«Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ) Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն Մանուկյան Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը Բաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք» ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում» Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ Զելենսկի ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի դեպի ծով ելքի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները. վարչապետ

Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը կրում է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը: Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է:

Հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմա,

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահ պարոն Լեվոկմամբ Պլամբե,

Հարգելի նախարարներ,

«Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման հարգելի ներկայացուցիչներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում այս կարևորագույն թեմայով կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և ներկա գտնվելու առիթով:

Պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ, մենք ժամանակի ընթացքում նաև վերանայում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարումն այն առումով, որ սովորաբար մեր առաջին ընկալումն այն է, որ տրանսպորտային կոմունիկացիաները կարևոր են ապրանքների և մարդկանց տեղափոխության համար: Բայց վերջին շրջանում նաև մեր օրակարգերի բերումով մենք արձանագրում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարևորությունը տարածաշրջանային կայունության, անվտանգության և ընդհանրապես՝ խաղաղության պահանջի և խաղաղության հաստատման բերումով, որովհետև մեր համոզմունքն այն է և մենք այդ համոզմունքն արտահայտում ենք թեմային առնչվող բոլոր միջազգային հարթակներում, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և առկայություն: Իսկ այդ կապերն ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների:

Սա է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որն, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է և որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ:

Դուք երևի տեղյակ եք, որ ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, և այսօր մենք շատ ենք խոսում տարածաշրջանային երկրները և կոմունիկացիաները բացելու հնարավորության մասին: Շատ կարևոր եմ համարում այս հեղինակավոր լսարանում արձանագրել Հայաստանի պատրաստակամությունը շատ կոնկրետ և գործուն քայլեր իրականացնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ինչը գործնականում արտահայտում է մեր նախագիծը հետևյալում:

 

Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում, նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով: Առաջինը՝ հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ընդ որում, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղով: Այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես և այսօր նույնպես արտահայտում ենք:

Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք, ընդ որում, կարող են ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը, ինչպես տեսնում եք, նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար: Ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքով:

 

Ընդ որում՝ մենք նույնը խնդիրը և պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես՝ միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական կապերի և ընդհանրապես՝ գլոբալ անվտանգության հարցերի վրա:

 

Շատ կարևոր է արձանագրել, թե որոնք են այս սկզբունքները, որոնք մեր կարծիքով, պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման հիմքում: Ավելի ճիշտ՝ ոչ միայն մեր կարծիքով, այլև դրանք միջազգայնորեն ընդունված ակնհայտ սկզբունքներ են:

 

Առաջինն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:

 

Հաջորդ խնդիրը և սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային հսկողությունը, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այս խնդրի լուծման համար, ներառյալ՝ անվտանգությունն ապահովելու համար, վերջերս Հայաստանի կառավարության որոշմամբ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի առանձնահատուկ նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է:

Հաջորդը սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Նրանց համար, ովքեր գուցե լավ տեղեկացված չեն, ասեմ, որ Ալմա-Աթայի հռչակագիրը մի փաստաթուղթ է, որով երկու իրողություն արձանագրվեց: Առաջինը, որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի և երկրորդը, որ խորհրդային հանրապետությունները, տվյալ դեպքում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած 12 հանրապետություններն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով: Հետևաբար՝ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների, և ստորագրած երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ սահմանների հիման վրա:

 

Շատ կարևոր է արձանագրել, որ այս երեք սկզբունքները, պայմանավորվածություններն արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով, մասնավորապես, մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման արդյունքներով: Եվ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություններին: Հիմնական հարցը, որ ծագում է՝ ինչքանո՞վ է հավանական, որ առաջիկայում, մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի:

 

Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք վկայում կամ խոսում են այն մասին, կամ կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն:

Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք վկայում կամ խոսում են այն մասին, կամ կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն:

 

Բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացել է գերեվարված անձանց փոխանակություն, և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և 1 զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել է Հայաստանին, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա:

Եվ կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին:

 

Հարգելի ներկաներ,

 

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող հանդիպման առիթով: Այս կարևոր խորհրդաժողովին մաղթում եմ հաջողություն, որովհետև քննարկվող թեման շատ կարևոր է, և ինչպես արդեն ասացի, ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, անվտանգային, մշակութային և գլոբալ կայունությանն առնչվող համատեքստ: Համոզված եմ, որ այսօրվա հանդիպման քննարկումները, եզրակացություններն իրենց նպաստը կբերեն մեր տարածաշրջանի, դեպի ծով ելք չունեցող երկրների և ընդհանրապես գլոբալ զարգացմանը, կայունությանը և անվտանգությանը:

Շնորհակալ եմ»:

Երևանում ընթացող միջոցառումը հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում:

Միջոցառմանը մասնակցում են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները:

Միջոցառմանը մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը:

Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:

https://youtu.be/yU4JcrQUm30?si=znkSo5fv-5JbUyLq

 






«Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top