Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ալիեւ-Փաշինյան գաղտնի բանակցություննե՞ր. ո՞ւմ միջնորդությամբ

Միջազգային

­Նի­կոլն ու Ա­լիեւն օ­րերս տե­ղե­կաց­րին, թե պայ­մա­նա­վոր­վել են «եր­կու պե­տութ­յուն­նե­րի մի­ջեւ վստա­հութ­յան կա­ռուց­ման ուղ­ղութ­յամբ շո­շա­փե­լի քայ­լեր ձեռ­նար­կել»: Եվ, որ­պես այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ա­ռա­ջին քայլ, ա­զատ են ար­ձա­կում գե­րի­նե­րին:

ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

­Շատ երկր­ներ եւ մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներ շտա­պե­ցին ող­ջու­նել այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, շատ քա­ղա­քա­գետ­ներ եւ վեր­լու­ծա­բան­ներ են­թադ­րում են, որ դրան ան­մի­ջա­պես կհա­ջոր­դի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մը: Հ­նա­րա­վոր է, միայն թե այդ պատ­մութ­յան մեջ մեկ «մութ» դե­տալ մնաց:

Այս­պես, պարզ է, որ երբ եր­կու կող­մերը նույն պա­հին տա­րա­ծում են նույ­նան­ման հայ­տա­րա­րութ­յու­նը, դա նշա­նա­կում է, որ մինչ այդ ե­ղել են կոնկ­րետ քննար­կում­ներ եւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Ա­սենք, այդ մա­սին «շո­շա­փե­լի քայ­լեր ձեռ­նար­կե­լու» այդ հայ­տա­րա­րութ­յան մեջ հստակ աս­վում է, որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը ձեռք է բեր­վել «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քում»: Միայն թե ան­հաս­կա­նա­լի է մնում, թե կոնկ­րետ ով­քե՞ր են բա­նակ­ցել, ե՞րբ, որ­տե՞ղ, ի՞նչ միջ­նոր­դութ­յամբ, թե՞ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րով, եւ այդ­պես շա­րու­նակ: Մինչ այդ, որ Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի աշ­խա­տա­կազ­մե­րի մի­ջեւ ինչ-որ բա­նակ­ցություն­ներ կան, որ­քան հի­շում ենք, բառ ան­գամ չի աս­վել, եւ առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ ի­րա­կա­նում բա­նակ­ցութ­յուն­ներ ե­ղել են եւ, փաս­տա­ցի, պահ­վել են գաղտ­նի: Ու ամ­բողջ հարցն այն է, թե ին­չո՞ւ:

­Ներ­քին վար­կա­նի­շի ա­ռու­մով ո՛չ Նի­կո­լի եւ, ա­ռա­վել եւս, ո՛չ­ էլ Ա­լիե­ւի հա­մար խնդիր չէր հայ­տա­րա­րել, որ վա­րում են բա­նակ­ցութ­յուն­ներ՝ եր­կու երկր­նե­րի մի­ջեւ «վստա­հութ­յան կա­ռուց­ման ուղ­ղութ­յամբ»: Ընդ­հա­կա­ռա­կը, ե­թե խո­րը նա­յենք, դա մի բան էլ կա­րող էր վար­կա­նի­շա­յին ա­ռու­մով դրա­կան անդ­րա­դարձ ու­նե­նար: Ա­ռա­վել եւս` Նի­կո­լի հա­մար, ե­թե նաեւ հայտ­ներ, որ խոս­քը մաս­նա­վո­րա­պես գե­րի­նե­րի ա­զա­տագր­ման մա­սին է: Այ­սինքն, քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի, որ ա­մե­նե­ւին էլ ոչ ա­մե­նա­կա­րե­ւոր բա­նակ­ցութ­յուն­նե­րը գաղտ­նիաց­նե­լը ներ­քին խնդիր­նե­րից խու­սա­փե­լու նպա­տա­կով էր:

Այ­սինքն, գաղտ­նիութ­յու­նը վե­րա­բե­րում էր ար­տա­քին ու­ժե­րի՞ն: Ա­վե­լի շուտ դրան է նման, բայց ար­տա­քին ու­ժե­րի սու­պեր­հե­տա­խու­զութ­յուն­նե­րի առ­կա­յութ­յան պայ­ման­նե­րում հնա­րա­վո՞ր է նման գոր­ծըն­թա­ցը գաղտ­նի պա­հել: Ա­ռա­վել եւս, ե­թե մտա­ծենք, որ երկ­կողմ բա­նակ­ցությ­ուն­ներ են ե­ղել, այ­սինքն, պետք էր բո­լոր սու­պեր­հե­տա­խու­զութ­յուն­նե­րի աչ­քե­րից անն­կատ մնալ: Բայց ե­թե ըն­դու­նենք, որ ե­ղել է ար­տա­քին ու­ժե­րից մե­կի միջ­նոր­դութ­յու­նը, այդ դեպ­քում հնա­րա­վոր է, որ այդ միջ­նոր­դը կա­րո­ղա­նար գաղտ­նիութ­յան հար­ցը լու­ծել:

Ո՞ՒՄ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

­Գանք մյուս կող­մից. երբ խոս­քը ոչ միայն պայ­մա­նա­վոր­վե­լու, այլ ամ­բող­ջա­կան տեքս­տի եւ պայ­ման­նե­րի հստա­կեց­ման մա­սին է, այդ դեպ­քում մեկ հան­դիպ­մամբ դժվար թե հար­ցը լուծ­վի: Ու ե­թե նա­խոր­դել է հան­դի­պում­նե­րի մի ո­րո­շա­կի շարք, ա­պա պետք է նաեւ այս հան­գա­ման­քը հաշ­վի առ­նել: Մինչ վեր­ջերս Վա­շինգ­տո­նի եւ Բաք­վի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ծայ­րա­հեղ սրված էին, բա­նը հա­սել էր ընդ­հուպ՝ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի այ­ցե­րի ար­գել­քին: Ա­լիեւն էլ բա­ցա­ռում էր ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րի, այ­սինքն՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի կամ եվ­րո­պա­ցի­նե­րի միջ­նոր­դութ­յամբ հայ­կա­կան կող­մի հետ ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յուն: Եվ միայն դեկ­տեմ­բե­րի 6-ին ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կան Ջեյմս Օ’Բ­րա­յա­նի Բա­քու կա­տա­րած այ­ցի արդ­յուն­քում Ա­լիե­ւը սկսեց խո­սել, թե Վա­շինգ­տո­նը, հաշ­վի առ­նե­լով նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, կա­րող է «իր ներդ­րումն ու­նե­նալ» խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցում: Տ­րա­մա­բա­նո­րեն՝ «ներդ­րումն ու­նե­նա­լը» են­թադ­րում է ո­րո­շա­կի մաս­նակ­ցութ­յուն եւ ոչ բա­ցա­ռիկ դեր: Այ­սինքն, Ա­լիե­ւի խոսքն ա­վե­լի նման է Վա­շինգ­տո­նի հա­մար «դեմ­քը չկորց­նե­լու» տար­բե­րա­կի՝ «կա­րող ես «ներդ­րում ու­նե­նալ», որ չա­սեն, թե լրիվ դուրս մղվե­ցիր» տար­բե­րա­կով: Ընդ ո­րում, այդ մա­սին է ակ­նար­կում նաեւ այն փաս­տը, որ թեեւ Ա­լիե­ւի հետ հան­դի­պե­լուց հե­տո Օ’Բ­րա­յանը հայ­տա­րա­րեց, որ Բ­լին­քե­նը «ան­համ­բեր սպա­սում» է Վա­շինգ­տո­նում Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յա­նին ըն­դու­նե­լուն, սա­կայն հե­տե­ւեց Ա­լեն Սի­մոն­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Վա­շինգ­տո­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման վե­րա­բեր­յալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն կամ քննար­կում այս պա­հին չկա: Դ­րա­նից եր­կու-ե­րեք օր անց էլ ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը հայ­տա­րա­րեց, թե՝ Վա­շինգ­տո­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման հար­ցով սպա­սում են ադր­բե­ջա­նա­կան կող­մի ար­ձա­գան­քին: Ա­վե­լին, թեեւ այս պա­հին Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը Բր­յու­սե­լում են, հա­մա­տեղ մաս­նակ­ցում են «Ա­րե­ւել­յան գոր­ծըն­կե­րութ­յան» ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը, սա­կայն ա­ռի­թից օգտ­վե­լով՝ եր­կկողմ հան­դի­պում անց­կաց­նե­լու ո­րե­ւէ ծրա­գիր չկա: Այս ա­մե­նը հու­շում է, որ ինչ­քան էլ որ Ա­լիեւն ա­մե­րի­կա­ցի­նե­րին «ներդ­րում ու­նե­նա­լու» խոս­տում է տվել, սա­կայն դա դեռ գործ­նա­կան հու­նի մեջ չէ: Եվ այդ ի­րա­վի­ճա­կում որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան, որ նույն Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մը Նի­կո­լի աշ­խա­տա­կազ­մի հետ  ա­մե­րի­կա­ցի­նե­րի կամ եվ­րո­պա­ցի­նե­րի միջ­նոր­դութ­յամբ գաղտ­նի բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րեր «վստա­հութ­յան կա­ռուց­ման ուղ­ղութ­յամբ»: Ինչ­քան էլ որ հա­յաս­տան­յան ո­րոշ գրան­տա­կեր վեր­լու­ծա­բան­ներ փոր­ձում են հա­մո­զել, թե Օ’Բ­րա­յա­նի Բա­քու այ­ցը խիստ հա­ջող է ե­ղել, եւ այդ ճնշման մի­ջո­ցով էլ Ա­լիե­ւին ա­մե­րի­կա­ցի­նե­րը պար­տադ­րել են՝ գնալ ի­րենց միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցութ­յուն­նե­րի: Բայց ե­թե Ա­լիեւն այս­քան ձգում է՝ Բ­լին­քե­նին թող­նել­ով «ան­համ­բեր սպա­սում­նե­րի» մեջ, ու­րեմն ե­րե­ւի այդ­քան էլ լավ չեն ճնշել:

Իսկ ե­թե ըն­դու­նենք, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի միջ­նոր­դութ­յու­նը չի ե­ղել, կմնան ռուս­նե­րը: Բայց այս դեպ­քում էլ այն հար­ցը կա, թե Ա­րեւ­մուտ­քում ին­չո՞ւ են այդ­քան ո­գե­ւոր­վել Ա­լիե­ւի ու Նի­կո­լի այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Ա­մեն դեպ­քում, մեկ հե­տաքր­քիր ազ­դակ էլ այս պա­հին տե­սա­նե­լի դար­ձավ: Եր­կար սպա­սում­նե­րից հե­տո ար­ցախ­յան 120 կու­սակ­ցութ­յուն­նե­րի, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու հա­մայնք­նե­րի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րութ­յամբ ու­ղերձ հայտն­վեց շրջա­նա­ռութ­յան մեջ: Մի կող­մից, լավ է, որ ար­ցա­խա­հա­յութ­յու­նից, վեր­ջա­պես, ինչ-որ միաս­նա­կան դիր­քո­րո­շում հնչեց: Մ­յուս կող­մից, առն­վազն մտա­հո­գութ­յուն­նե­րի տե­ղիք է տա­լիս, որ այդ ու­ղեր­ձը ստո­րագ­րող­նե­րի ցան­կում ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում է «Միաս­նա­կան հայ­րե­նիք» կու­սակ­ցութ­յու­նը: Այ­սինքն, սա Բա­բա­յան Սա­մո­յի նա­խա­ձեռ­նութ­յո՞ւնն է. սա, ի­հար­կե, այդ փաս­տաթղ­թի ա­ռանց­քա­յին հար­ցե­րից մեկն է: Հաշ­վի առ­նե­լով, որ բո­վան­դա­կութ­յու­նը եւս առն­վազն տա­րա­կու­սանք­նե­րի տե­ղիք է տա­լիս: Մի կողմ թող­նենք, որ այդ­տեղ հիմնա­կա­նում «բա­րի ցան­կութ­յուն­ներ» են, ընդ ո­րում՝ ի­րա­կա­նութ­յու­նից կտրված: Օ­րի­նակ՝ «Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան ողջ սահ­մա­նի եր­կայն­քով պետք է տե­ղա­բաշխ­վեն ՄԱԿ-ի մի­ջազ­գա­յին բազ­մազգ խա­ղա­ղա­պահ ու­ժեր, ստեղծ­վի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տի։ Լա­չի­նի մի­ջանց­քը պետք է փո­խանց­վի ՄԱԿ-ի վե­րահս­կո­ղութ­յանն ու կա­ռա­վար­մա­նը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քը պետք է փո­խանց­վի ՄԱԿ-ի կա­ռա­վար­մա­նը…»: Եվ սա այն դեպ­քում, երբ գործ­նա­կա­նում ՄԱԿ-ի բո­լոր ան­դամ­նե­րը ճա­նա­չել են Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յուն աս­վա­ծը՝ Ար­ցա­խով հան­դերձ: Ա­վե­լին, ճա­նա­չել են Հա­յաս­տա­նի իշ­խա­նությ­ուն­նե­րը: Վեր­ջա­պես՝ ճա­նա­չել է նաեւ Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը. Ար­ցա­խը լու­ծա­րե­լու մա­սին Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նա­գի­րը հենց դա է նշա­նա­կում: Այ­սինքն, ե­թե ար­ցա­խա­հա­յե­րը մտա­ծում են ինչ-որ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յու­ննե­րի մա­սին (ճիշտ, թե սխալ, դա այլ թե­մա է), ա­ռա­ջին հեր­թին, այ­սինքն՝ այդ ու­ղեր­ձի հենց ա­ռա­ջին կե­տով նախ սե­փա­կան դեռ գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին պետք է դի­մեին: ԱՀ նա­խա­գա­հին՝ սե­փա­կան հրա­մա­նա­գի­րը չե­ղար­կե­լու, եւ ե­թե նա չկա­տա­րի, ԱՀ ԱԺ-ին՝ նույն պա­հան­ջով: Շատ պարզ պատ­ճա­ռով. ըն­դա­մե­նը 19 օ­րից նաեւ թղթի վրա Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յուն գո­յութ­յուն չի ու­նե­նա: Մինչ­դեռ նշված ու­ղեր­ձով ողջ աշ­խար­հից ինչ-որ բա­ներ են պա­հանջ­վում, բա­ցի սե­փա­կան իշ­խա­նությ­ուն­նե­րից՝ ա­մե­նա­կա­րե­ւո­րը: Ա­վե­լին, նույն «Միաս­նա­կան հայ­րե­նիքն» ի­րեն հա­մա­րում է խորհր­դա­րա­նա­կան ա­ռանց­քա­յին ուժ, այս պա­հին, քա­նի դեռ խորհր­դա­րա­նի ղե­կա­վա­րը Բաք­վի բան­տում է, այդ կու­սակ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչն է ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կա­տա­րը: Այ­սինքն, բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­նի՝ մինչ նման ու­ղեր­ձով հան­դես գա­լը, նախ Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նա­գի­րը չե­ղար­կե­լու գո­նե նա­խա­ձեռ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար: Մինչ­դեռ հայտն­վե­ցին լու­րեր, որ ԱՀ ԱԺ-ն­ ինչ-որ գաղտ­նի նիստ է ա­րել, եւ նման հարց օ­րա­կարգ չի բեր­վել:

­Կարճ ա­սած, քա­նի դեռ կա Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նա­գի­րը, Ար­ցա­խի ապա­գա­յին ուղղ­ված ո­րե­ւէ ռեալ քայլ ա­նելն ա­նի­մաստ է: Ու պարզ հարց է ծա­գում՝ իսկ ին­չո՞ւ են ար­ցա­խա­հա­յե­րի ու­ղեր­ձի նա­խա­ձեռ­նող­ներն ա­ռանց «Ա» ա­սե­լու, թռնում «Բ»-ին: Չե՞ն գի­տակ­ցում, թե այս դեպ­քում որն է «Ա»-ն. միամ­տութ­յուն կլի­ներ այդ­պես մտա­ծե­լը: Ու­րեմն հա­տո՞ւկ է ար­ված, որ դեռ Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նագ­րի չե­ղարկ­ման մա­սին չխո­սեն, բայց ցույց տան, թե պետք ե­ղավ, կանց­նեն ինչ-ինչ քայ­լե­րի՝ ան­կախ Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նագ­րից: Ե­թե այս տար­բե­րակն է, հաս­նում ենք այլ հար­ցի՝ իսկ ի՞նչ է, մինչ այս պա­հը, երբ Ար­ցախն ար­դեն բա­վա­կա­ն ժա­մա­նակ հա­յա­թափ­վել է, այդ «պետք ե­ղա­վի» պա­հը դեռ նո՞ր է գա­լիս: Ին­չո՞ւ հենց հի­մա, նո՞ր միայն «արթ­նա­ցան»: Թե՞ «կող­քից» ինչ-որ ու­ժե­րի պետք է հենց այս պա­հին այս մե­խա­նիզ­մը գոր­ծար­կել:

Այն, որ նման գոր­ծըն­թա­ցը կա­րե­լի է դարձ­նել Ա­լիե­ւի գլխին կախ­ված ճնշու­մա­յին գոր­ծիք, դժվար չէ հաս­կա­նալ: Ու նման նա­խան­շան­ներ մինչ այս էլ կա­յին, որ ա­րեւմտ­յան սցե­նա­րից «թռնե­լու» դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են Ա­լիե­ւին հռչա­կել ցե­ղաս­պան: Նաեւ, թե գլո­բալ ի­մաս­տով որ թե­ւի վրա է Սա­մոն աշ­խա­տում, դա եւս հայտ­նի բան է: Այ­սինքն, ե­թե են­թադ­րենք, որ Ա­լիեւ-­Նի­կոլ գաղտ­նի բա­նակ­ցութ­յուն­ներն ի­րոք ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ են անց­կաց­վել, ա­պա այդ դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րոք Ա­լիե­ւին ճնշե­լու ա­մեն մի­ջոց պետք է որ գոր­ծադ­րեին:

Եվ այս ֆո­նին, ե­թե նաեւ հաշ­վի առ­նենք այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Նի­կոլն այս պա­հին տրա­մադր­ված է այս ա­միս մեկ­նել Սանկտ Պե­տեր­բուրգ, ո­րի ըն­թաց­քում միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է Պու­տին-Ա­լիեւ-­Փա­շին­յան նոր հան­դի­պու­մը, ա­պա ներ­կա­յաց­ված բո­լոր զար­գա­ցում­նե­րը սկսում են ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք ստա­նալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված