Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ԿՐԿՆԱԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՆ ՄԻ՛ՇՏ ՊԱՏՐԱՍՏ

Վերլուծություն

Ծափ տվեք, ա­րա՛... «Կ­լա­սիկ» Էդ­մոն Մա­րուք­յա­նը, Հ1–ի Պե­տո­յի ե­թե­րում հեռ­վից գա­լով, ակ­նար­կել է, որ ե­թե ա­զե­րի­նե­րը շատ պնդեն, ա­պա նի­կո­լենք դեմ չեն լի­նի որ­ևի­ցե եր­րորդ երկ­րում ա­ռանց միջ­նորդ­նե­րի երկ­կողմ հան­դիպ­ման գնալ ա­զե­րի­նե­րի հետ՝ միա­ժա­մա­նակ պնդե­լով, թե միջ­նորդ­նե­րի գոր­ծա­ռույ­թը չար­ժե գե­րագ­նա­հա­տել: Ընդ ո­րում՝ Էդ­մո­նը տվել է Վ­րաս­տա­նի ա­նու­նը՝ այն նշե­լով որ­պես երկ­կողմ հան­դիպ­ման հա­վա­նա­կան վայր: Իսկ Նի­կո­լը ոգ­ևոր­ված խո­սում էր «կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բաց­ման», սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի և­ այլ «խա­ղաղ­խա­չմե­րուկ­յան» ատ­րի­բուտ­նե­րի մա­սին: Սա­կայն Բա­քուն մեր­ժել է զոր­քե­րի «հա­յե­լա­յին հետ­քաշ­ման» ա­ռա­ջար­կութ­յու­նը:

ՍՈՒՏ, ԱՀԱՎՈՐ ՍՈՒՏ, ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔ

­Դե ին­չո՞ւ պի­տի չմեր­ժեն, երբ դի­մա­ցը ա­տամ­նե­րը հաշ­ված Նի­կոլն է, ո­րը «կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան» Իլ­հա­մի ա­սած­ներն ըն­դու­նում է ի կա­տա­րումն: Իսկ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին կա­րե­լի է ստել, մա­նի­պու­լաց­նել` վա­խեց­նել պա­տե­րազ­մով, սի­րա­շա­հել կեղծ խոս­տում­նե­րով:

­Պարզ­վում է, Նի­կո­լի ու ՔՊ–ի մա­սին տաս­նամ­յակ­ներ ա­ռաջ գի­տեր Ա­դոլֆ Հիտ­լե­րը: Ֆ­յու­րե­րը ոչ միայն գի­տեր, այլև իր «Մայն կամպֆ»–ում դրան մի ամ­բողջ պար­բե­րութ­յուն էր նվի­րել, ո­րը հե­տո վե­րագր­վել էր Գե­բել­սին. «Այս պա­րոն­նե­րը ճիշտ հաշ­վար­կից են ե­լել, որ ինչ­քան հրե­շա­վոր ստեք, այն­քան շուտ կհա­վա­տան ձեզ։ Հա­սա­րակ մար­դիկ ա­վե­լի շուտ հա­վա­տում են մեծ կեղ­ծի­քին, քան փոք­րին: Սա հա­մա­պա­տաս­խա­նում է նրանց պար­զու­նակ հո­գուն։ Ն­րանք գի­տեն, որ ի­րենք էլ ըն­դու­նակ են ստել մանր հար­ցե­րում, բայց, հա­վա­նա­բար, կա­մա­չեն շատ խիստ ստել։ Մեծ սու­տը նրանց մտքով ան­գամ չի անց­նի։ Ա­հա թե ին­չու զանգ­ված­նե­րը չեն կա­րող պատ­կե­րաց­նել, որ ու­րիշ­ներն ըն­դու­նակ են չա­փա­զանց հրե­շա­վոր ստի, փաս­տե­րի չա­փա­զանց ա­նա­մոթ խե­ղաթ­յուր­ման։ Եվ նույ­նիսկ երբ նրանց բա­ցատ­րեն, որ դա հրե­շա­վոր չա­փե­րի սուտ է, նրանք դեռ կշա­րու­նա­կեն կաս­կա­ծել և հակ­ված կլի­նեն հա­վա­տալ, որ այս­տեղ հա­վա­նա­բար կա ճշմար­տութ­յան հա­տիկ։ Այդ իսկ պատ­ճա­ռով ստի վիր­տո­ւոզ­նե­րը և բա­ցա­ռա­պես ստի վրա կա­ռուց­ված ամ­բող­ջա­կան կու­սակ­ցութ­յուն­ներ միշտ դի­մում են այս մե­թո­դին։ Այս ստա­խոս­նե­րը շատ լավ գի­տեն զանգ­վա­ծի այս հատ­կութ­յու­նը։ Ստի՛ր հնա­րա­վո­րինս ու­ժեղ և քո ստից կմնա ինչ–որ բան»:

­Բա­ցա­ռա­պես ստի վրա կա­ռուց­ված ամ­բող­ջա­կան կու­սակ­ցութ­յուն` ֆյու­րե­րը տվել էր ՔՊ–ի գերճշգ­րիտ նկա­րագ­րութ­յուն: Օ­րի­նակ, հա­յա­խոս նի­կոլ Գ­ևորգ Պա­պո­յանը, ա­ռանց աչք թար­թե­լու, «ռևան­շիս­տա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ» Հա­յաս­տա­նում սեր­մա­նե­լը վե­րագ­րեց «ար­տա­քին ու­ժե­րին» այն դեպ­քում, երբ «ռևան­շիզ­մի դեմ ե­րաշ­խիք­նե­րը» Ա­լի­ևի ա­ռաջ քա­շած նա­խա­պայ­մանն է: Ար­ցախ հանձ­նելն էլ վե­րագ­րում է ՀՀ երկ­րորդ և­ եր­րորդ նա­խա­գահ­նե­րին, նույն հա­ջո­ղութ­յամբ կա­րող էր և Տիգ­րան Մե­ծին վե­րագ­րել:

Իսկ Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան լու­ծա­րու­մը դրանք հա­մա­րում են կա­յա­ցած փաստ, բայց... «Այս իշ­խա­նութ­յուն­նե­րից ա­մեն ինչ էլ սպա­սե­լի է, ի՞նչ է նշա­նա­կում՝ Ար­ցա­խի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը լու­ծա­րում են»,– հեր­թա­կան դա­տա­կան նիս­տից հե­տո լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը։ Նա նշեց, որ են­թադ­րենք՝ լու­ծա­րում են, «ի­րենք հո հա­վերժ չեն լի­նե­լու»։ Ինչ վե­րա­բե­րում է սրանց և ս­րանց թուր­քա­կան տե­րե­րի թմբկա­հա­րած «խա­ղաղութ­յան պայ­մա­նագ­րին», ա­պա. «Պայ­մա­նա­գի­րը փաս­տա­թուղթ է, որ պետք է ու­սում­նա­սի­րել, հաս­կա­նալ, տես­նել։ Ե­թե ես այդ փաս­տա­թուղ­թը չեմ տե­սել, ինչ­պե՞ս մեկ­նա­բա­նեմ այն։ Դա Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ­նե­րի գոր­ծե­լաոճն է։ Դուք հի­շո՞ւմ եք որ­ևէ լուրջ պայ­մա­նա­գիր, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կող­մից մինչև 2018 թվա­կա­նը ստո­րագր­վել է և ս­տո­րագր­վել է գաղտ­նի։ Չի ե­ղել չէ՞ այդ­պի­սի բան։ Հայ–թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին փաս­տաթղ­թե­րը նա­խօ­րոք հրա­պա­րակ­վել էին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խնդրի շուրջ բա­նակ­ցա­յին փաս­տաթղ­թե­րին բո­լորդ տեղ­յակ եք ե­ղել։ Այս մար­դիկ չեն ու­զում, որ հան­րութ­յու­նը տեղ­յակ լի­նի»:

­Հենց հան­րութ­յան ան­տեղ­յա­կութ­յան պահ­պա­նումն ու մո­լո­րութ­յան մեջ գցելն է սրանց հիմ­նա­կան «զեն­քը»: Ի դեպ, ՀՅԴ պատ­գա­մա­վոր­նե­րին ԱԳՆ–ում պայ­մա­նագ­րի նա­խա­գի­ծը ցույց տվե­ցին հենց «հույժ գաղտ­նի» ռե­ժի­մով, և ն­րանք միայն կա­րո­ղա­ցան փաս­տել, որ ի­րենց վա­տա­գույն սպա­սե­լիք­ներն ամ­բող­ջո­վին ար­դա­րա­ցան: «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ», «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան»` նոր­մալ հայ մար­դը ար­դեն «խա­ղա­ղութ­յուն» բա­ռը հայ­հո­յանք է հա­մա­րում: 

ԱՆԲԱՐՈ PR ԳԵՐԻՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Kilikia

­Հենց որ գե­րի­նե­րը ոտք դրե­ցին ՀՀ տա­րածք, խուն­տա­յի քա­րոզ­չա­մե­քե­նան սկսեց սան­ձար­ձակ PR–ը` հա­տե­լով բո­լոր հնա­րա­վոր կար­միր գծե­րը: Եվ, ի դեպ, հաշ­վի առ­նե­լով, որ գե­րի­նե­րի մեծ մա­սը Շի­րա­կի մար­զից են, կա­պի­տուլ­յան­տը մեծ շքախմ­բով պատ­րաստ­վում է կրկին գնալ Գ­յում­րի: Քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռը ու­զուր­պաց­նե­լու ա­ռա­ջին փոր­ձի ձա­խո­ղու­մից հե­տո հո կանգ չեն առ­նի, գե­րի­նե­րին էլ ի­րենց ազ­գու­տա­կով կօգ­տա­գոր­ծեն որ­պես քա­րոզ­չա­կան հումք...

­Մինչ­դեռ քա­ղա­քա­գետ Թ­ևան Պո­ղոս­յա­նի խոս­քով՝ հայ գե­րի­նե­րը Ադր­բե­ջա­նում պահ­վում են և­ ա­զատ ար­ձակ­վում միայն հա­տուկ նպա­տա­կով։ «Ես շատ ու­րախ եմ, որ մեր տղա­նե­րը վե­րա­դառ­նում են, բայց հարց է, թե ինչ­պե՞ս են մեր գե­րի­նե­րին ըն­կա­լում Ադր­բե­ջա­նում։ Ի­րենց նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար, պետք ե­կած ժա­մա­նակ որ­պես ապ­րան­քի, ռե­սուր­սի են վե­րա­բեր­վում։ Ե­թե հի­շում եք՝ Շու­շիի բռնա­զավ­թու­մից հե­տո, երբ ա­ռա­ջին ան­գամ Ա­լիևն ու կի­նը՝ Ա­լի­ևան Շու­շիում էին, որ­պես խոր­հուրդ ա­մուս­նուն ա­սել էր, որ հայ գե­րի­նե­րին Հա­յաս­տան ու­ղար­կի քիչ–քիչ, երբ պետք լի­նի»,– ընդգ­ծել է քա­ղա­քա­գե­տը։

Ըստ քա­ղա­քա­գե­տի՝ Ա­լի­ևը այս ան­գամ էլ ինչ–որ խոստ­ման դի­մաց է ա­զատ ար­ձա­կում հայ գե­րի­նե­րին։ Ա­զատ է ար­ձակ­վե­լու ադր­բե­ջան­ցի եր­կու կա­լա­նա­վոր, ո­րոնք Քա­ջա­րա­նում սպա­նել են հայ խա­ղաղ բնակ­չի։ Ա­լի­ևը, այդ ադր­բե­ջան­ցի­նե­րին վե­րա­դարձ­նե­լով, ու­զում է ա­պա­ցու­ցի իր սուլ­թա­նա­տի գլխա­քա­նա­կին, որ կա­րող են ա­զատ հա­յե­րի սպա­նել, միև­նույնն է, նրանց ա­զատ է ար­ձա­կե­լու։ Ռա­միլ Սա­ֆա­րո­վին հետ են վե­րա­դարձ­րել, Քար­վա­ճա­ռում ե­րի­տա­սարդ տղա­յին սպա­նած ադր­բե­ջան­ցուն են վե­րա­դարձ­րել։ Հեր­թը Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ված եր­կու ադր­բե­ջան­ցի­նե­րինն է։ Ադր­բե­ջա­նը հեր­թով հաս­նում է իր նպա­տակ­նե­րի՝ օգ­տա­գոր­ծե­լով նաև հայ գե­րի­նե­րին։ Իսկ ի՞նչ են ա­նում Հա­յաս­տա­նի չիշ­խա­նութ­յուն­նե­րը. պար­տութ­յու­նը պար­տութ­յան հետ­ևից։

­Դե բնա­վո­րութ­յուն ու­նեն` քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րե­րով, կամ ա­կա­նա­պատ­ման քար­տեզ­նե­րով, կամ հույժ կար­ևոր այլ բա­նով վճա­րել: Ինչ փույթ, սրանք հեչ դեմ չեն թուր­քի նպա­տա­կին` իս­պառ վե­րաց­նե­լու Հա­յոց պե­տա­կա­նութ­յու­նը: «Մենք պետք է մեր սե­րունդ­նե­րի ա­ռաջ պա­տաս­խա­նենք, թե ին­չու ենք Ար­ցա­խը հանձ­նել»,– Մոսկ­վա­յից ու­ղիղ կա­պով հայտ­նեց «Հա­մա­հայ­կա­կան ճա­կատ» շարժ­ման ա­ռաջ­նորդ, ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ–մա­յոր Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը։ Նա խո­սեց իր հիմ­նադ­րած շարժ­ման նպա­տակ­նե­րի, երկ­րի առջև ծա­ռա­ցած անվ­տան­գա­յին մար­տահ­րա­վեր­նե­րի, դրանց հաղ­թա­հար­ման մե­խա­նիզմ­նե­րի և­ ա­պազ­գա­յին, «ա­պա­պե­տա­կան իշ­խա­նութ­յան» վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին։ «Ցա­վոք սրտի, մեր պե­տութ­յու­նը, խո­սե­լով խա­ղա­ղութ­յան մա­սին, պատ­րաստ է զի­ջել նոր տա­րածք­ներ»։ Գե­նե­րա­լը հայ­տա­րա­րեց, որ կա­պի­տուլ­յանտ­նե­րը հե­տապն­դում են 44–օր­յա պա­տե­րազ­մի մաս­նա­կից զին­վո­րա­կան­նե­րին։ «Ով­քեր հա­մա­ձայն չեն գոր­ծող իշ­խա­նութ­յան հետ, բո­լո­րի նկատ­մամբ կա գործ։ Տ­վեք մե­կի ա­նու­նը, ո­րի նկատ­մամբ քրեա­կան գործ հա­րուց­ված չէ, կամ՝ ինչ–որ կու­սակ­ցութ­յան ա­նուն տվեք, ո­րի հան­դեպ գործ հա­րուց­ված չկա։ Տ­վեք մի գե­նե­րա­լի ա­նուն, ո­րի նկատ­մամբ գործ հա­րուց­ված չէ, կամ ինքն ինչ–որ մի գոր­ծի չի մաս­նակ­ցում»,– հայ­տա­րա­րեց Կա­րա­պետ­յա­նը՝ պնդե­լով, որ մա­յո­րից բարձր զին­վո­րա­կան կո­չու­մով որ­ևէ մի զին­վո­րա­կան չկա, ո­րոնք քրեա­կան գոր­ծով չանց­նեն։

Իսկ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի խո­սույ­թը... Ե­թե Ա­լիևն է ա­նում, ա­պա սրանք էլ են «վիզ դնե­լու», որ ա­նեն: Բայց ու­րիշ շա­հա­ռու էլ կա` ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Կա­պի­տուլ­յանտն ըն­դու­նել է Հա­յաս­տա­նում ԱՄՆ ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Ք­րիս­տի­նա Ք­վի­նին: Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­չի աշ­խա­տա­կազ­մից հայտ­նում են՝ Փա­շին­յա­նը գո­հու­նա­կութ­յամբ ընդգ­ծել է հայ–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դի­նա­միկ բնույ­թը և ն­շել, որ երկ­կողմ ակ­տիվ երկ­խո­սութ­յու­նը նպաս­տում է փոխ­գոր­ծակ­ցութ­յան հետ­ևո­ղա­կան զար­գաց­մա­նը: Նի­կոլ Փա­շին­յա­նը բարձր է գնա­հա­տել ԱՄՆ ջան­քե­րը՝ Հա­յաս­տան–Ադր­բե­ջան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում և կար­ևո­րել դրա շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը:

Ի դեպ, թերևս վա­շինգ­տոն­յան ազ­դակ­նե­րի հետ կապ ու­նի այն, որ ՆԳ սո­րո­սա­կան փոխ­նա­խա­րա­րը «փո­րում է» Վա­հե Ղա­զար­յա­նի տակ, իսկ սո­րո­սա­կան ծա­գում ու­նե­ցող Սա­սուն Խա­չատր­յա­նը ձեր­բա­կա­լել է Վա­հե Ղա­զար­յա­նի կող­մից Ս­յու­նի­քում նոր–նոր նշա­նա­կած ոս­տի­կա­նա­պե­տե­րին... Դե պարզ է, ա­մե­րի­կա­ցի­նե­րին պետք է այն­պի­սի ոս­տի­կա­նութ­յուն, ո­րը չի են­թարկ­վի կա­պի­տուլ­յան­տին, հենց որ ի­րենք ո­րո­շեն, որ Նի­կո­լը շամ­պայ­նի խցա­նի պես պետք է թռնի: Անգ­լո­սաք­սե­րի բռնա­ծը բուլ­դոգ շան բռնա­ծի պես է: Հա, այս պա­հին ԱՄՆ–ի հետ «քյալ­լա տվող» Իլ­համն էլ ի­զուր է շատ ոգ­ևոր­վում, ա­վե­լի լավ է Քա­դա­ֆիին հի­շի, ի­րեն խղճա...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված