Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Վաշինգտոնն ու Լոնդոնը խառն է. Հայաստանը հաստատ չորրորդական պլանում է

Մամուլի տեսություն

Ինչ­պես եւ սպաս­վում էր, Բ­րի­տա­նիա­յում հեր­թա­կան նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժամն է հա­սու­նա­ցել: Վար­չա­պետ Ռի­շի Սու­նա­կի վար­կա­նի­շը հա­սել է ռե­կոր­դա­յին ցածր մա­կար­դա­կի, հարց­ված բրի­տա­նա­ցի­նե­րի միայն 21%-ն­ է ա­ջակ­ցում նրան, ին­չը հա­մե­մա­տե­լի է նախ­կին վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նի՝ հրա­ժա­րա­կա­նի ժա­մա­նակ ու­նե­ցած ցու­ցա­նի­շի հետ: Ընդ ո­րում՝ Սու­նա­կի վար­կա­նի­շը վեր­ջին ամ­սում գա­հա­վի­ժել է 10 կե­տով:

Այ­սինքն, պահ­պա­նո­ղա­կա­նն­երը Ջոն­սո­նին փո­խե­ցին Սու­նա­կով՝ սպաս­վող պառ­լա­մեն­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ կու­սակ­ցութ­յան վար­կա­նի­շը փրկե­լու հա­մար, եւ հի­մա նույն վար­կա­նի­շա­յին գե­րան­կում­նե­րի ա­ռաջ են: Հի­մա էլ Սու­նա­կին փո­խե­լու ար­շավ է՝ սպաս­վող ընտ­րութ­յու­ննե­րում վի­ճա­կը փո­խե­լու հա­մար, կան­խա­տես­վում է քաո­սա­յին վի­ճակ, եւ ար­տա­քին հար­ցե­րում Լոն­դո­նի ու­շադ­րութ­յու­նը, թե­րեւս, էա­կա­նո­րեն կնվա­զի: Այ­սինքն, ե­թե վեր­ջերս ՀՀ ԱԽՔ-ը Լոն­դո­նում էր ինչ-ինչ ակն­կա­լիք­նե­րով, նկա­րագր­ված ի­րո­ղութ­յուն­նե­րը կա­րող են նրան բա­վա­կա­նին հիաս­թա­փեց­րած լի­նեն:

Մ­յուս կող­մից` էլ ա­վե­լի բարդ ի­րա­վի­ճակ է այս պա­հին ստեղծ­վել Վա­շինգ­տո­նում: Ե­րեկ ԱՄՆ Կոնգ­րեսն ըն­դու­նեց Բայ­դե­նին իմ­պիչ­մեն­տի են­թար­կե­լու հե­տաքն­նութ­յան մա­սին բա­նա­ձե­ւը, ո­րի մա­սին շատ է խոս­վել: Օ­րի­նակ, հան­րա­պե­տա­կան կոնգ­րե­սա­կան Ջեյմս Քո­մե­րին նկա­րագ­րեց նման պատ­կեր. «Ես կար­ծում եմ, որ մենք այ­սօր շատ հստակ ա­սել ենք մեր տե­սա­կե­տը: Մենք ա­միս­ներ ծախ­սե­ցինք այս հե­տաքն­նութ­յան վրա՝ հա­վա­քե­լով ա­պա­ցույց­ներ: Հի­մա մենք ուղ­ղա­կիո­րեն վկա­ներ ենք փնտրում, քա­նի որ Բայ­դեն­նե­րի ըն­տա­նի­քի գոր­ծո­ղութ­յուն­նե­րում միան­շա­նակ կա հան­ցա­վոր բա­ղադ­րիչ։ Այս­պի­սով, մենք ու­նենք մի հարց, ո­րը ա­մե­րի­կա­ցի­նե­րի մեծ մասն ինքն ի­րեն է տա­լիս. «Ի՞նչ ա­րե­ցին Բայ­դեն­նե­րը, որ­պես­զի տասն­յակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ստա­նան ամ­բողջ աշ­խար­հից»»: Այ­սինքն, մե­ղադ­րան­քը, ըստ այդմ՝ իմ­պիչ­մեն­տի հիմ­քե­րը շատ լուրջ են: Ա­ռա­վել եւս, երբ մինչ այդ հեր­թա­կան քրեա­կան գոր­ծը բաց­վեց Բայ­դե­նի որ­դու դեմ, եւ այս դեպ­քում էլ խոս­քը լուրջ ֆի­նան­սա­կան հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին է:

­Մեզ հա­մար, թե­րեւս, շատ էա­կան չէ, թե ինչ ըն­թացք կու­նե­նա իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցը: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, Կոնգ­րե­սում ըն­դուն­վի, լի­բե­րալ մե­ծա­մաս­նութ­յամբ Սե­նա­տում կմերժ­վի, եւ այդ ամ­բողջ ըն­թաց­քը, ո­րը տե­ղի է ու­նե­նա­լու ա­մե­րիկ­յան ընտ­րո­ղի աչ­քե­րի ա­ռաջ, ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին հսկա­յա­կան հար­ված կհասց­նի Բայ­դե­նի վար­կա­նի­շին: Բայց այս ամ­բողջ ըն­թաց­քում, պաշ­տո­նա­կան Լոն­դո­նի օ­րի­նա­կով, նաեւ պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տո­նի ու­շադ­րութ­յունն է հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած մնա­լու այս ներ­քին ծանր խնդիր­նե­րի վրա: Այ­սինքն, ինչ­պես ժա­մա­նա­կին են­թադ­րում էինք, հայ-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ ինչ-որ հար­ցեր լու­ծե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յան Վա­շինգ­տո­նի ժամ­կետ­նե­րը սահ­մա­նա­փակ են, մին­չեւ այս տա­րե­վերջ, եւ ներ­կա զար­գա­ցում­նե­րը հենց դրա մա­սին են խո­սում:

Մ­յուս կող­մից, ար­դեն հաս­տատ կա­րե­լի է ա­սել, որ վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­ված կա­րե­լի է հա­մա­րել նաեւ Զե­լենս­կու վեր­ջին վա­շինգ­տոն­յան այ­ցը: Միայն փաս­տը, որ Բայ­դե­նը փոր­ձեց նրան Կոնգ­րեսի ամբ­իոն դուրս բե­րե­լով՝ լու­ծել Ուկ­րաի­նա­յի հա­մար ֆի­նան­սա­վո­րում ստա­նա­լու խնդի­րը, ար­դեն իսկ Ս­պի­տակ տան հա­մար խայ­տա­ռակ էր: Եվ երբ Կոնգ­րե­սում Զե­լենս­կու մաս­նակ­ցութ­յամբ սարք­ված շոո­ւից ան­մի­ջա­պես հե­տո նույն Կոնգ­րե­սը Բայ­դե­նի իմ­պիչ­մեն­տին վե­րա­բե­րող ո­րո­շում ըն­դու­նեց, ար­դեն իսկ պարզ ցու­ցիչ էր, որ Զե­լենս­կուն մեկ ցենտ ան­գամ չեն տվել: Իսկ CNN-ի հի­շե­ցու­մը, թե՝ մեկ տա­րի ա­ռաջ, Ս­պի­տակ տա­նը իր ուկ­րաի­նա­ցի գոր­ծըն­կե­րոջ կող­քին կանգ­նած, նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը ա­մե­րիկ­յան ա­ջակ­ցութ­յուն խոս­տա­ցավ Ուկ­րաի­նա­յին «այն­քան ժա­մա­նակ, որ­քան դա կպա­հանջ­վի», եւ հի­մա դա չի կա­տար­վում, եւս մեկ հար­ված էր Բայ­դե­նի վար­կա­նի­շին՝ որ­պես հարց լու­ծել չկա­րո­ղա­ցո­ղի:

Բ­նա­կա­նա­բար, այս ա­մե­նը տես­նե­լով, Եվ­րո­պան եւս կշտա­պի փո­ղի հոս­քը դե­պի Կիեւ փա­կել, ու թե այս վի­ճա­կում ինչ է լի­նե­լու ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հետ, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Ու այսօր, թեեւ Ուկրաինային եւ Մոլդովային խոստացան ԵՄ անդամակցություն, բայց էլի խոստացած 50 միլիարդ եվրոն չեն տալիս: Չնայած, անդամության բանակցությունենրը տարիներ կտեւեն, եւ թե այդ ընթացքում կլինի՞ Ուկրաինա կամ ինչպիսի՞ն, մեծ հարց է:

Ա­վե­լին, Պու­տի­նը, ըստ էութ­յան, փա­կեց Բայ­դե­նի եւս մեկ ծրա­գիր՝ շտապ կազ­մա­կեր­պել ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներ՝ փոր­ձե­լով գո­նե սա­ռեց­նել պա­տե­րազ­մը: Եվ ա­հա ՌԴ նա­խա­գա­հը ե­րեկ հայ­տա­րա­րեց. «Խա­ղա­ղութ­յու­նը կլի­նի այն ժա­մա­նակ, երբ Ռու­սաս­տա­նի նպա­տակ­նե­րը կյան­քի կոչ­վեն: Ա­պաազ­գայ­նաց­ման հար­ցը շա­րու­նա­կում է ար­դիա­կան մնալ: Ուկ­րաի­նա­կան կող­մը չի ցան­կա­նում պայ­մա­նա­վոր­վել, մենք ստիպ­ված ենք այլ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել»:

Այս­պի­սով, մի կող­մից են­թադ­րե­լի է, որ սկսվում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում, այս­պես ա­սենք, անգ­լո­սաք­սո­նա­կան ու­շադ­րութ­յան թու­լաց­ման փուլ: Մ­յուս կող­մից, ակն­հայ­տո­րեն ամ­րա­նում են Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան դիր­քե­րը, ո­րոնք ար­դեն իսկ ընդգծ­ված տեսք ու­նեն ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում եւ ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին, ե­թե ոչ շա­բաթ­նե­րին կդառ­նան էլ ա­վե­լի ցցուն: Այս ի­րա­վի­ճա­կում, թե որ բա­նակ­ցա­յին հար­թա­կը կնա­խընտ­րեն Ա­լիեւն ու Փա­շին­յա­նը, դեռ ո­րո­շա­կի ինտ­րիգ պա­րու­նա­կում է, սա­կայն տրա­մա­բա­նա­կան պա­տաս­խա­նը, թե­րեւս, հաս­կա­նա­լի է:

Տե(ս նաեւ https://iravunk.com/?p=271835&l=am

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված