Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում»

Թեմա

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Պետությունը պարտավորվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչեւ դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված եւ մինչեւ դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը` մինչեւ 5 տարվա արտադրության մեքենաների համար` 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։ Մինչդեռ, ըստ վարորդների, գործադիրի առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ, ինչի համար էլ երեկ բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց: 

«Փաստացի մեզ տանում են հարկադրված մաքսազերծման, որի հնարավորությունը մեզնից ոչ մեկը չունի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` մանրամասնելով, որ խոսքը շատ մեծ գումարների մասին է, իսկ իրենց տվել են ընդամենը 25 օր ժամանակ` մինչեւ դեկտեմբերի 30-ը. «Մեր մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում: Այս որոշումը պետք է վերանայվի։ Միայն բնապահպանական հարկը կազմում է մոտ 2000 դոլար»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ