Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Քաղաքացու ընտրությունը ոչ մի բան է այս իշխանության համար. Թագուհի Թովմասյան

Ներքաղաքական

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ կարծիքով` «ժողովորդավարության բաստիոն» կոչվող Հայաստանում քաղաքացիների քվեն ոչինչ չարժե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետեւ ՏԻՄ ընտրության արդյունքների հետ ՔՊ-ն ուղղակի չի հաշտվում։

— Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններ են կազմակերպում, սակայն այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, անմիջապես ձեռնամուխ են լինում բոլոր հնարավոր մեթոդներով, որպեսզի քաղաքացու ձայնը լսելի չդառնա: Այսինքն՝ քաղաքացու ընտրությունը ոչ մի բան է այս իշխանության համար: Վերջին աղմկահարույց դեպքը Ալավերդիում տեղի ունեցածն էր, երբ ուղղակի բռնությամբ զավթվեց իշխանությունը, ճնշումներ գործադրելով ընդդիմադիր ներկայացուցչի նկատմամբ, դրան ներգրավվեց նաեւ ԱԺ իշխանական պատգամավորը, որ խոսում էր ինչ-որ ժողովրդավարությունից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ