Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ս­րանք ո՞վ են... Կար­դում ես հա­ղոր­դագ­րութ­յու­նը և զար­ման­քից քար կտրում: «Դե­պի ծով ելք չու­նե­ցող երկր­նե­րի նա­խա­րա­րա­կան հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում ՀՀ ՏԿԵ նա­խա­րար ԳՆԵԼ ՍԱ­ՆՈ­Ս­ՅԱ­ՆԸ հան­դի­պել է Զիմ­բաբ­վեի տրանս­պոր­տի և­ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Ֆե­լիքս Տա­պի­վա Մ­հո­նա­յին։ Նա­խա­րա­րը ող­ջու­նել է Մ­հո­նա­յին և գ­նա­հա­տել Զիմ­բաբ­վեի պատ­վի­րա­կութ­յան մաս­նակ­ցութ­յու­նը մի­ջո­ցառ­մա­նը։ Կող­մե­րը հե­տաքրք­րութ­յուն են հայտ­նել ճա­նա­պար­հա­շի­նութ­յան և­ եր­կա­թու­ղա­յին են­թա­կա­ռուց­ված­քի շի­նա­րա­րութ­յան և­ ար­դիա­կա­նաց­ման ո­լոր­տում փոր­ձի փո­խա­նակ­ման հար­ցում։ Նա­խա­րար Սա­նոս­յա­նը ներ­կա­յաց­րել է են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­րող են երկ­կողմ հե­տաքր­քիր լի­նել եր­կու երկր­նե­րի հա­մար։ Նա­խա­րա­րը նե­ր­կա­յաց­րել է «Հ­յու­սիս–­հա­րավ» ծրա­գի­րը, եր­կա­թու­ղա­յին ցան­ցի առ­կա վի­ճա­կը, խնդիր­ներն ու դրանց լուծ­ման ուղ­ղութ­յամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը։ Մ­հո­նան շնոր­հա­կա­լութ­յուն է հայտ­նել ջերմ ըն­դու­նե­լութ­յան և հան­դիպ­ման հա­մար և հույս հայտ­նել շա­րու­նա­կել քննար­կում­նե­րը Հա­մա­ժո­ղո­վի օ­րա­կար­գով նա­խա­տես­ված այլ հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում ևս»։ Վայ, բա­բո՛ն պայ­թի, ի­րո՞ք կար­դում եմ վե­րը մեջ­բեր­վա­ծը, թե՞ ե­րազ եմ տես­նում:

­Զար­մա­նա­լի է, բայց այս խուն­տա­յի աջ ձեռ­քը չգի­տի, թե ինչ է ա­նում ձա­խը: ՀՀ ԱԳՆ­–ից հայտ­նում են, որ  Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չկա: Այդ մա­սին հայտ­նեց Արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան խոս­նակ Ա­նի Բա­դալ­յա­նը՝ պա­տաս­խա­նե­լով «Ա­զա­տութ­յան» հար­ցին, թե արդ­յոք ե­ղե՞լ է Վա­շինգ­տո­նում նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, ու հի­մա Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վո՞ւմ է: «Ե­թե լի­նում է հան­դիպ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, մենք տե­ղե­կաց­նում ենք»,–ա­սել է Բա­դալ­յա­նը: Ա­վե­լի վաղ, հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րով դես­պան ԷԴ­ՄՈՆ ՄԱ­ՐՈՒ­Ք­ՅԱՆՆ էր հայ­տա­րա­րել՝ հուն­վար ամ­սին Ադր­բե­ջանն ըն­դու­նել է Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հրա­վերը՝ այն­տեղ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դիպ­ման: Ադր­բե­ջա­նի ԱԳՆ խոս­նակ Այ­խան Հա­ջի­զա­դենն էլ պնդել էր, թե որ­ևէ հա­մա­ձայ­նութ­յուն արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ա­ռա­ջի­կա հան­դիպ­ման վայ­րի ու ամ­սաթ­վի վե­րա­բեր­յալ չկա։ Դե ինչ ա­սես, քա­նի որ «կլա­սիկ» Էդ­մո­նը շատ է շփվում գլխա­վոր գե­րա­գույն ստա­խոս Նի­կո­լի հետ. ա­պա ինքն էլ հասց­րել է վե­րած­վել «կլա­սիկ» ստա­խո­սի... 

Ար­ցա­խի ՊՆ նախ­կին խոս­նակ Սե­նոր Հաս­րաթ­յա­նը ֆեյս­բուք­յան իր է­ջում անդ­րա­դար­ձել է Ար­ցա­խի ՊԲ նախ­կին հրա­մա­նա­տար ԼԵ­ՎՈՆ ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­Ն­ՅԱ­ՆԻ խի­զախ վար­քա­բա­նութ­յա­նը. «Նա հայտն­վել է թշնա­մու բան­տում և մե­ղադր­վում է այն բա­նի հա­մար, որ սի­րում է իր Հայ­րե­նի­քը և հա­նուն այդ սի­րո ա­րել է այն, ինչ պար­տա­վոր էր ա­նել... Նա կա­րող էր խու­սա­փել թշնա­մա­կան ան­ցա­կե­տում ի­րեն սպաս­ված հա­վա­նա­կան դա­ժան հան­գու­ցա­լու­ծու­մից (և դ­րա հա­մար կա­յին հնա­րա­վոր տար­բե­րակ­ներ), բայց գի­տակ­ցա­բար գնաց ճա­կա­տագ­րին ըն­դա­ռաջ՝ ամ­րագ­րե­լու, որ ինքն ար­ժա­նի է պատ­վով կեր­տած իր ճա­նա­պար­հին... Ն­րա հա­մար քո­ղարկ­ված հե­ռա­ցու­մը, ա­սել է թե՝ փա­խուս­տը, նույն բա­ցատ­րութ­յունն ու­ներ, ինչ դա­վա­ճա­նութ­յու­նը... և նա գե­րա­դա­սեց մնալ այն բար­ձուն­քի վրա, որ­տեղ նրան տե­սել ու ճա­նա­չել են... Այդ­պի­սի զո­րա­վար­ներն ար­ժա­նի են ոչ միայն յու­րա­յին­նե­րի, այլ նաև թշնա­մու հար­գան­քին, ե­թե, ի­հար­կե, այդ թշնա­մու մեջ դեռևս մե­ռած չէ ար­դա­րութ­յան զգա­ցու­մը...»։ Զար­մա­նա­լի է, ի՞նչ ար­դա­րութ­յուն կա­րող է լի­նել պիղծ թուր­քի կող­մից: Դի­զա­փայ­տի` գե­րի հանձն­ված­նե­րին Բա­քուն փո­խա­նա­կեց իր դի­վեր­սանտ­նե­րի հետ, իսկ նույն տե­ղում մինչև վերջ կռված զո­րա­ջո­կա­տի ռազ­միկ­նե­րի դիե­րը բա­հե­րով այն­պես էր այ­լան­դա­կել, որ հա­րա­զատ­նե­րի կող­մից ճա­նաչ­ման պրոբ­լեմ կար: Թուրքն ու ար­դա­րութ­յունն ան­հա­մա­տե­ղե­լի են:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ