­վար­չա­պետ, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցով Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբում ՌԴ ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը: Նախ. «Մենք ա­ջակ­ցում ենք Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի հռչա­կած «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծի կա­ռուց­մա­նը», ո­րը հնա­րա­վոր չէ տա­րան­ջա­տել նշված փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի գոր­ծու­նեութ­յան՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման գոր­ծըն­թա­ցից: «Հ­յու­սիս-­Հա­րավ ճա­նա­պար­հա­յին մի­ջանց­քի չոր­րորդ փու­լի շի­նա­րա­րութ­յու­նը ֆի­նան­սա­վոր­վում է Կա­յու­նաց­ման եւ զար­գաց­ման Եվ­րա­սիա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով»,- ա­վե­լաց­րեց Օ­վեր­չու­կը՝ նաեւ նշե­լով, որ դի­տարկ­վում է նաեւ Քա­ջա­րա­նի թու­նե­լի կա­ռուց­մանն ա­ջակ­ցե­լու ո­րո­շու­մը: Բա­ցի այդ, «Ռո­սա­տո­մը» կա­րող է մեծ ծրա­գիր սկսել «Նաի­րի­տում»: Օ­վեր­չու­կը նաեւ հի­շեց­րեց, որ ռու­սա­կան կող­մը հեր­թա­կան ան­գամ եր­կա­րաց­նե­լու է հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը, եւ. «Հա­յաս­տանն ու Ռու­սաս­տա­նը բա­նակ­ցում են հան­րա­պե­տութ­յու­նում նոր ա­տո­մա­յին է­ներ­գաբ­լոկ­նե­րի կա­ռուց­ման շուրջ», եւ այլն:

­Թե ին­չի հետ է պետք կա­պել այս բո­լոր ծրագ­րե­րը, դժվար չէր հաս­կա­նալ Օ­վեր­չու­կի խոս­քից՝ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է շա­րու­նա­կել օգ­նութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցում, այդ թվում՝ եր­կա­թու­ղա­յին: Ընդ ո­րում. «Աշ­խա­տան­քա­յին խում­բը հան­դի­պել է, փաս­տաթղ­թեր են մշակ­վել, ո­րոնք բարձր պատ­րաստ­վա­ծութ­յան մեջ են: Խոսքն ա­ռա­ջին հեր­թին եր­կա­թու­ղա­յին եր­թե­ւե­կութ­յան ա­պաշր­ջա­փակ­ման մա­սին է»: Այ­սինքն, ան­մի­ջա­պես կա­րե­լի է ներ­կա­յաց­նել ե­րեք պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի վերջ­նա­կան հաս­տատ­մա­նը, եւ այս դեպ­քում էլ նո­րից ուր­վագծ­վում է Սանկտ Պե­տեր­բուր­գում հնա­րա­վոր ե­ռա­կողմ հան­դի­պու­մը: Ընդ ո­րում, այս ա­մե­նը ներ­կա­յաց­վեց բաց հայ­տա­րա­րութ­յու­ննե­րի տես­քով, եւ այն, որ շատ ա­վե­լի լուրջ է քննարկ­վել նաեւ Նի­կո­լի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում, դժվար չէ կռա­հել:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԻԿՈԼԻՑ

­Թե ինչ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման է գա­լու Նի­կո­լը, չշտա­պենք են­թադ­րութ­յուն­նե­րում՝ հաշ­վի առ­նե­լով, որ նրա կողմ­նո­րո­շում­նե­րը շատ ա­րագ կա­րող են փոխ­վել: Սա­կայն նա ո­րոշ փաս­տեր ոչ մի դեպ­քում հաշ­վից հա­նել չի կա­րող: Նախ, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է «թարս նա­յել» ա­րեւմտ­յան հար­թա­կում բա­նակ­ցութ­յուն­նե­րին եւ թե ին­չու, դժվար չէ հաս­կա­նալ: Նաեւ, նա­խօ­րեին Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­յին զար­գաց­ման փոխ­նա­խա­րար Շահ­րի­յար Ա­ֆան­դի­զա­դեն հայ­տա­րարց, որ սկսվում է Ռեշտ-Աս­տա­րա, այն է՝ Ադր­բե­ջանն Ի­րա­նին կա­պող եր­կա­թու­ղու շի­նա­րա­րութ­յու­նը: Այն, ինչ­պես հայտ­նի է, «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խագ­ծի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից է, եւ ե­թե Հա­յաս­տանն այս փու­լում դուրս մնա ընդ­հան­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րից, Նի­կո­լը հաս­տատ ստիպ­ված է լի­նե­լու խաչ քա­շել իր իսկ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» վրա: Գու­մա­րած` ՌԴ ԱԳՆ-ի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված