Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին ճանապարհային 7 անցակետ տեղակայել․ Գնել Սանոսյան

Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման շրջանակներում, հանդես է եկել ելույթով։ 

Նախարար Սանոսյանը նկատել է, որ այսօր գլոբալ տնտեսական միջավայրում շարունակում է աճել զարգացող երկրների դերը, օրակարգային են դառնում տնտեսական ու սոցիալական անվտանգության հիմնահարցերը։

Այս համատեքստում Հայաստանը ձևավորվում է տնտեսական զարգացման նոր օրակարգ, որը պահանջում է արդի պայմաններում երկրի կարողությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային ուղղորդում և կառավարում, արտաքին ազդեցություններին դիմակայելու կայուն երաշխիքների ձևավորում: «ՀՀ-ում 2018 թ․ից Կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ճանապարհաշինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում։

Նախատեսվող բարեփոխումները միտված են կայուն, հասանելի և անվտանգ ենթակառուցվածք ունենալուն, որը կնպաստի ներպետական և միջազգային փոխադրումների աճին, նոր շուկաների ձևավորմանը, կխթանի ներքին և արտաքին առևտուրը, կօժանդակի տարածքային համաչափ զարգացմանը:

Ընդհանուր մարտահրավերները, որոնց բախվում են 32 դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները` տնտեսական աճը խթանելու, աղքատությունը հաղթահարելու և կայուն զարգացման հասնելու իրենց հավակնություններում, կարող են հաղթահարվել միայն բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ ստեղծելու միջոցով»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով․ «Վիեննայի գործողությունների տասնամյա ծրագիրը 2014-2024 թվականների համար, ինչպես նաև 2015 թվականի Ադիս Աբեբայի գործողությունների ծրագիրը, միտված են զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, դյուրացնելու սահմանային անցման գործընթացները, նպաստելու դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը:

Այն երկրի հարավը կկապի հյուսիսին՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցություն հարևան երկրների հետ։ Էապես կկրճատվի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, կապահովվի տրանսպորտային կապը դեպի Սև ծով և Պարսից ծոց։ Գոյություն ունեցող շուրջ 556 կմ ճանապարհը վերակառուցման արդյունքում կդառնա շուրջ 461 կմ՝ էապես կրճատելով երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը։ Վրաստանի սահմանից Իրանի սահման երթևեկության տևողությունը կկազմի շուրջ 6 ժամ՝ 9-10 ժամվա փոխարեն։ Գոյություն ունեցող միջին արագությունը 60 կմ/ժամից կդառնա միջինում 80-90 կմ/ժամ»։

 

 Նախարարը նկատել է, որ սկսած 2018թ–ից Հայաստանի ճանապարհային ցանցը մեծ տեմպերով բարելավվում և արդիականացվում է՝ հիմնանորոգվում և վերակառուցվում են բազմաթիվ ճանապարհներ (վերականգնվում են տարեկան շուրջ 500 կմ ճանապարհներ), բարեփոխումներ են իրականացվում ճանապարհների սպասարկման և պահպանման ոլորտում, մեր ուշադրության առանցքում են ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները նույնպես:

 

Այս տարի ավարտին է հասցվել նաև Մ6 (Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման) միջպետական 51 կմ ճանապարհի արդիականացումը, որը Հայաստանը Վրաստանին կապող ռազմավարական ճանապարհներից է: Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս նաև անցակետերի արդիականացմանը, դրանց թողունակության բարձրացմանը։ Այսպես վերջին տարիներին արդիականացվել են Վրաստանի հետ մեր բոլոր 3 ճանապարհային անցակետերը, արդեն իսկ ավարտել ենք Հայաստանը Վրաստանին կապող Բագրատաշեն - Սադախլո նոր կամրջի կառուցումը։ 2024 թվականից կսկսվեն աշխատանքները Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետի արդիականացման և թողունակության մեծացման ուղղությամբ։ Ծրագրի արժեքը կազմում է մոտ 24 մլն եվրո, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ 

 

«Հայաստանի համար, որի հետ հարևան 4 երկրներից միայն երկուսը ունեն բաց սահմաններ, առանցքային նշանակություն ունի ավիացիայի ոլորտը։ Covid-19 համավարակից հետո արձանագրվում է կայուն աճ օդային փոխադրումների ոլորտում։ 2022 թվականին օդային ճանապարհով փոխադրված ուղևորների թիվը 54% -ով ավելին էր 2021 թվականի արդյունքներից, իսկ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումների ծավալը աճել է 55%-ով 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած և կազմել է 4,7 մլն ուղևոր։

Այս ցուցանիշները նպաստել են նաև ՀՀ-ում գործող նոր ավիաընկերությունների ստեղծմանը և զարգացմանը։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված են 6 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են միջազգային ուղևորափոխադրումներ։ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկիր, ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի լիիրավ անդամ է, ինչը թույլ է տալիս օգտվել հարևան երկրների նավահանգիստներից։ Այս ոլորտը կարգավորելու նպատակով մեր կողմից մշակվել է առևտրային ծովագնացության ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ, ինչը թույլ կտա ստեղծել իրավական պայմաններ նավերի հայկական դրոշի տակ նավարկության համար»,-ընդգծել է նախարար Սանոսյանը։ 

 

Նախարարը նշել է , որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև տարածաշրջանային երկրների տարանցիկ պոտենցիալը մեծացնելու, տարածաշրջանային երկրների միջև նոր կապեր ստեղծելու, տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով Հայաստանի կողմից 2023թ․ հոկտեմբերի 26-ին Թբիլիսյան միջազգային համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ 

 

Այս ծրագրով մեր երկիրը պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերակառուցել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն տրանսպորտային հաղորդակցությամբ տարածաշրջանային երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Մասնավորապես, Հայաստանը պատրաստ է․ 

տեղակայել ճանապարհային ենթակառուցվածների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին, ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն, վերականգնելով երկաթուղային ենթակառուցվածքի 4 տարբեր հատվածներ և տեղակայել 4 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և 1 անցման կետ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Խաղաղության խաչմերուկի սկզբունքներն են՝ Բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկրահաղորդման գծերը գործում են սուվերենության և իրավազորության ներքո այն երկրների համար, որոնց տարածքով դրանք անցնում են։ 

Ամեն երկիր, իր պետական գերատեսչությունների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը։ 

Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե միջպետական, թե ներքին փոխադրումներում։ 

Երկրները օգտվում են բոլոր ենթակառուցվածքներից փոխադարձության և հավասարության հիմունքների վրա։ 

Կարևոր է ընդգծել նաև ենթակառուցվածքների որակի բարելավման անհրաժեշտությունը, որը կառավարության հիմնական ուղենիշերից է և մեր որդեգրած քաղաքականությունն այս հարցում ուղղված է՝ ժամանակակից տեխնոլոգիաների և ինովացիաների օգնությամբ, նոր գիտելիքների և կարողությունների խթանմամբ, վերահսկողության մեխանիզմների ընդլայնմամբ բարձացնել նաև ենթակառուցվածքների որակը»,-եզրափակել է ՏԿԵ նախարարը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված