Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ինչի դիմաց է Ալիեւը խոստացել ազատել 32 գերիներին

Միջազգային

­Դեկ­տեմ­բե­րի 7-ին հայտ­նի դար­ձավ, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ու Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մե­րի մի­ջեւ ձեռք է բեր­վել պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն՝ «Եր­կու պե­տութ­յուն­նե­րի մի­ջեւ վստա­հութ­յան կա­ռուց­ման ուղ­ղութ­յամբ շո­շա­փե­լի քայ­լեր ձեռ­նար­կել»: Դ­րա շրջա­նակ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես, Ադր­բե­ջա­նը պետք է ա­զատ ար­ձա­կեր 32 հայ զին­ծա­ռա­յող­նե­րի, իսկ Հա­յաս­տա­նը՝ 2 ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յո­ղի: Ադր­բե­ջա­նը նույ­նիսկ հրա­պա­րա­կել էր ա­նուն­նե­րը՝ թե ում է վե­րա­դարձ­նե­լու:

ԱԼԻԵՎԸ ՍԵՂՄԵԼ Է ԱՐԳԵԼԱԿԸ

­Թեեւ այդ հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո աղ­մուկ բարձ­րա­ցավ, բա­զում երկր­ներ եւ կառ­ույց­ներ շտա­պե­ցին ող­ջու­նել այն, բայց գո­նե ե­րեկ` ա­ռա­ջին կե­սի դրութ­յամբ հայտ­նի չէր, թե երբ կվե­րա­դարձ­վեն գե­րի­նե­րը: Բ­նա­կա­նա­բար պարզ հարց է ծա­գում, ե­թե ար­դեն պայ­մա­նա­վոր­վել են, այն խո­րութ­յամբ, որ հարկ են հա­մա­րել հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել վերջ­նա­կան արդ­յունք­նե­րի մա­սին, ին­չո՞ւ այն ան­մի­ջա­պես էլ կյան­քի չի կոչ­վում: Ե՞րբ կվե­րա­դարձ­նեն գե­րի­նե­րին. հարց­մանն ի պա­տաս­խան պատ­կան կա­ռույց­ներն ըն­դա­մե­նը ա­ռա­ջար­կե­ցին սպա­սել պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յա­նը՝ նշե­լով, որ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի ժա­մա­նակ հայ­տա­րա­րութ­յուն կլի­նի… ինչ է, կա­րող է դա է՞լ չլի­ներ: Իսկ թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի ձգձգու­մը, ա­պա ՀՀ կա­ռա­վա­րոթ­յու­նից ըն­դա­մե­նը հայտ­նե­ցին. «Այս պա­հին հստակ տե­ղե­կութ­յուն չու­նենք, լի­նե­լուն պես հան­դես կգանք լրա­ցու­ցիչ հայ­տա­րա­րութ­յամբ»:

­Բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ էր նաեւ ՔՊ խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Գե­ւորգ Պա­պո­յա­նի մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե. «Ո­րե­ւէ ժամ­կետ հստակ նշված չի ե­ղել, միայն են­թադր­վեց, որ նույն պա­հին կլի­նի գոր­ծըն­թա­ցը, այ­սինքն՝ 32 հայ գե­րի­նե­րը կգան, 2-ը՝ կգնան: Մենք ա­սում ենք՝ գնում ենք ինչ-որ գոր­ծըն­թա­ցի, ո­չինչ չի կա­րե­լի բա­ցա­ռել եր­բեք, բայց ե­թե մենք գնում ենք գոր­ծըն­թա­ցի, այդ գոր­ծըն­թա­ցի վեր­ջում 32-ը չեն, մնա­ցածն էլ են գա­լու»: Մո­տա­վո­րա­պես նույ­նը հայտ­նեց Ա­լեն Սի­մոն­յա­նը՝ չենք կա­րող ա­սել, սպա­սում ենք, գոր­ծըն­թաց է: Բայց այդ ի՞նչ գոր­ծըն­թա­ցի մա­սին է, երբ Նի­կո­լի աշ­խա­տա­կազ­մի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յան մեջ կոնկ­րետ գե­րի­նե­րի մա­սով խոս­վում է ոչ թե հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան մա­սին: Եվ, կրկնենք, դա են­թադ­րում է, որ ե­թե կա կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, այդ մա­սին ի լուր աշ­խար­հի հայ­տա­րար­վում է, բո­լորն այդ­պես ո­գե­ւոր­վում են, ա­պա դա են­թադ­րում է պայ­մա­նա­վոր­վա­ծի ա­րագ կա­տա­րում:

­Բայց կա­րող է լի­նել նաեւ այս­պես. պայ­մա­նա­վոր­վել են, հե­տո ինչ-որ բան է փոխ­վել, եւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը մնա­ցել է «օ­դից կախ­ված»: Եվ ե­թե այդ­պես է, ին­չին շատ նման է, ա­պա պետք է են­թադ­րել, որ ար­գե­լա­կը սեղ­մել է Ա­լիե­ւը: Իսկ այդ դեպ­քում պետք է հաս­կա­նալ՝ այդ ի՞նչ փոխ­վեց դեկ­տեմ­բե­րի 7-ից հե­տո, որ Ա­լիեւն իր «նաղդ» պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը տե­ղա­փո­խեր «նի­սիա­յի» դաշտ: Կամ կա­րող է նաեւ այս­պես՝ ի՞նչ էր սպա­սում Նի­կո­լից, որ դեռ չի ար­դա­րա­ցել, եւ Ա­լիե­ւը «ոտ­քը կախ է գցել»՝ սպա­սե­լով դրան: Բայց այս դեպ­քում պետք է մտա­ծել, որ բա­ցի գե­րի­նե­րի եւ մեկ-եր­կու այլ «փոխ­զի­ջում­նե­րից», ո­րի մա­սին խոս­վում էր տա­րած­ված հա­ղոր­դագ­րութ­յու­նում, կան նաեւ այլ՝ չհրա­պա­րակ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Ընդ ո­րում, դրա տրա­մա­բա­նութ­յու­նը կա. ե­թե ըն­դու­նենք ա­ռա­վել հա­վա­նա­կան տար­բե­րա­կը, որ այդ հայ­տա­րա­րութ­յան հար­ցով գաղտ­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րը «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի մի­ջեւ» տե­ղի եւ ու­նե­ցել եր­րորդ կող­մի միջ­նոր­դութ­յամբ, ա­պա դա ա­վե­լի շուտ են­թադ­րում է պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կոմպ­լեքս, նաեւ, որ այ այս­քա­նը հրա­պա­րա­կում ենք, մնա­ցածն էլ են­թա­կա է կա­տար­ման:

ԱՐՈՆ ՆՈՐԻՑ ՇՐՋԱՆՑԵ՞Ց ՆԻԿՈԼԻՆ

Ու­րեմն, ի՞նչ է փոխ­վել դեկ­տեմ­բե­րի 7-ից հե­տո: Նախ ե­ղավ ար­ցա­խա­հա­յութ­յան, ա­վե­լի ճիշտ՝ ար­ցա­խա­հա­յութ­յան մի մա­սի ա­նու­նից հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը: Սա­կայն հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չհա­պա­ղե­ցին ոչ միայն այդ հայ­տա­րա­րութ­յան, այլ՝ Ար­ցա­խի դեռ պահ­պան­վող ԱԺ-ի գոր­ծու­նեութ­յան հար­ցը ա­լիե­ւա­հա­ճո դիր­քե­րից բե­րել օ­րա­կարգ: Օ­րի­նակ` հի­շա­տակ­ված Գե­ւորգ Պա­պո­յա­նը հա­սավ այս խայ­տա­ռա­կութ­յա­նը. «Գ­նան կա­պի­տուլ­յա­ցիա­յի պայ­մա­նա­գիր ստո­րագ­րեն ի­րենք, լու­ծա­րեն ԼՂ բա­նա­կը, զեն­քե­րը հանձ­նեն Ադր­բե­ջա­նին, ԼՂ-ի ԱԺ-ն լու­ծա­րեն, գան Հա­յաս­տա­նում ԼՂ ԱԺ-ի նիստ ա­նե՞ն: Սա Հա­յաս­տա­նի դեմ ռումբ է, սա ան­թույ­լատ­րե­լի է»: Ի­հար­կե, սա կա­րե­լի է նաեւ «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք» հա­մա­րել. ե­թե Ար­ցա­խի մա­սին խո­սե­լը հա­մա­րում են «ռումբ», ա­պա դժվար չէ դրա տակ կռա­հել, թե ինչ­պես են այդ «ռում­բը չե­զո­քաց­րել», երբ դեռ Ար­ցա­խը կար: Բայց դա այլ հարց է: Այս պա­հին ֆիք­սենք՝ նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով Ա­լիե­ւին պարզ հա­ղոր­դագ­րութ­յուն են հղում, թե ոչ մի Ար­ցախ, Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նագ­րի ոչ մի չե­ղար­կում: Ըստ այդմ էլ, ար­ցա­խա­հա­յութ­յան մի մա­սին հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը եւս պետք է որ Ա­լիե­ւի հա­մար ար­գե­լակ­նե­րը սեղ­մե­լու ա­ռիթ չդառ­նար:

­Նի­կո­լի կող­մից եւս, գո­նե տե­սա­նե­լի քայ­լեր, ո­րոնք կա­րող էին Ա­լիե­ւի դու­րը չգալ, այս մի քա­նի օ­րում կար­ծես թե չկան: Բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ քիչ տե­սա­նե­լի քայ­լեր չէին կա­րող լի­նել: Օ­րի­նակ, Միր­զո­յան Ա­րոն այս պա­հին Բր­յու­սե­լում է, տար­բեր հան­դի­պում-հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մեջ: Իսկ ա­հա ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան պա­տաս­խա­նա­տու Ժո­զեպ Բո­րե­լը նույն Բր­յու­սե­լից հայ­տա­րա­րեց. «ԵՄ խոր­հուր­դը ո­րո­շեց ու­ժե­ղաց­նել մեր քա­ղա­քա­ցիա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը Հա­յաս­տա­նում՝ ա­վե­լաց­նե­լով մեր ներ­կա­յութ­յու­նը տե­ղում` 138-ից մին­չեւ 209 մարդ, սա ա­ռա­քե­լութ­յան ծա­վալ­նե­րի կա­րե­ւոր աճ է եւ մի­ջոց է՝ բարձ­րաց­նե­լու Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին սահ­մա­նի կա­յու­նութ­յունն Ադր­բե­ջա­նի հետ»: Ա­սել, թե նման ո­րո­շում կա­րող էր ըն­դուն­վել ա­ռանց Միր­զո­յա­նի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու, միամ­տութ­յուն կլի­ներ: Ու այս­տեղ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հարց է ա­ռաջ գա­լիս՝ Ա­րոն ինք­նագ­լո՞ւխ, թե՞ Նի­կո­լի «դաբ­րո­յով» է այդ հա­մա­ձայ­նութ­յու­նը տվել:

Այս վեր­ջին հար­ցը մեր­կա­պա­րա­նոց չէ: Հի­շեց­նենք, գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցով Ա­լիե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը «ձեռք է բեր­վել «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քում»: Ա­լիե­ւի վար­չա­կազ­մը մինչ այս էլ Հա­յաս­տա­նի հետ տար­բեր ձե­ւա­չա­փե­րի բա­նակ­ցութ­յուն­նե­րում ակ­տիվ ներգ­րավ­ված է ե­ղել: Բայց ա­հա «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մը», ա­վե­լին՝ դրա­նից ա­ռաջ էլ Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի վար­չա­կազ­մը մինչ այս քա­նի՞ ան­գամ է բա­նակ­ցել ա­զե­րի­նե­րի հետ. նման դեպք դժվա­րա­նում ենք հի­շել: Մինչ այս բա­նակ­ցութ­յուն­նե­րը ե­ղել են կա՛մ ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով, կա՛մ ՀՀ ԱԳՆ-ի: Վե­րին փու­լում այդ գոր­ծըն­թա­ցի մեջ Հա­յաս­տա­նից «քի­թը խո­թել է» ԱԽՔ-ը, բայց ան­գամ նա «վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մը» չի ներ­կա­յաց­նում: Ու­րեմն, «վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մից» ո՞վ է բա­նակ­ցել. ո­րե­ւէ մեկ­նա­բա­նութ­յուն չեն տա­լիս: Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ին­չո՞ւ է Նի­կո­լը, ԱԳՆ-ի կամ գո­նե ԱԽՔ-ի խո­ղո­վակ­նե­րը մի կողմ թո­ղած, «վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մին» ու­ղար­կել բա­նակ­ցե­լու: Ի՞նչ է, Միր­զո­յան Ա­րա­րա­տին եւ Գ­րի­գոր­յան Ար­մե­նին չի՞ վստա­հել: Կա­րող է եւ այդ­պես, ե­թե հաշ­վի առ­նենք այն վար­կա­ծը, որ այս վեր­ջին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ձեռք են բեր­վել ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ, իսկ Ա­րոն եւ Ար­մե­նը բո­լո­րո­վին այլ կողմ­նո­րոշ­ման ան­ձինք են: Իսկ այդ դեպ­քում ին­չո՞ւ Ա­րոն չէր կա­րող ինք­նու­րույն եվ­րա­դի­տորդ­նե­րին կիսով չափ ա­վե­լաց­նե­լու մա­սին պայ­մա­նա­վոր­վել. հե­տո Նի­կո­լին «կխնդրեն», կհա­մա­ձայն­ի: Ն­ման բան կար­ծես թե է­լի է ե­ղել, երբ Նի­կո­լը ի սկզբա­նե դեմ էր ար­ցա­խա­հա­յե­րի ար­տա­գաղ­թին, Ա­րոն այդ պա­հին Վա­շինգ­տո­նում բո­լո­րո­վին այլ բան էր ա­սում, հե­տո Նի­կո­լին «խնդրե­ցին», եւ նա միտ­քը փո­խեց:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԲԱՅՐԱՄՈՎԸ

Ա­մեն դեպ­քում այն, որ միա­ժա­մա­նակ Բր­յու­սե­լում գտնվող Բայ­րա­մո­վը չհա­պա­ղեց բո­ղո­քել եվ­րոադի­տորդ­նե­րին ա­վե­լաց­նե­լու դեմ, գա­լիս է հու­շե­լու, որ դա Ա­լիե­ւի հա­մար կա­րող է ար­գե­լակ­նե­րը սեղ­մե­լու ա­ռիթ լի­նել: Նախ, այդ մասին հայտարություն եղավ ՌԴ ԱԳՆ-ից, որ ողջունելով այս վերջին պայմանավորվածությունները, այնուամենայնիվ կարծում են, որ. «Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ միայն կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում»: Ապա հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ Բայ­րա­մո­վը եւս մի քա­նի այլ կա­րե­ւոր մտքեր եւս հնչեց­րեց. «­Մենք կոչ ենք ա­նում ԵՄ բո­լոր կա­ռույց­նե­րին եւ ան­դամ պե­տութ­յուն­նե­րին՝ ցու­ցա­բե­րել կա­ռու­ցո­ղա­կան ա­ջակ­ցութ­յուն կամ գո­նե ձեռն­պահ մնալ այն­պի­սի գոր­ծո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք կա­րող են վնա­սել կար­գա­վոր­ման այս կա­րե­ւոր գոր­ծըն­թա­ցը… Ն­ման նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը խարխ­լում են ԵՄ-ի՝ որ­պես չե­զոք միջ­նոր­դի հե­ղի­նա­կութ­յու­նը… Մենք վե­րա­հաս­տա­տում ենք Հա­յաս­տա­նին ար­ված ա­ռա­ջար­կը՝ հա­վա­սար եւ ար­դար խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հա­մար եւ կոչ ենք ա­նում աշ­խա­տել երկ­կողմ հի­մունք­նե­րով կամ ինչ-որ ա­նա­չառ եւ չե­զոք եր­րորդ կող­մի միջ­նոր­դութ­յամբ: Հա­յաս­տա­նից ակն­կա­լում ենք փո­խա­դարձ ան­կեղծ նվի­րում: Խա­ղա­ղութ­յան եւ բա­րիդ­րա­ցիութ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի օ­գուտ­նե­րը չպետք է զո­հա­բեր­վեն ինչ-որ ան­հե­ռա­տես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րի»:

Ի­մաս­տը սա է. Բա­քուն շա­րու­նա­կում է նախ­կի­նի պես ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կը հա­մա­րել ոչ միայն ոչ կա­ռու­ցո­ղա­կան, այլ` մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րի մի­ջո­ցով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծող: Դ­րա­նից ել­նե­լով էլ, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացը պետք է ա­վար­տել կամ երկ­կողմ հի­մունք­նե­րով կա՛մ «չե­զոք եր­րորդ կող­մի միջ­նոր­դութ­յամբ»: Ճիշտ է, ե­րեկ Ա­լեն Սի­մոն­յա­նը խու­սա­փեց կար­ծիք հայտ­նել, թե Բա­քուն ում է հա­մա­րում «չե­զոք եր­րորդ կողմ», բայց այս­տեղ էլ նոր բան չկա: Ա­լիեւն այդ մա­սին հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել է, որ հա­մա­ձայն է բա­նակ­ցել ռուս­նե­րի միջ­նոր­դութ­յամբ կամ երկ­կողմ հի­մունք­նե­րով:

­Սա եւս խո­սում է այն վար­կա­ծի օգ­տին, որ գե­րի­նե­րի հետ կապ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ե­ղել են ռուս­նե­րի միջ­նոր­դութ­յամբ: Ե­թե ի­րոք այդ­պես է, ա­պա այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ոչ հրա­պա­րա­կա­յին մա­սը կա­րող է լի­նել այս ա­միս Սանկտ Պե­տեր­բուր­գում Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հետ ե­ռա­կողմ հան­դիպ­ման հետ կապ­ված Նի­կո­լի հա­մա­ձայ­նութ­յու­նը: Բայց նաեւ նկատ­վում է, որ ա­րեւմտ­յան թե­ւը կտրուկ ճնշում­նե­րի է գնում՝ փոր­ձե­լով Նի­կո­լին նման հան­դի­պու­մից հե­ռեւ պա­հել: Թե կշեռ­քի որ նժա­րը կաշ­խա­տի, կտես­նենք ա­մե­նա­մոտ օ­րե­րին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված