Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին

Կենդանասերները շատ ագրեսիվ, անպատասխանատու ձեւով ամեն ինչում մեղադրում են բնակչությանը. Գրիգոր Գրիգորյան

Ներքաղաքական

Օրեր առաջ Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոցակահասակ երեխաների վրա, ինչի հետեւանքով 7 տարեկան տղան մահացել է: Թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների վրա շների հարձակման դեպքերը վերջին օրերին կտրուկ շատացել են: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Կենդանապաշտպանները պնդում են, որ պետք է սիրել, գուրգուրել եւ հոգալ թափառող շների մասին: Այս առումով ի՞նչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանում, եւ ինչպե՞ս առանց վախը սրտում` հանգիստ անցնել շների ոհմակի մոտով:

— Մեր երկրում բացարձակապես բոլոր առումներով  բարձիթողի իրավիճակ է: Որեւէ  վերահսկողություն չկա, շները բազմանում են, մարդկանց վրա են հարձակվում: Բառի բուն իմաստով կան թաղամասներ, որտեղ ահաբեկում են բնակչությանը, բայց գործուն աշխատանք թե՛ պետական մարմինների կողմից, թե՛ լիազոր մարմնի կողմից, թե, այսպես կոչված, կենդանասեր-կենդանապաշտպաններից, չենք տեսնում: Դրա հետեւանքն է շների անվերահսկելի բազմացումը, մարդկանց կյանքին սպառնացող վտանգը: Բացարձակապես որեւէ աշխատանք չի տարվում, ինչպես բոլոր ոլորտներում, աշխատանքի իմիտացիա է ու մարդկանց աչքերին թոզփչոցի: Կասկածներ ունեմ, որ բավականին մեծ պետական միջոցների վատնում ու լվացում է իրականացվում: Ինչպես իշխող խունտան է ասում՝ ամեն ինչում ժողովուրդն է մեղավոր, նույն ձեւ էլ, այսպես կոչված, կենդանասերները շատ ագրեսիվ, անպատասխանատու ձեւով ամեն ինչում մեղադրում են բնակչությանը:

– Իսկ գործնական քայլերը որո՞նք պետք է լինեն, մեկուսացնե՞լ, հատուկ կացարաննե՞ր տանել: Ի՞նչ է հուշում միջազգային փորձը:

— Դուք Եվրոպայում, ԱՄՆ-ում չեք տեսնի թափառող շուն: Նույնիսկ տերով շան դեպքում, եթե հարեւանները բողոքում են, որ, օրինակ՝ շունը հաչում է, ոստիկանը մեկ անգամ զգուշացնում է` մադամ կամ միսթր՝ պահեք ձեր շանը, երկրորդ զգուշացում չի լինում, տեղում գնդակահարություն: Իրենք մեզ են պարտադրում, մատ են թափ տալիս, բայց իրենց ինչպես հարմար է, անում են: Եվրոպայում հենց շուն է հայտնվում փողոցում, ինչի ականատեսը ես եղել եմ (մոտ 10 տարուց ավել աշխատել եմ Եվրահանձնաժողովի համար), նույնիսկ արտաքին տեսքից եթե երեւում է, որ փողոցային չէ, ուղիղ 3-5 րոպեի ընթացքում վրա են հասնում մի շարք ոստիկանական մեքենաներ, հետը նաեւ հատուկ ծառայություն կա, տեղում վերցնում եւ տանում են: Այսինքն՝ փողոցում շունը համարվում է հանրությանը վտանգ, որպեսզի հանրությունը չահաբեկվի: Այն բոլոր ստանդարտները, որոնք այսօր գոյություն ունեն, առաջին եւ վերջին ճշմարտությունն այն է, որ առաջնահերթ հանրության անվտանգությունը պետք է ապահովված լինի: Այն շունը, որը դրսեւորում է ագրեսիա, գոնե մեկ անգամ հարձակվել է մեկի վրա, ենթակա է վնասազերծման տարբեր եղանակներով, դա կլինի քնեցման եղանակը կամ այլ ճանապարհներով: Անձամբ աշխատել եմ կատաղության մի քանի օջախում` Կամբոջայում, Հարավային Աֆրիկայում, ես իմ աչքերով եմ տեսել` ինչ է կատարվում: Ոչ ոք թող գլուխ չգովի, որ ինձնից շատ է կենդանի սիրում, կամ ինձնից շատ իր կյանքը վտանգել է, որ կենդանու առողջություն փրկի, այդ թվում եւ վայրի կենդանիների, բայց չի՛ կարելի այսպես: Երեխան կյանք է կորցնում շան պատճառով, բայց ամենաայլանդակ անեծքներն ու ուշունցներն ինձ են գրում: Աջափնյակում շունը տատիկին խեղդել էր, ես ելույթ եմ ունենում, տեսանյութի տակ գրում են՝ տեղին է: Այս ոլորտը, ինչպես առողջապահությանը վերաբերող մնացած բոլոր ոլորտները, խորը ուսումնասիրություն են պահանջում: Այն շները, որոնք այսօր փողոցում ահաբեկում են բնակչությանը, դրանք կոչվում են մոտավոր անգլերենից թարգմանած՝ փողոցային շներ տերով եւ փողոցային շուն` առանց տիրոջ: Օրինակ` նույն Կամբոջայում, ամեն տուն երկու շուն ունի, ամեն մեկը ունի տեր, եւ կան անտեր շներ, այդ համայնքի շները, որոնք տեր չունեն, նրանք արդեն խմբեր են կազմում ու որոշակի ժամանակ անց վերածվում են վայրենիին հավասար շան, ապրում են վայրի օրենքներով, ամեն մեկն ունի իր դերը, առաջնորդը, որսի են գնում, ինչպես գայլերը:

— Մեզ մոտ գործու՞մ է այդ օրինակը:

— Մեզ մոտ կան շներ, որոնք տեր ունեն, որպես օրենք այդ շներին ման են տալիս վզկալով, տանն են պահում, տերն է ուղեկցում, եւ մենք ունենք ահռելի քանակությամբ անտեր շներ, որոնք խմբերով ման են գալիս, վայրի օրենքներով են ապրում, իրենք իրենց տարածքը ունեն, չեն թողնում որեւէ այլ շուն գա իրենց տարածք, դրանք արդեն վտանգ ներկայացնող շներ են: Այդ շնասերները ավելի վտանգավոր են հանրության համար, քան թափառող շները, իրենք, որ ասում են, թե Գրիգոր Գրիգորյանը կոչ է անում շներին սատկացնել, ասեմ` ես նման կոչ չեմ արել, որովհետեւ էթիկական տեսակետից ու, որպես կենդանաբույժ, ես հասկանում եմ, այդ կենդանիները մեղավոր չեն:

— Պետական մասշտաբով հնարավոր չէ՞ համակարգված աշխատանք տարվի` խնդիրը կարգավորելու համար:

— Դրա համար ասում եմ` չեք ուզում սատկացնել, բարի եղեք սարքեք ֆերմաներ, ինչպես սարքած է Կորեայում: Դուք կարո՞ղ եք մահացած երեխայի մորը բացատրել ինչ-որ բան, նա արդեն իր կյանքի իմաստը կորցրել է, ամենածան բանը ծնողի համար երեխայի կորուստն է: Ես հիշում եմ Վրաստանում «Ռուսթավի 1»-ով ելույթ էի ունենում, այնտեղ տարեկան 10 երեխա շան հարձակումներից մահանում է, այդ թվում` կատաղությունից: Մի խումբ այլանդակներ եկել էին «Ռուսթավի 1»-ի դիմաց, կրծքերը բացել ու գոռում էին` փորձագետին վռնդեք ստուդիայից, ես ասացի` խնդրում եմ հրավիրեք այն ծնողներին, որոնք երեխա են կորցրել, թող փորձեն այդ ծնողներին մի բան բացատրել, դուք գիտե՞ք դա ինչ ցավ է: Մեր ժողովուրդը բարի ժողովուրդ է, բայց պետք չէ հասցնել այն աստիճանի, որ ամեն մեկը սկսի իր ձեւով հարցերը լուծել. մեկը կկրակի, մյուսը զինված կփորձի պաշտպանվել, երրորդը` կթույնի, հաջորդը իր ջղայնությունից մուռը կհանի շներից: Այդ կենդանասերները նույն ՀՈԱԿ-ից են, որոնք մինչեւ իրենց ձեռքը կանցներ ՀՈԱԿ-ը, վայնասուն էին դնում, իսկ հենց գործը ընկավ իրենց ձեռքը, գումարը սկսեցին իրենց վճարել, նրանց վայնասունն էլ կտրվեց: Այդ որ ականջի վրա այդ դիրկաները ամրացնում են, իրենք ասում են, ըստ պայմանագրի, պետք է շունը զննման ենթարկվի, բոլոր հիվանդությունների դեմ սրսկվի, միայն դրանից հետո այդ դիրկան ականջին ամրացվի: Սրսկելուց հետո պետք է ընտրություն կատարվի շների մեջ, արյուն վերցվի, ստուգվի ամենաառաջինը՝ կատաղության դեմ հակամարմինների տիտրը որքան է: Կարող ենք գնալ շներ բռնել տարբեր համայնքներից, արյունը վերցնենք, ստուգենք, դուք տեսեք, որ կատաղության դեմ իրենց տիտրը 0 է: Ամենաթանկ վակցինան կատաղության դեմ վակցինան է, համարվում է աշխարհի ամենաթանկ վակցինան: Դուք մտածում եք, որ ես կհավատա՞մ, որ իրենք այդքան գումար ծախսել են ու կատաղության դեմ վակցինա՞ են ձեռք բերել:

Այս իրավիճակում ի՞նչ պետք անել:

— Մենք պետք է ըստ հնարավորության հարցը լուծենք համակարգային ձեւով, բայց այդ հարցը հնարավոր չէ լուծել այս խունտայի իշխանության պայմաններում, որովհետեւ այս խունտան արդեն որոշել է, որ չի լինելու հանրապետություն: Գիտեն, որ պետությունը իրենք վերացնում են, ինչ կարողանում քերում են, պոկում են ճանկելով: Խնդրում եմ՝ պարզապես հետաքրքրվեք՝ ովքեր են այդ կենդանասերները, ինչպե՞ս են կապված ներկայիս իշխանության հետ, ո՞րն է իրենց դերը, ի՞նչ կապեր ունեն մնացած ՀԿ-ների հետ: Սրանց ագրեսիան միամիտ բան չէ, աղանդավորի ագրեսիվություն է: Մի մայր շան կծած երեխայի նկարը գցել էր Ֆեյսբուք, երեխայի ոտքն էր կծել, արյունահոսող նկար էր հրապարակել, գրել էր՝ պարոն Գրիգորյան, ինձ ասում են՝ «եթե դու նկարը չհանես, աղջի՛, նայի տես հետդ ինչ ենք անելու», ինքը միայնակ մայր էր ու վախեցած:

Փաստացի 7 ամյա երեխա մահացավ օրեր առաջ, բայց համացանցում այդչափ արձագանք չստացավ, որքան Հրազդանում շան դեպքը, որին կրակել էին…

— Որովհետեւ սա պլանավորված աշխատանք է, կա եռանկյունի, առաջին արժեքը դա մարդն է, սրանք այդ բուրգը փոխել են, բերել են կենդանիների մեջտեղն են գցել: Աղանդ կա ԱՄՆ-ում, դա իրենց գաղափարն է, որ մարդը նաեւ կենդանական աշխարհի մաս է, հավասար է մարդու եւ կենդանու կյանքը:

Այսինքն՝ կապ կարո՞ղ է լինել աղանդավորների ու որոշ «կենդանասերների» միջեւ:

— Չեմ բացառում, բայց ես այլ բացատրություն, քան հոգեկան վիճակի շեղում, չեմ գտնում այս ագրեսիային: Տատիկը մահացել է, ասում են ՝լավ է եղել: Այս երկիրը շների երկի՞ր է, թե՞ մարդու:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top