Աննան վերստին փաստեց՝ քոչարյանը ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է

«Ոչ թե երակ են կտրել, այլ ընդամենը ձեռքի վրա խազեր են արել»

Արխիվ 16-20

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Երեւանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ փորձել են ինքնասպանություն գործել` ածելիով վնասելով իրենց նախաբազուկները: Շրջանառվող լուրերի համաձայն` պատանիները սովորում են նույն դպրոցում` 10-րդ եւ 11-րդ դասարաններում: Ըստ նախնական վարկածի, դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա` դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար: Դրանից էլ ընկճվելով` աշակերտները հենց դպրոցի բակում գնացել են այդ քայլին:
Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Երեւանի Լեւոն Արիսյանի անվան  թիվ 127 ավագ դպրոցում: Տվյալ դպրոցից հաստատեցին, որ միջադեպը իսկապես կապված է իրենց աշակերտների հետ: Բայց դպրոցի փոխտնօրեն Արմինե Խաչատրյանը պնդում է, որ դա ինքնասպանության փորձ չի եղել.
- Ոչ մի ինքնասպանության փորձ չի կատարվել: Այդ տղաները վերջին երկու ամիսների ընթացքում տարբեր պատճառներով չորս անգամ հայտնվել են ոստիկանությունում: Իրենք ընդհանրապես սովորելու հետ սեր չունեն եւ մշտապես խնդիրների մեջ են հայտնվում: Տվյալ դեպքում էլ նրանք ոչ թե երակ են կտրել, այլ ընդամենը ձեռքի վրա խազեր են արել: Երբ ոստիկանը տեսել է, որ երեխաները նման բան են անում, բերել է դպրոցի բուժկետ, որտեղ բուժքույրը մշակել է վերքերը: Սա է ողջ իրողությունը, էս աշակերտներին դպրոցը հետաքրքիր չէ: 
Հրանտը (11-րդ դասարանցին) մի անգամ երեխա ծեծելու համար է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Մի քանի օր  առաջ էլ մեքենա են փախցրել: Էս երեխեքի ձեռքին ծնողներն էլ են կրակն ընկել: Հրանտի հայրը եկել է դպրոց, ու պատկերացրեք, ինչքան զզված էր տղայի արարքներից, որ բոլորիս ներկայությամբ նրան հետեւյալն ասաց. «Ինչի՞ չտվեցիր, երակդ կտրեիր, ես էլ պրծնեի, դու էլ: Ի՞նչ անեմ, չխառնվեմ, գնաս ոջիլների կե՞ր դառնաս բերդում»: Էս մակարդակի, էս որակի երեխաներ են: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ այսօր տղաների մոտ բերանները բացած` պարծենում էին, որ քաղմաս են մտել, դուրս եկել, եւ, որ դա իրենց համար սովորական երեւույթ է դարձել: Զարմանում եմ, թե ովքեր են նման լուրեր տարածողները, թե գրքերի գումարները չբերելու համար են ուզեցել ինքնասպան լինել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աննան վերստին փաստեց՝ քոչարյանը ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված