Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

Կոմունիկացիաների հարցով Նիկո՞լն է նահանջել, թե` Ալիեւը

Վերլուծություն

Չ­նա­յած ո­րո­շա­կի ձգձգման` նա­խօ­րեին հայ 32 գե­րի­նե­րը հա­սան Հա­յաս­տան: Հաս­կա­նա­լի է, այդ ձգձգու­մը կա­րող էր տար­բեր պատ­ճառ­ներ ու­նե­նալ՝ սկսած թղթա­բա­նութ­յու­նից Ադր­բե­ջա­նում, վեր­ջաց­րած նրա­նով, որ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից ինչ-որ բան կա­տար­ված չէր, եւ Բա­քուն նման ազ­դա­կի էր սպա­սում:

«ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ի­հար­կե, այս հար­ցում կա­րե­ւո­րն այն է, որ հայ գե­րի­նե­րը վեր­ջա­պես տանն են: Սա­կայն ոչ պա­կաս կա­րե­ւոր հար­ցեր էլ այս­տեղ, ինչ­պես ար­դեն նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, կան: Ինչ­պե՞ս ձեռք բեր­վեցին այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, կոնկ­րետ ո՞ւմ մի­ջեւ եւ ի՞նչ բա­նակ­ցա­յին հար­թա­կում: Վեր­ջա­պես, ի՞նչ է դա են­թադ­րում, ի՞նչ շա­րու­նա­կութ­յան պետք է սպա­սել, այ­սինքն, բա­ցի հի­շա­տակ­ված «ա­ռեղծ­վա­ծա­յին» բա­նակ­ցութ­յուն­նե­րում ձեռքբեր­ված բո­լո­րիս հայտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից, դրա տակ ի՞նչ դեռ չե­րե­ւա­ցող այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան: Իսկ որ նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ պետք է լի­նեն, դա գրե­թե միան­շա­նակ է. գե­րի­նե­րին հանձ­նե­լը չէր կա­րող ինք­նան­պա­տակ լի­նել, հա­կա­ռակ դեպ­քում ին­չո՞ւ էր Ա­լիե­ւը մին­չեւ հի­մա նրանց պա­հում, ե­թե ոչ ինչ-որ պա­հի` ինչ-որ հարց լու­ծե­լու հա­մար:

Ըստ այդմ էլ, սպա­սում էինք, որ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձից հե­տո Նի­կո­լից ո­րո­շա­կի ռեակ­ցիա կլի­նի, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն կտա ա­վե­լի լավ պատ­կե­րաց­նել, թե ո՞­րը կա­րող է լի­նել դրան հա­ջոր­դող փու­լը, այն է՝ ի՞նչ դեռ ոչ տե­սա­նե­լի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան հի­շա­տակ­ված «ա­ռեղծ­վա­ծա­յին» բա­նակ­ցութ­յուն­նե­րի տակ: Ս­պա­սե­լիք­ներն ար­դա­րա­ցան. դե­պի ծով ելք չու­նե­ցող զար­գա­ցող երկր­նե­րի նա­խա­րա­րա­կան հան­դիպ­մա­նը իր բաց­ման խոս­քում Փա­շին­յանն ի­րոք բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ: Հ­ռե­տո­րա­բա­նա­կան մա­սում, հաս­կա­նա­լի է, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու հարցն է՝ ե­թե Ադ­րբե­ջա­նը չհրա­ժար­վի, մենք պատ­րաստ ենք «հին եւ բա­րի» ո­ճի մեջ: Ու հա­ջոր­դեց մեկ առն­վազն տա­րա­կու­սե­լի միտք. «Կու­զե­նա­յի ե­րեկ­վա ի­րա­դար­ձութ­յու­նը հա­մա­րել մի զրո­յա­կան կետ, ո­րից մենք կկա­րո­ղա­նանք առն­վազն ջան­քեր գոր­ծադ­րել, որ հե­տա­գա բո­լոր լու­րե­րը ա­վե­լի շա­տ վկա­յեն խա­ղա­ղութ­յան պայմա­նա­գիր ստո­րագ­րե­լու հա­վա­նա­կա­նութ­յան մե­ծաց­ման եւ ոչ թե հա­կա­ռա­կի մա­սին»: Ի՞նչ ա­սել է «զրո­յա­կան կետ». միայն նման տեր­մինն ար­դեն իսկ մտա­հո­գիչ է, մի ան­գամ էլ Նի­կոլն ար­ցախ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը «զրո­յա­կան կե­տից» սկսեց, եւ հե­տե­ւանք­նե­րը դեռ եր­կար չենք մար­սե­լու: Բայց այս դեպ­քում ի՞նչ է ու­զում «զրո­յա­կան կե­տից» սկսել, երբ մինչ այս հայ­տա­րա­րում էին, թե բա­նակ­ցում են, տե­սա­կետ­նե­րը մոտ են եւ այլն: Չ­նա­յած, այդ ողջ ըն­թացքը չեն կա­րող ջնջել եւ «զրո­յա­կան կե­տից» սկսել: Թե՞ ու­զում է ա­սել, որ այն գոր­ծըն­թա­ցը, ո­րի մեկ­նար­կը տրվեց գե­րի­նե­րին բաց թող­նե­լով, այ­սինքն՝ դրան նա­խոր­դած «ա­ռեղծ­վա­ծա­յին» բա­նակ­ցութ­յուն­նե­րով, հա­մա­րում է անշր­ջե­լի, մին­չեւ վերջ կգնա, որ Բաք­վում հան­կարծ դարդ չա­նեն:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐ

Այն, որ դրա­նից հե­տո Փա­շին­յա­նի հիմ­նա­կան մտքերն ուղղ­ված էին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման խնդրին, գա­լիս է հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցե­լու, որ հենց դա է առ այ­սօր ե­ղել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հիմ­նա­կան ար­գե­լա­կը: Եվ ա­հա, Նի­կո­լը հայ­տա­րա­րում է. «Այ­սօր մենք շատ ենք քննար­կում տարա­ծաշր­ջա­նա­յին կոմու­նի­կա­ցիա­նե­րը բա­ցե­լու մա­սին, եւ շատ կա­րե­ւոր եմ հա­մա­րում ար­ձա­նագ­րել այս­տեղ Հա­յաս­տա­նի պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը` շատ գոր­ծուն եւ ի­րա­կան քայ­լեր ի­րա­կա­նաց­նել մեր տա­րա­ծաշր­ջա­նում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բաց­ման վե­րա­բեր­յալ… Հա­յաս­տա­նը պատ­րաս­տա­կա­մութ­յուն է հայտ­նում ստեղ­ծել, վե­րա­կանգ­նել եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ: Ընդ ո­րում` նախ­կի­նում գո­յութ­յուն ու­նե­ցած եր­կու եր­կա­թու­ղի­նե­րի մի­ջո­ցով: Ա­ռա­ջի­նը հյու­սի­սա­յին ու­ղին է, ո­րը կա­պում է ադր­բե­ջա­նա­կան Ղա­զա­խը հայ­կա­կան Տա­վու­շի մար­զի հետ, երկ­րոր­դը հա­րա­վա­յին ու­ղին է, ո­րը այ­լոց շար­քում կա­պում է նաեւ Ադր­բե­ջա­նի ա­րեւմտ­յան շրջան­նե­րը Նա­խի­ջե­ւա­նի հետ: Մենք կար­ծում ենք, որ Ադր­բե­ջա­նի ա­րեւմտ­յան շրջան­նե­րը Նա­խի­ջե­ւա­նի եւ ար­տա­քին աշ­խար­հի հետ կա­րող են կապ­վել նաեւ հյու­սի­սա­յին ու­ղիով: Այս պատրաստակ­մութ­յու­նը մենք ար­տա­հայ­տել ենք պաշ­տո­նա­պես…»:

­Մեկ հե­տաքր­քիր դի­տար­կում. խոսքն ար­դեն ոչ թե միայն Մեղ­րիի գծի, այլ ընդ­հա­նուր կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գի մա­սին է: Այդ թվում՝ Ի­ջե­ւա­նի եր­կա­թու­ղու, եւ չմո­ռա­նանք, որ այս ըն­թացք­ում Ի­ջե­ւա­նը սկսել է հե­տաքր­քիր դեր կա­տա­րել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Նա­խօ­րեին գե­րի­նե­րի փո­խա­նա­կումն Ի­ջե­ւա­նի սահ­մա­նին էր, վեր­ջերս էլ այն­տեղ հան­դի­պե­ցին Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րը՝ Շա­հին Մուս­տա­ֆաե­ւը եւ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը: Իսկ նրանք, չմո­ռա­նանք, գոր­ծում են 2021թ. հուն­վա­րին Մոսկ­վա­յում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցով ձեռքբերված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում ստեղծ­ված փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի կազ­մում: Վեր­ջա­պես, հենց այդ խմբի շրջա­նակ­նե­րում է, որ մինչ այս դե­տա­լա­յին կեր­պով քննարկ­վել են ոչ թե Մեղ­րիի գծի, այլ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ընդ­հան­րա­կան վե­րա­գոր­ծարկ­ման դե­տալ­նե­րը, այդ թվում, Նի­կո­լի հի­շա­տա­կած Ի­ջե­ւա­նի եր­կա­թու­ղու թե­ման: Այ­սինքն, նա ակ­նար­կում է մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սի՞ն…

Ի դեպ, ե­րեկ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ո­րո­շում ըն­դու­նեց ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը: Հաս­տատ­վեց «Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի պե­տա­կան սահ­մա­նի սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րի եւ հա­մա­տեղ աշ­խա­տան­քա­յին հան­դի­պում­նե­րի կազ­մա­կերպ­ման եւ անց­կաց­ման աշ­խա­տա­կար­գը»։ Իսկ Մ­հեր Գ­րի­գոր­յանն էլ տե­ղե­կաց­րեց, որ Ադր­բե­ջա­նը եւս «այ­սօր կհաս­տա­տի այդ փաս­տա­թուղ­թը»: Սա հու­շում է, որ Գ­րի­գոր­յա­նի եւ Մուս­տա­ֆաե­ւի հի­շա­տակ­ված սահ­մա­նա­յին հան­դիպ­մանն ըն­դուն­վել են շատ կոնկ­րետ ո­րո­շում­ներ: Եվ ե­թե պարզ­վի, որ նաեւ գե­րի­նե­րի վե­րա­դարձն է այդ հան­դիպ­ման արդ­յուն­քը, կստաց­վի, որ խոսքն ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին է, որն ա­ռաջ է տար­վում մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում ձեռքբեր­ված կա­ռույ­ցի կող­մից:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին նաեւ այն տպա­վո­րութ­յու­նը կա, որ Բր­յու­սե­լում ան­կու­մա­յին տրա­մադ­րութ­յուն­ներ կան հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նե­լու հար­ցով: Դա սպա­սե­լի էր այն բա­նից հե­տո, երբ օ­րերս Բայ­րա­մո­վը հենց Բր­յու­սե­լում պարզ ակ­նար­կեց, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ Եվ­րո­պան զբաղ­ված է ան­հե­ռա­տես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րով, ըստ այդմ էլ, որ «ԵՄ բո­լոր կա­ռույց­նե­րը եւ ան­դամ պե­տութ­յուն­նե­րը» կա՛մ պետք է «ցու­ցա­բե­րեն կա­ռու­ցո­ղա­կան ա­ջակ­ցութ­յուն», կա՛մ «ձեռն­պահ մնան գոր­ծո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք կա­րող են վնա­սել կար­գա­վոր­ման այս կա­րե­ւոր գոր­ծըն­թա­ցը»: Նաեւ ա­վե­լաց­նե­լով, թե Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է բա­նակ­ցել միայն «չե­զոք` եր­րորդ կող­մի միջ­նոր­դութ­յամբ»:

Այս ան­թա­քույց մտքե­րից հե­տո՝ նա­խօ­րեին Շառլ Մի­շե­լը շտա­պեց բա­ցա­ռիկ հար­ցազ­րույց տալ «Ա­զա­տութ­յա­նը», փոր­ձե­լով ցույց տալ, որ դեռ մնում է խա­ղի մեջ: Նախ, փոր­ձեց ցույց տալ, որ մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցել են գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի գոր­ծըն­թա­ցին, թեեւ ա­վե­լի շատ հա­կա­ռակ տրա­մադ­րութ­յունն ա­ռաջ բե­րեց: Ըստ Շառլ Մի­շե­լի. «Այն, որ մի քա­նի օր ա­ռաջ հնա­րա­վոր դար­ձավ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յու­նը, դա մա­սամբ նաեւ մեր օգ­նութ­յան շնոր­հիվ է»: Բայց նաեւ ըն­դու­նե­լով, որ բրյու­սել­յան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը վեր­ջին ժա­մա­նակ­ներս փաս­տա­ցի կանգ է ա­ռել: Այդ դեպ­քում ինչ­պե՞ս է ԵՄ-ն «մա­սամբ» նպաս­տել վեր­ջին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին, եւ մյուս՝ հիմ­նա­կան մասն ո՞ւմ միջ­նոր­դութ­յունն է: «Բայց կա­րե­ւո­րը, մեր կար­ծի­քով, ա­վե­լի շատ արդ­յունքն է, քան հան­դիպ­ման վայ­րը»,- շա­րու­նա­կեց նա, թեեւ մինչ այդ բա­ցա­հայ­տո­րեն մե­ծա­գույն խան­դով էր մո­տե­նում ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ հան­դի­պում­նե­րին, ու նման հան­դի­պում­ները ձա­խող­վե­ցին: Ա­վե­լին, թեեւ Հա­յաս­տա­նում ե­ղան ակ­նարկ­ներ, որ հնա­րա­վոր է հուն­վա­րին Բր­յու­սե­լում կա­յա­նա Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պում, սա­կայն Մի­շե­լը պնդում է, թե Բա­քուն, սա­կայն, բարձր մա­կար­դա­կով հան­դիպ­ման հա­մա­ձայ­նութ­յուն դեռ չի տվել:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մեկ էա­կան միտք Շառլ Մի­շե­լի ա­սած­նե­րում կար: «Ի­րա­կա­նում, ե­թե իս­կա­պես ստույգ լի­նենք, բա­նա­վեճ կա Նա­խի­ջե­ւա­նը Ադր­բե­ջա­նին կա­պե­լու կոնկ­րետ ե­ղա­նակ­նե­րի շուրջ՝ հա­մոզ­վե­լու, որ դրանք հար­գում են Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յունն ու օ­րենսդ­րութ­յու­նը»,- ա­սել է Մի­շե­լը: Այ­սինքն, Բր­յու­սե­լի ամ­բողջ դար­դը Հա­յաս­տա­նի «ինք­նիշ­խա­նութ­յո՞ւնն» է: Իսկ ո՞րն են հա­մա­րում այդ «ինք­նիշ­խա­նութ­յան ոտ­նա­հա­րու­մը», նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով նա­խա­տես­վա­ծով, ո­րը ստո­րագ­րել է նաեւ Նի­կո­լը, վե­րա­գոր­ծարկ­վող եր­կա­թու­ղում չլի­նի՞ ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն:

­Սա ար­դեն «ինք­նա­խոս­տո­վա­նութ­յուն» է, թե ին­չու է այս ե­րեք տա­րի­նե­րին գոր­ծըն­թա­ցը լռվել-մնա­ցել, ո­րի արդ­յուն­քում դա­տարկ­վեց Ար­ցա­խը: Բայց ե­թե հի­մա Նի­կո­լը խո­սում է «զրո­յա­կան կե­տից» եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ընդ­հան­րա­կան գոր­ծարկ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից, ի՞նչ է դա նշա­նա­կում, որ ար­դեն հա­մա­ձա՞յն է ադր­բե­ջա­նա­կան այն դիր­քո­րոշ­ման հետ, թե կո­մու­նի­կա­ցիոն գոր­ծըն­թա­ցը պետք է շա­րու­նա­կել ար­դեն ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա, հա­կա­ռակ դեպ­քում Բա­քուն եր­կա­թու­ղին կկա­ռու­ցի Ի­րա­նով: Թե՞ Ա­լիեւն է հրա­ժար­վել այդ մտ­քից եւ հի­մա ցան­կա­նում է ԱՄՆ-ի ա­սած պայ­ման­նե­րով Մեղ­րիի գծի կա­ռուց­մա­նը: Դա­տե­լով Շառլ Մի­շե­լի նշված տրա­մադ­րութ­յու­ննե­րից` ա­ռա­վել եւս՝ Բր­յու­սե­լում Բայ­րա­մո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, երկ­րորդ տար­բե­րա­կը անհամեմատ քիչ հա­վա­նա­կան է թվում:

Չ­նա­յած, առ­ջե­ւում Սանկտ Պե­տեր­բուր­գի մի­ջո­ցա­ռում­ներն են, եւ դրան Նի­կո­լի մաս­նակ­ցել-չմաս­նակ­ցե­լը շատ ա­վե­լի հստակ պատ­կեր կար­ձա­նագ­րի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». Զուրաբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված