Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Այո՛, կենդանին եւս պետք է պաշտպանված լինի, բայց կենդանու շահը չպետք է գերադասել մարդկային հոգեկան ապրումներից․ Հոգեբանը թափառող շների սպառնալիքի մասին

Հանդիպում

Թափառող շների թեման շարունակ բարձրաձայնվում է, իսկ պատասխանատու մարմիններն էլ ցույց են տալիս, թե իբր գործ են անում։ Մինչդեռ սայլը տեղից չի շարժվում։ Անգործունյա պատասխանատուների պատճառով մշտապես տուժում են երեխաներն ու տարեցները, մարդիկ, որ լիարժեք չեն կարող իրենք իրենց պաշտպանել։
Որն է ստեղծված իրավիճակի լուծումը, ինչպե՞ս գտնել ոսկե միջինը, որ ո՛չ կենդանիները տուժեն, ո՛չ էլ առավելեւս մարդիկ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հոգեբան Կարինե Նալչաջյանից, ով նախ նկատեց․

-Իհարկե շատ կարեւոր է կենդանիների նկատմամբ դրական վերաբերմունքը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ մեր օրերում կենդանիների նկատմամբ ուշադրությունը ավելի մեծ է, քան մարդու, այն դեպքում, երբ վերջին շրջանում հատկապես կենդանիների զոհ են դառնում երեխաներ, տարեցներ, ինքս գիտեմ դեռահասներ, ովքեր սարսափում են բակ իջնելուց, որովհետեւ բակերում վխտում են թափառող կենդանիները։ Անդրադառնալով Ձեր հարցին, թե ինչպես գտնել ստեղծված իրավիճակի ոսկե միջինը, կասեմ հետեւյալը․ մարդը մեծագույն արժեք է, իսկ այն վայրերում, որտեղ բնակվում է մարդ արարածը չպետք է որեւէ սպառնալիք պարունակի, իսկ տվյալ պարագայում շունը սպառնալիք է։ Այ՛ո, կենդանին եւս պետք է պաշտպանված լինի, դրանում ոչ մի խոսք, բայց կենդանու շահը չպետք է գերադասել մարդկային հոգեկան ապրումներից։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ