Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

Մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել.ԱՀ նախկին գլխավոր դատախազը հայտնի հրամանագրի իրավական եւ քաղաքական հետեւանքների մասին

Հանդիպում

Հայտնի է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվում են գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Ըստ էության հրամանագրի վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր: «Իրավունքը» ԱՀ նախկին գլխավոր դատախազ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ փորձեց հետաքրքրվել, թե ինչքանո՞վ է վերը նշված հրամանագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ համարվում, ո՞վ կամ ովքե՞ր կարող են չեղարկել նշված հրամանագիրը եւ ի՞նչ է սպասվում Արցախին, եթե այնուամենայնիվ այդ որոշումը չեղարկող փաստաթուղթ չհրապարակվի մինչեւ վերը նշված ժամկետը:

Եվ ահա ԱՀ նախկին Գլխավոր դատախազը մանրամասն ներկայացնելով իրողությունը, նախ փաստեց.

-Ընդհանրապես Ձեր կողմից նշված հրամանագրի հետ կապված հարցը ունի մի քանի կողմեր՝ իրավական, քաղաքական և այլն: Իրավական տեսանկյունից խոսելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը պետք է համադրել ԱՀ օրենսդրության ու Սահմանադրության հետ: Իսկ դրա համար առաջնային պայման է նման հրամանագրի՝ որպես իրավական ակտի առկայությունը, իսկ ես նման փաստաթուղթ չեմ տեսել: Մյուս կողմից, Արցախի Հանրապետության Սահմանադրության հիմքում դրված է պետականապահպանության առաջնային գործառույթը և այն չի պարունակում պետության գոյությունը դադարեցնելու որևէ իրավական հնարավորություն, չի սահմանում նման լիազորությամբ օժտված՝ հանրային իշխանություն կրող որևէ պաշտոնյայի: Հետևաբար Արցախի Հանրապետության գոյության դադարումն ազդարարող ցանկացած փաստաթուղթ առոչինչ է: Նույնը վերաբերում է նաև պետական մարմինները լուծարելուն կամ մարդկանց աշխատանքից ազատելուն, դրանք հարաբերություններ են, որոնք ունեն հստակ կարգավորիչ իրավական ակտեր ու իրավանորմեր: Հանրապետության նախագահը չի հանդիսանում բոլորի գործատուն, որպեսզի կարողանա որոշել բոլորի հետ աշխատանքային հարաբերությունների ճակատագիրը: Այս ամենը հարցի իրավական կողմն է:

Անդրադառնալով հարցի քաղաքական աստառին մեր զրուցակիցը ընդգծում է.

-Հարցի քաղաքական կողմը ստիպում է իրավական հարցերից զատ հաշվի առնել այն իրավիճակը, որը փաստացի կա: Իսկ փաստացի ստեղծված իրավիճակում առկա է բազմաթիվ աշխատանքային հարաբերություններ շարունակելու, բազմաթիվ կառույցների գործարկման ու աշխատանքի կազմակերպման պարզ անհնարինություն, քանզի Ադրբեջանը տեղահանել է Արցախի ժողովրդին և վերջինս զրկվել է իր երկրում հանրային իշխանություն ծավալելու և ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունից: Այս հետևությանը վերաբերելի չեն անգամ այն քաղաքական հարցերը, որոնք դեռևս վիճելի են կամ որոնց շուրջ տարբեր կարծիքներ կան: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվազագույն կարգավիճակը ինքնավար իրավատիրությունն էր, մինչդեռ դա անգամ Ադրբեջանի կողմից բացահայտորեն ոտնահարվեց:

Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելուն կամ չեղարկելուն, ապա իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, պարզապես պետք է հռչակել դրա առոչինչ լինելը /եթե իրականում նման փաստաթուղթ կա՝ ընդգծումը հեղինակի/: Դա գրեթե նույնն է, որ որևէ երկրի օրինակ ինչ-որ ոլորտի պատասխանատու-նախարար որոշում ընդունի այդ պետությունը լուծարելու մասին և երկրի պետական համակարգը կամ ժողովուրդը իրարանցման մեջ սկսեն վիճարկել այդ որոշումը, մտահոգվելով, որ հակառակ պարագայում պետությունը կլուծարվի: Իհարկե առնվազն բարոյական կամ այլ պատասխանատվության հարց կառաջանա, բայց այդ ակտով պետությունը չի լուծարվի կամ դրա գոյությունը չի դադարի և ամենևին նման իրավական վտանգ չի ստեղծվի: Ախր պետության Սահմանադրության ողջ իմաստն այն է, որ ապահովի քաղաքական այդ կազմակերպության գոյության անընդհատությունը, այն զերծ պահի ոչնչացումից, առավել ևս ինքնաոչնչացումից: Ժողովուրդը կարող է փոխել երկրի կառավարման ձևը, որոշել երկրի ապագան, դառնալ որևէ այլ դաշնային երկրի մասնակից-պետություն  և այլն, բայց գնալ ինքնաոչնչացման չի կարող՝ դրա սահմանադրական հնարավորության բացակայության պատճառով:

Անկախ պատճառներից, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրդիչներից ու պայմաններից, մերօրյա իրականությունը, այդուհանդերձ, հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ: Հետևաբար պետք է սովորել լինել համբերատար, իրավատեր և թույլ չտալ հիշողության կորուստ: Աշխարհը երբեք միապաղաղ չի եղել և չի լինելու, մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել, իսկ խախտված իրավունքը՝ ամբողջությամբ հատուցման ենթակա:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված