Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում «Համահայկական ճակատ»-ի հետ համագործակցելու մասին

Թեմա

«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ փակագծեր է բացել նորաստեղծ «Համահայկական ճակատ» շարժման հետ ուրվագծվող համագործակցության մասին:

— Գեւորգ Գեւորգյանը, որը «Համահայկական ճակատ» շարժման շտաբի ներկայացուցիչն է, այցելել է մեր գրասենյակ, եւ մենք ունեցել ենք շատ մանրակրկիտ քննարկում: Մեր շարժման եւ «Համահայկական ճակատի»  գաղափարախոսությունները շատ մոտ են իրար: Վերջին շրջանում մենք կոնսուլտացիաներ էինք իրականացնում, որպեսզի հասկանայինք` մեր գաղափարախոսությունների մեջ կա արդյոք սկզբունքային որեւէ հակադրություն: Պարզվեց, որ ոչ մի սկզբունքային հակադրություն չկա: Եվ շուտով անց ենք կացնելու համատեղ միջոցառում, որից հետո ավելի շատ փակագծեր կբացվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ