Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ԴԱՍԱԿԱՆ

(ԳՌԶՈՆ` ԱԼԵՆԻՆ, ՎԵՐՋԻՆԻՍ «ԻՆՁ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԱՐԵՔ, ՊԱՐՈՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Եվ դո՞ւ, Ա­լեն։

* * *

ՀՈԼԱՆԴԻԱ՞, ՉԷ ՄԻ ՉԷ՛, ՍԻՆԳԱՊՈՒՐ

(ՄԵԾԱՔԱՆԱԿ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ ԳՆԵԼՈՎ ԵՎ ՎԱՃԱՌԵԼՈՎ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ՕՐ ՀՈԼԱՆԴԻԱ ԿԴԱՐՁՆԵՆՔ` ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻ ՀԱՅԱՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Մեկն էլ էր քայ­լե­լուց սկսել, հե­տո հե­ծա­նի­վով էր կա­ռա­վա­րութ­յուն գնում եւ ու­զում Հա­յաս­տա­նը Սին­գա­պուր դարձ­նել, իսկ հի­մա հար­յու­րա­վոր դի­պու­կա­հար­նե­րի եւ թի­կա­զո­րի հե­տե­ւում զրա­հա­պատ մե­քե­նա­յի մեջ վա­խից դո­ղում ա:

* * *

ԼԵԶՈՒՆ ՉԼԻՆԵՐ, ԱԳՌԱՎՆԵՐԸ ԱՉՔԵՐԸ ԿՀԱՆԵԻՆ

(ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԻՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՑ ՆԻԿՈԼԻ ՄՈՏ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ լեզ­վի տես­չութ­յան, ե­թե ՆԳ նա­խա­րար Վա­հե Ղա­զար­յա­նը ՆԳ-ի գլուխն է, իսկ փոխ­նա­խա­րար Ար­փի­նե Սարգս­յա­նը` լե­զուն, եւ գլու­խը Նի­կո­լին բո­ղո­քում է լեզ­վից, ու­րեմն ՆԳՆ-ում լե­զուն գլխից ա­ռաջ է ըն­կել:

* * *

ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ

— ՀՀ զին­ված ու­ժե­րում ե­րա­ժիշտ մաս­նա­գետ­նե­րի լսում­նե­րին հրա­վիր­վում են մաս­նակ­ցե­լու ֆլեյ­տա, կլառ­նետ, սաք­սո­ֆոն, գա­լա­րա­փող, շե­փոր, տրոմ­բոն, ալտ, տե­նոր, բա­րի­տոն և փոքր թմբուկ ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րին տի­րա­պե­տող զո­րա­կո­չիկ­նե­րը։

­Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յուն

* * *

ԵՎՐՈԱՐԺԵՔՆԵՐ

— Есть па­лес­ти­нец – есть про­бле­ма, нет па­лес­тин­ца нет – про­бле­мы!

* * *

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` ԱԺ–ՈՒՄ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Պար­գե­ւավ­ճար ստա­ցած` ու­սա­պար­կա­վոր մե­ծա­ցած:

* * *

ՀՀ–Ն` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՒԲԵՐՆՅԱ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

(ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԿԳՄՍ­–ից հայտ­նում են, որ ել­նե­լով Ադր­բե­ջա­նի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տար­բե­րա­կից, ՀՀ­–ում պատ­մութ­յան դա­սագր­քե­րը նույն­պես պետք է հար­մա­րեց­վեն Ադր­բե­ջա­նի պա­հանջ­նե­րին:

* * *

ՏՌՈՒՍԻԿԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԷ

(ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԵՍԿՈԴ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի` փաս­տա­բան­նե­րի հա­գու­կա­պը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վը ներք­նա­շո­րե­րի տեն­դե­րը տա­լու է «Տ­ռու­սիկ Գա­գո­յին»:

* * *

ՌԱԿԻՐՈՎԿԱ

(ԱՎԻՆՅԱՆԻՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յից հայտ­նում են, որ Նի­կո­լը ինչ­քան էլ քա­քա­պե­տա­ցու­նե­րին ռա­կի­րով­կա ա­նի, մեկ ա` հե­տընտ­րա­կան ցուգց­վան­գը շա­րու­նակ­վում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ