Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Զար­մա­նա­լի է, ինչ-որ տեղ նույ­նիսկ ան­հա­վա­տա­լի է, բայց փաստ` մեր երկ­րում հայտն­վել են շա­պի­կին ՌԵ­ՎԱՆՇ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ Է մեծ մա­կագ­րութ­յամբ նո­թա­տետ­րեր: Նա­յում ես, ու աչքդ չի կշտա­նում, կա­պի­տուլ­յան­տիզ­մի և­ ու­րաց­ման գաղջ մթնո­լոր­տում կար­ծես մի կում մա­քուր օդ լի­նի: Մ­նում է այդ ար­տադ­րան­քի հետ կապ ու­նե­ցող­նե­րին ա­սել` օրհն­վեն ձեր բո­լոր ան­ցա­վոր­նե­րը, և թո՛ղ ձեր օ­րի­նա­կը վա­րա­կիչ լի­նի, ու հայտն­վեն նաև այդ­պի­սի շա­պիկ­ներ, տոպ­րակ­ներ, պա­յու­սակ­ներ, այլ ի­րեր... Թ­վում է` ման­րուք է, սա­կայն այս­պի­սի ման­րուք­նե­րը մթնո­լորտ են փո­խում, ազ­դում մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պի վրա: Կար­ծում եք, պա­տա­հա­կա՞ն է, որ օ­րի­նակ քիր­վա­յութ­յան և հո­ղատ­վութ­յան պիղծ գա­ղա­փար­նե­րի վար­ձու կամ կեղ­տոտ ար­յան կան­չով սպա­սար­կող­նե­րը մշտա­պես ա­մե­նու­րեք ծաղ­րել և ծաղ­րում են Մեծ Հայ­քի քար­տեզ­նե­րը, «հա­յու գե­նը», նոր­մալ հա­յե­րին պի­տա­կում էին «ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան շի­զոֆ­րե­նիկ», և­ այլն: Ախր, շատ լավ գի­տեին, որ այդ սիմ­վո­լիկ բա­ներն էա­պես խան­գա­րում էին նի­կո­լիզ­մի հա­սու­նաց­մա­նը և հաղ­թար­շա­վին: Եվ ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան սիմ­վո­լիզ­մի ա­մեն մի ծիլ այ­սօր­վա ան­կու­մա­յին ժա­մա­նակ­նե­րում հու­շում է` դեռ ա­մեն ինչ կո­րած չէ, ան­կու­մից հե­տո վե­րած­նունդ է գա­լու:

«Ե­թե այս նա­խա­գի­ծը մենք ըն­դու­նեինք նախ­կի­նում կամ այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, ո­րում հայտն­ված չէր լի­նի Հա­յաս­տա­նը, մի­գու­ցե ըն­դու­նե­լի լի­ներ, քա­նի որ ո­րո­շա­կի հար­ցեր այն կար­գա­վո­րում է»,– Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նիս­տում ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Հայկ Սարգս­յա­նի (­Շիշ բռնո­ղի) «Զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան և զին­ծա­ռա­յո­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ և փո­փո­խութ­յուն կա­տա­րե­լու մա­սին և ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թի քննարկ­մանն ա­սաց «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար ՍԵՅ­ՐԱՆ ՕՀԱ­Ն­ՅԱ­ՆԸ։ Զար­մա­նա­լի է, ին­չո՞ւ այդ­քան մեղմ, պա­րոն Օ­հան­յան, ախր, փո­ղով բա­նա­կից ա­զատ­վե­լու ա­րա­տա­վոր գա­ղա­փա­րը հա­վա­սա­րա­պես ա­նըն­դու­նե­լի է և՛ լավ, և՛ վատ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Չէ՞ որ ով ռազ­միկ չէ, նա տղա­մարդ չէ, և­ ի­զուր չէր, որ ժա­մա­նա­կին բա­նա­կում չծա­ռա­յա­ծին աղ­ջիկ չէին տա­լիս: «Այս նա­խա­գի­ծը ո­րո­շա­կի ժա­մա­նա­կավ­րե­պութ­յուն ու­նի, մինչև ա­ռա­ջի­նից երկ­րորդ ըն­թեր­ցու­մը մենք ձեռն­պահ կմնանք, իսկ այդ ըն­թաց­քում կքննար­կենք ու կգանք որ­ևէ եզ­րա­կա­ցութ­յուն»,– ա­սաց Օ­հան­յա­նը։ Ի՞նչ եզ­րա­կա­ցութ­յուն, պա­րոն Օ­հան­յան, երբ այդ­պի­սի նա­խագ­ծե­րի միակ ար­ժա­նի տեղն աղ­բարկղն է, ինչ­քա՞ն կա­րե­լի է կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յուն խա­ղալ:

«Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմբի հա­մա­հիմ­նա­դիր Վա­հե Հով­հան­նիս­յանն էլ ախ­տո­րո­շել է տի­րող զար­մա­նա­լի ի­րա­վի­ճա­կը. «Այ­սօր­վա «ինքն իր հա­մար Հա­յաս­տա­նը» ան­հե­ռան­կար, փլուզ­վող Հա­յաս­տանն է, այս իշ­խա­նութ­յան հա­մար պա­րարտ մի­ջա­վայ­րը։ Ս­րա հա­կա­թույ­նը միաս­նա­կան պե­տութ­յան գա­ղա­փարն է՝ ներ­քին հաշ­տութ­յամբ ու ստրա­տե­գիա­կան տես­լա­կա­նով։ Ս­րա հա­մար միան­շա­նակ պետք են նոր ձևա­չա­փեր, նոր լի­դե­րութ­յուն, նոր գա­ղա­փար­ներ։ Բայց ցան­կա­ցած ա­ռողջ միա­վոր­ման հա­մար նախ տա­րան­ջա­տում է պետք։ Ա­նա­ռողջ սիմ­բիոզ­նե­րը պետք է դա­դա­րեց­վեն։ Այ­սօր­վա Նի­կո­լի իշ­խա­նութ­յան և տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մութ­յան հա­րա­բե­րութ­յուն­ներն ա­նա­ռողջ հա­մա­կե­ցութ­յան մի ձև­ են։ Պայ­մա­նա­կան ա­սած՝ սեր­ժան­տից մինչև գե­նե­րալ, երբ Նի­կո­լին հար­ցեր են տա­լիս և կոնստ­րուկ­տիվ աշ­խա­տան­քով հա­մա­տեղ ընտ­րում ինչ-որ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, դա լայն հան­րութ­յան մոտ ստեղ­ծում է նոր­մա­լութ­յան իլ­յու­զիա։ Իսկ մեզ մոտ ոչ մի նոր­մալ բան չկա։ Մեր կյան­քը հի­մա մի մեծ ԱՆ­ՆՈՐ­ՄԱ­ԼՈՒ­Թ­ՅՈՒՆ Է»։ Ա­յո՛, ան­նոր­մա­լութ­յուն է և­ ե­թե շա­րու­նակ­վի, բո­լորս կդառ­նանք ան­նոր­մալ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ