Կամո Ունանյանի հաղթանակը՝ կյանքի և ռինգի ամենադժվար մենամարտում Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը Մենք վտանգի տակ ենք, սկսում ենք կորցնել մեր երկիրը. Սերժ Ավետիքյան Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ազգային համախմբումը կարեւոր է, բայց առավել կարեւոր է՝ հանուն ինչի եւ ինչ սկզբունքով․ Հայրիկյան Այ էս մեկը շեֆը հաստատ չի ների Զավենիչին. Փաշինյանը շոկի մեջ է Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․ Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Լֆիկ Սամոյի «ջեբկիրույթունը»

Հասարակություն

Պարզվում է, որ, չգիտես ինչպես, Լֆիկ Սամոյի սեփակիանությունը դարձած «Երեւանի Սիթի»-ների հսկայական տարածքներն ու դրանց կից կայանատեղիների (որոնց ձեռքբերման հարցով «չգիտես ինչու», բազում հակակոռուպցիոն հորջորջվող մարմիններից որեւէ մեկը չի զբաղվում) հաշվին նա հիմա կարող է քաղաքացիներին ոչ մի ծառայություն չմատուցելով, փող կլպել:

Այսպես, մի շարք սիթիների, եւ, մասնավորապես, Կոմիտասի պողոտայի հսկա սուպերմարկետի հարակից կայանատեղին «կահավորվել» է  ավտոմատ արգելափակոցներով, որի հաշվին տարածք մտնող-ելնողի հաշվին փող են աշխատում: Ու հերիք չէ, որ Երեւանում վճարովի կայանատեղիները մայրաքաղաքի իրավասությանն տակ է վերցնել, ասում են, թե այսքան-այսքան վճարեք, եւ որտեղ ուզում եք` կայանեք, Սամոյի սուպերմարկետներում հաջողացրել են անգամ առանց կայանելու փող կլպել մարդկանցից:

Այսպես, միանգամայն արժանահավատ վարորդը պատմեց, որ մտել է Կոմիտասի Սիթիի կայանատեղի` կանգնելու համար: Բայց  բազում արգելափակոցներով կահավորված եւ դրանով`«վթարի բուն» դարձած կայանատեղիում որեւէ ազատ տեղ չգտնելով, վարորդը փորձել է տարածքից դուրս գալ: Սակայն արգելափակոցը, որը հարմարեցված է որեւէ ժամանակահատվածում գումար չգանձել, նրա առաջ չի բացվել` պահանջելով 200 դրամ: Չհասկանալով, թե ինչ է կատարվում, վարորդը զանգահարել է արգելափակոցի վրա նշված հեռախոսահամարով: Մի քանի զանգ, բայց ոչ մի պատասխան: «Խցանում էր սկսում առաջանալ, եւ ստիպված վճարելով` դուրս եկա: Մի քանի անգամ էլ զանագհարեցի, վերջապես պատասխանեցին: Բողոքս լսելով, հայտնեցին, որ իրենք պատասխանատու են միայն արգելափակոցների տեխնիկական կողմի համար, իսկ ֆինանսական խնդիրը կարգավորում է Սիթիի ղեկավարությունը: Նաեւ ասացին, որ իրենց իմանալով, տարածք մուտքի դեպքում մինչեւ 5 րոպե վճարովի է` 200 դրամ, ապա մի որոշ ժամանակ անց` անվճար, եւ հետո էլի վճարովի»,- պատմեց քաղաքացին:

Այսինքն, վարորդից 200 դրամ վերցրել են հենց Սիթիի ղեկավարության հաստատած գնացուցակով: Սակայն այս դեպքում խնդիրն այլ է. քաղաքացին մտել է, տեղ չի գտել, եւ դուրս եկել: Այսինքն, նրան ոչ միայն որեւէ ծառայություն չեն մատուցել, այլ նույնիսկ անհարմարություն են պատճառել` պահանջվող քանակով տեղեր չունենալով: Ու հերիք չէ, որ լաբիրինթոսի վերածված այդ կայանատեղի կոչվածում մարդը նյարդեր եւ ժամանակ է կորցրել, դեռ մի բան էլ նրանից փող են պոկել: Իսկ չմատուցված ծառայության դիմաց փող պոկելը ոչ այլ ինչ է, քան գողություն, տվյալ դեպքում` սովորական ջեբկիրություն: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ