ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Պատահաբար տրորված կատվի թաթը հանրության համար ավելի կարեւոր է, քան բանաստեղծի ու սեփական հայրենիքի ճակատագիրը. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Մշակութային

Բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համար երկու տարի շարունակ գտնվում էր քրեական հետապնդման մեջ: Անընդհատ ձգձվող դատը, ի վերջո, ավարտվեց հօգուտ Դավիթ Մշեցու, ինչի մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

Մոտ երկու տարի տեւած դատական նիստն ավարտվեց Ձեր հաղթանակով։ Ի՞նչ կասեք այս ողջ դատական գործընթացի մասին:

— Ճիշտն ասած, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռ սույն թվականի նոյեմբերի 6-ին էր կարդացել արդարացման վճիռս, որի ծանուցումը սատանլուց հետո՝ մեկամսյա ժամկետում, եթե դատախազությունը չբողոքարկի Վերաքննիչ դատարան, կնշանակի վերջնական փակվում է այս պատմությունը։ Անկեղծ ասած, «հաղթանակ» կոչվածը խիստ թեական է այս պարագային, քանզի սա ավելի շատ պարտություն է ու ծանր պարտություն՝ նախ այն պատճառով, որ մեր «ժողովրդական բաստիոնում» արդեն սովորություն է դարձել ոչ մի բանից մարդու վրա քրգործ հարուցելը, մարդուն զրկելը ազատ տեղաշարժի եւ որեւէ գործունեություն ծավալելու իրավունքից, տարիներով քաշքշել, հետո «արդարացնելը», եւ երկրորդ այսպիսի քայլերով հասկացնել են տալիս, որ հասարակությունն այնքան անտարբեր է մտավորականի, բանաստեղծի, զինվորի ու, առհասարակ, որեւէ անկախ ու անկուսակցական անհատի հանդեպ, որ եթե նույնիսկ գնդակահարեն էլ այդ անհատին, հանրությունը կամ տեղյակ էլ չի լինի կամ որեւէ կերպ չի արձագանքի։ Այլ կերպ ասած՝ փորձում են հասկացնել, որ խելոք սսկվեք տեղներդ, տեսնում եք ոչ ոքի պետք չեք․մի պատահաբար տրորված կատվի թաթն ավելի կարեւոր է այս հանրության համար, քան բանաստեղծի ու սեփական Հայրենիքի ճակատագիրը։ Ինչ վերաբերում է դատական նիստերին, դրանք անցան, ինչպես գրեթե բոլոր նմանատիպ դատերը, այսինքն՝ օրենքի ու Սահմանադրության բազում ոտնահարումներով, ցինիզմով, «բեսպրիդելով» ու նմանատիպ որակներով։

— Այդուհանդերձ, ինչպես Դուք եք գրել՝ «Վիրավոր արջն» ընդդեմ «Երկրի հակառակ կողմ»-ի կռիվը գոնե առաջին ատյանի դատարանում ավարտվեց հաղթանակով։ «Վիրավոր արջի» հիմնական նպատակը ո՞րն է։

— «Վիրավոր արջը», ըստ էության, հայի, հայկականության ու, առհասարակ, բանական, բնական ու արարչական մարդու սիմվոլն է իմ համանուն գրքում, որին դարեր շարունակ վիրավորել են, խոցել, բայց չեն սպանել: Իսկ մենք գիտենք, որ եթե արջին վիրավորում ես, բայց չես սպանում, նա անպայմանորեն ապաքինվելուց հետո վերադառնում եւ ավերում է իրեն վիրավորողի տունն ու տեղը եւ հոշոտում իրեն վիրավորողներին։ Այլ կերպ ասած՝ «Վիրավոր արջի» նպատակը բանական, բնական, արարչական հայ մարդու եւ, առհասարակ, մարդկության վերակերտումն է։

Այսօր մեզանում որքանո՞վ են հասկանում «Վիրավոր արջի» պատգամը։

- Այնքանով, որքանով հիմա կանք մի իրավիճակում, երբ ոչ միայն պատմական հայրենիքի մի զգալի մասը զիջեցին, այլ կանգնած ենք այդ նույն Հայրենիքի ու պետականության վերջնական աճուրդն իրականացնելու փաստի դեմ, եւ այս ամենը բոլորիս լուռ համաձայնությամբ կամ կեղծ անհամաձայնությամբ։ Վստահ եմ, «Վիրավոր արջը» մի կողմ, եթե մեզանում լիներ գրքի, մտքի, գիտության հանդեպ դրական մոտեցում, լրիվ այլ իրականություն կունենայինք այսօր։

Իսկ ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք։

— «Վիրավոր արջի վերադարձը» գրքից հետո՝ լույս են տեսել « Ճահիճ եւ փկրություն» ու «Լեռնագնացի օրագիրը» ժողովածուները։

— Որպես գրող՝ ինչպե՞ս կնկարագրեք այսօրվա հային։

— Ըստ իս, այսօրվա հայը ոչնչով չի տարբերվում վերջին գոնե 2000 տարվա հայից։ Ճիշտ է, այդ ընթացքում եղել են ոգեղեն գիտելիքի գերակայության շրջաններ, բայց դրանք այնքան կարճ են տեւել, որ այդ ոգեղեն գիտելիքի գերակայությունը չի հասցրել կարծրանալ, ինչպես, օրինակ, Արցախյան առաջին ճակատամարտի տարիներին։ Ժամանակի հայը հեռու է ո՛չ միայն ինքնաճանաչ լինելուց, այլ նույնիսկ դրա ձգտումից, մի տեսակ հակամշակութային թմրության մեջ է այնպես, որ ձայն չի հանի, եթե ակցանով եղունգն էլ հանես կամ` բիբը աչքի։ Չունի նույնիսկ սեփական տան պաշտպանության հանդեպ պատասխանատվություն, էլ ո՞ւր մնաց թե Հայրենիքի ու պետականության։ Այս ամենը գալիս է կրթության, դաստիարակության ու ոգեղեն գիտելիքի չկայից, որը տասնյակ դարեր իշխում է հայ մարդու վրա եւ դեռ կիշխի այնքան, քանի դեռ Նիցշեի ասած․ «Բոլոր արժեքների վերարժեւորում» չի եղել, կամ Փոքր Մհերի խորհրդին չենք անսացել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված