Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Քննարկվող փաստաթուղթը Ադրբեջանին հնարավորություն կտա նոր պատերազմի առիթ ստեղծել. Արթուր Խաչատրյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները համադրելով` հստակ կարելի է ասել, թե ինչ փաստաթուղթ են քննարկում եւ ընդհանրապես` փաստաթուղթ կա, թե` ոչ:

— Ալիեւը հայտարարում է, թե մոռացեք Արցախի հարցը: Իսկ Հայաստանի իշխանությունները նախ «Արցախի Հանրապետություն» օգտագործելուց են խուսափում, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունից են վախենում: Դրա մասին են փաստում նրանց հայտարարությունները, թե ո՞վ է տեսել, որ Արցախի պատգամավորները հանդիպեն, ի՞նչ է նշանակում Արցախի կառավարություն, եթե Արցախն այլեւս գոյություն չունի։ Դա Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկել է: Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե վերադարձի խնդիր չկա։ Ավելին ասեմ` հավանաբար կհիշեք, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արտաքին գործերի նախարարը խոսում էր բռնի տեղահանման մասին, Բայրամովը նրան հակադարեց՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում։ Ցանկացած պահի, երբ իշխանությունը փոխվի, գան այլ իշխանություններ եւ ասեն, որ այդ մարդիկ բռնի են տեղահանվել, ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի խոսքերով են հակադարձելու։ Իսկ այդ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, ունենալու է շատ անորոշ ձեւակերպումներ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ