Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ՆԻԿՈԼԱՊԱՐԵԿՆԵՐ` ՋՐՈՒՄ, ՕԴՈՒՄ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՄ

Վերլուծություն

Աչք­ներս լույս` կա­պի­տուլ­յան­տի օրհ­նութ­յամբ ու­նե­նա­լու ենք նաև ջրա­յին պա­րեկ­ներ: Իբր թե պի­տի ձկնա­գո­ղութ­յան դեմ պայ­քա­րեն, թեև բո­լո­րը հաս­կա­նում են, որ ի­րա­կա­նում ձկնա­գո­ղե­րից «նա­լոգ» վերց­նող են դառ­նա­լու: Միտս ե­կավ ա­նեկ­դո­տը Վար­դա­նի­կի և­ ըն­կեր Մար­գո­յի մա­սին. «Ե­րե­խա­ներ, ո՞վ կա­րող է գ տա­ռով բառ ա­սել: Վար­դա­նի՛կ, ձեռքդ ի­ջեց­րու, դեռ բ տա­ռով ա­սածդ բա­ռի հա­մար ծնողդ դպրոց չի ե­կել»: Դե, հենց ար­տա­բե­րում ես «պա­րեկ» բա­ռը, միան­գա­մից մտքովդ այդ­պի­սի զու­գա­հեռ­ներ են անց­նում...

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ+

­Մեր երկ­րում ոս­տի­կան­նե­րի տար­բեր տե­սակ­նե­րի ու հատ­կա­պես պա­րեկ­նե­րի, հան­դի­պում ես ա­մեն քայ­լա­փո­խի: Մինչ­դեռ «ա­զա­տութ­յան փա­րոս» Ա­մե­րի­կա­յում կամ «բռնա­պե­տա­կան» Ռու­սաս­տա­նում ամ­բողջ օր­վա ըն­թաց­քում փո­ղո­ցում մեկ–եր­կու ոս­տի­կան կա՛մ կտես­նես, կա՛մ` ոչ: Պատ­ճա­ռը պարզ է` դրանք «ժո­ղովր­դա­վա­րութ­յան բաս­տիոն» չեն, այլ սո­վո­րա­կան երկր­ներ, թեև մեծ ու հզոր: Այդ­տեղ ոս­տի­կան­ներն ու­նեն ըն­դա­մե­նը հան­ցա­վո­րութ­յան դեմ պայ­քա­րի և հան­րա­յին կար­գու­կա­նո­նի պահ­պան­ման խնդիր, այդ պատ­ճա­ռով էլ շատ չեն:

Իսկ մե­զա­նում որ­տեղ շու­նը պո­չը շար­ժի, պա­րե­կի դեմ­քին կդիպ­չի, սա­կայն դրա­նից կար­գու­կա­նո­նը չի շա­տա­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, օ­րի­նակ ցու­ցադ­րա­կան ցի­նիկ խու­լի­գա­նութ­յուն ա­նող և­ այն տե­սագ­րող օ­տա­րերկ­րա­ցի «թրեշ–բլո­գեր­նե­րի» զույ­գը, որ բաղ­կա­ցած էր մի թմրա­մո­լու­հուց և մի տրան­սան­ման գյա­դուց, ոս­տի­կա­նութ­յան տե­սա­դաշ­տում հայտն­վե­ցին միայն այն բա­նից հե­տո, երբ վրդով­ված քա­ղա­քա­ցի­նե­րը սե­փա­կան ձեռ­քով ո­րո­շե­ցին պատ­ժել դրանց` ներ­կե­լով և «քա­չա­լաց­նե­լով» թմրա­մո­լու­հուն:

Այ­սինքն` հան­րա­յին կար­գի ցի­նիկ ոտ­նա­հա­րում­նե­րը չեն տես­նում, փո­ղոց­նե­րում վխտա­ցող թուր­քե­րի կաս­կա­ծե­լի գոր­ծու­նեութ­յու­նը չեն տես­նում, սա­կայն միան­գա­մից գետ­նի տա­կից բուս­նում են, հենց որ ցույց ցրե­լու գործ է լի­նում: Այ այդ ժա­մա­նակ «աս­լան» են կտրում և քա­ջա­բար բռնութ­յան են­թար­կում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին: Կամ էլ` շատ կո­պիտ են վար­վում մանր խախ­տում ա­նող­նե­րի հետ` ար­դեն նույ­նիսկ տե­սախ­ցիկ­նե­րից չքաշ­վե­լով: Չէ՞ որ ի­րենք նի­կո­լա­կան խուն­տա­յի պա­հա­պանն են, ի­րենց ա­մեն ինչ կա­րե­լի է: Կա­պի­տուլ­յանտ և կրկ­նա­կա­պի­տուլ­յան­տի թեկ­նա­ծու Նի­կո­լը շատ լավ է տի­րութ­յուն ա­նում ի­րեն հան­րա­յին վայ­րե­րում հար­յուր­նե­րով ու­ղեկ­ցող ոս­տի­կան­նե­րին` բարձր աշ­խա­տա­վար­ձեր, լա­վա­գույն հա­տուկ մի­ջոց­ներ, բյու­ջեում հատ­կա­ցում­նե­րը մշտա­պես ա­ճում են: Հո բա­նա­կը չէ, որ փողն ափ­սո­սան, սե­փա­կան քա­ղա­քա­ցին էլ, ի տար­բե­րութ­յուն «բա­րե­կամ» թուր­քի, ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն է:

­Նույն պա­րեկ­նե­րի ա­ռա­ջին «խմբա­քա­նա­կը», երբ այն տա­կա­վին նա­խա­գիծ էր, Իոան­նիս­յան Դան­չի­կի նա­խա­ձեռ­նութ­յամբ թրեյ­նինգ­ներ էր ան­ցել` չզզվե­լու տրանս­նե­րից, ընդ­հա­կա­ռա­կը` նրանց գուր­գու­րե­լու և պաշտ­պա­նե­լու: Դե հի­մա էլ պաշտ­պա­նում են ոչ միայն ֆի­զի­կա­կան, այլև քա­ղա­քա­կան տրանս­նե­րին` ՔՊ–ա­կան­նե­րի և նի­կո­լա­պաշտ­նե­րի ամ­բողջ կազ­մը, և հատ­կա­պես դրանց պա­րագլ­խին: Ոս­տի­կա­նա­պե­տութ­յուն է, դա­սա­կան, մի բան էլ ա­վե­լի, ոստ­կա­նա­պե­տութ­յուն+ է: Իսկ «պլյու­սը» կա­պի­տուլ­յան­տի տո­տալ կաս­կա­ծամ­տութ­յունն է, ձգտումը` ա­մեն ինչ միանձն­յա վե­րահս­կե­լու: Սե­փա­կան թի­մա­կից­նե­րին էլ չի վստա­հում, ձգտում է թի­մը զտել: Չէ՞ որ սկզբնաղբ­յու­րը կա­տար­յալ ազ­գա­դա­վութ­յունն է: Ար­ցա­խի հե­րոս, Ար­ցա­խի Անվ­տան­գութ­յան խորհր­դի նախ­կին քար­տու­ղար Ար­շա­վիր Ղա­րամ­յա­նը գրում է. «Երբ սա­տա­նա­ներն ի­րենց բնո­րոշ խար­դա­խու­թամբ ու խա­բեութ­յամբ տի­րա­նում են իշ­խա­նութ­յա­նը... Մինչև 2018 թվա­կա­նը՝ հայ ժո­ղո­վուր­դը իր կա­ռա­վար­ման և­ անվ­տան­գութ­յան քվեն տա­լիս էր քա­ղա­քա­կան այն ու­ժե­րին՝ ո­րոնք պատ­րաս­տա­կամ էին պաշտ­պա­նել և­ ե­րաշ­խա­վո­րում էին Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը... 2018 թվա­կա­նից սկսած նույն ժո­ղո­վուր­դը իր քվեն սկսեց վստա­հել այն ու­ժե­րին,ո­րոնք պտրաս­տա­կամ են Ար­ցա­խը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան սու­վե­րեն տա­րած­քի մի մա­սը թշնա­մուն հանձ­նե­լու,կամ նվի­րե­լու...»:

­Պա­րա­դո՞քս... Ա­յո՛, դա պո­պու­լիզ­մի վա­տա­գույն դրսևոր­ման` ժե­խա­պե­տութ­յան գե­նե­րաց­րած պա­րա­դոքսն է: Հետ­ևո­ղա­կա­նո­րեն հան­րութ­յան վա­տա­գույն մա­սը, տա­կան­քը, դարձ­վեց ազ­դե­ցիկ, վճռո­րոշ: Ժե­խը բա­վա­րար­վում է ա­կան­ջա­հա­ճո մի­ֆե­րով, իսկ հան­րութ­յան ա­ռողջ հատ­վա­ծի դեմ մղվում է ա­մե­նօր­յա հո­գե­բա­նա­կան–տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ:

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ

MIP

Թեև խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յու­նը չի կա­րո­ղա­նում սայ­լը տե­ղից շար­ժել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ կա­պի­տուլ­յանտ­նե­րի խուն­տան ա­վե­լաց­նում է ռեպ­րե­սիվ ճնշում­նե­րը: Բան­տե­րը լե­ցուն են քաղ­բան­տարկ­յալ­նե­րով: Թեև աշ­խար­հով մեկ քննա­դա­տում են ՌԴ–ին` սոց­ցան­ցա­յին գրա­ռում­նե­րի և մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի հա­մար մարդ­կանց բան­տար­կե­լու, քրեո­րեն հե­տապն­դե­լու կա­պակ­ցութ­յամբ, սա­կայն «ժո­ղովր­դա­վա­րութ­յան բաս­տիոն» նի­կո­լա­կան Հա­յաս­տանն այդ ցու­ցա­նի­շով շատ ու շատ ա­վե­լի ա­ռաջ է, կրկնա­կոխ հետ­ևում է ա­լիև­յան Ադր­բե­ջա­նին և ձգ­տում է Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի ցու­ցա­նի­շին, խոս­քի և կար­ծի­քի հա­մար քրգոր­ծերն այն­քան շատ են, որ շու­տով սե­փա­կան կար­ծիք հայտ­նե­լը սխրանք կհա­մար­վի: Դ­րան գու­մա­րած` նաև անս­քող խտրա­կա­նութ­յունն ար­ցախ­ցի­նե­րի նկատ­մամբ:

­Թերևս, հենց այդ ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով` Մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը` դեկ­տեմ­բե­րի 10–ին, ՀՀԿ–ն ՄԻՊ գրա­սեն­յա­կի մոտ անց­կաց­րեց «Մար­դու ի­րա­վունք­նե­րը ՀՀ–ում մա­հա­ցած են» բո­ղո­քի ակ­ցիան: Ի դեպ, վե­րը հի­շա­տակ­ված քա­րոզ­չա­կան տե­ղե­կատ­վա­կան–հո­գե­բա­նա­կան ճնշումն ա­ռա­վե­լա­գույնն է հենց ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ճամ­բա­րի նկատ­մամբ, ընդ ո­րում` դրան ներգ­րավ­ված են նաև նի­կո­լա­կան չհռչակ­ված ու­ժե­րը: Դ­րա առն­չութ­յամբ քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը մատ­նան­շում է. «ՀՀԿ–ի եւ ան­ձամբ Սերժ Սարգս­յա­նի քա­ղա­քա­կան կա­պի­տա­լից ա­ռայ­սօր կախ­վող շրջա­նակ­նե­րին կա­րե­լի է դա­սա­կար­գել մի քա­նի խմբե­րի։ ա) իշ­խա­նութ­յուն­նե­րի օ­րա­կար­գը սպա­սար­կող, բայց ի­րենց ընդ­դի­մութ­յուն հռչա­կած­ներ, բ) իբր, այս կամ այն ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րին պատ­կա­նող, բայց ի­րա­կա­նում ներդր­ված սադ­րիչ­ներ, գ) ար­տա­քին շա­հեր սպա­սար­կող­ներ, ո­րոնք մին­չեւ հի­մա չեն մար­սում 3–րդ նա­խա­գա­հի եւ «Հան­րա­պե­տա­կա­նի» ի­րա­կա­նում ան­խա­փան լի­նե­լու փաս­տը, դ) 2018–ը ճիշտ էր, բայց Նի­կո­լը՝ սխալ ինք­նա­խա­բեութ­յան ջա­հա­կիր­ներ, ե) մեր հաշ­վին քա­ղա­քա­կան դաշ­տում կա­յա­նա­լու փոր­ձեր ա­նող ան­հա­ջո­ղակ­ներ, զ) 2018–ին խաբ­ված եւ սե­փա­կան սխա­լը չըն­դու­նող ա­նազ­նիվ­ներ։ Ի՞նչ է պետք ա­նել այս դեպ­քում։ Նախ` չշեղ­վել քա­ղա­քա­կան պայ­քա­րի բուն նպա­տակ­նե­րից։ Միա­ժա­մա­նակ թի­րա­խա­յին հա­կա­դար­ձել նման պահ­ված­քով կա­մա եւ ա­կա­մա Նի­կո­լին սպա­սար­կող­նե­րին»։

­Կա­մա թե ա­կա­մա Նի­կո­լին սպա­սար­կող­նե­րի առջև էլ հի­մա դրված է ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի օ­րա­կար­գի գե­նե­րաց­ման խնդի­րը: Թե ին­չու է Նի­կո­լին օ­դուջ­րի պես պետք Ա­լի­ևին զու­գա­հեռ նո­րո­գել «պող­պատ­յա ման­դա­տը»` դրան անդ­րա­դարձ կա­տա­րել ենք նա­խորդ վեր­լու­ծա­կան­նե­րում: Հի­մա ո՞վ պետք է լի­նի այդ գե­նե­րա­տո­րը` Ա­րամ Զ.–ի կու­սակ­ցութ­յո՞ւ­նը` ար­ժա­նա­հա­վատ տեսք չի ու­նե­նա: «Զանգ» շար­ժո՞ւ­մը, ո­րը բաղ­կա­ցած է նախ­կին (նախ­կի՞ն) նի­կո­լա­կան­նե­րից: Թե՞ նոր դեմ­քերն ու ու­ժե­րը: ԱԺԲ–ն այդ օ­րա­կար­գը վերց­նել չի ու­զում, ընդ­հա­կա­ռա­կը` կար­ծես թե քայլ առ քայլ լու­ծում է ԱՄՆ–ի մի­ջո­ցով սե­փա­կան հա­կա­ռեպ­րե­սիվ պաշտ­պա­նութ­յան հար­ցը: Մ­նում են սո­րո­սա­կան­նե­րը... Մեկ էլ @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քը պնդում է, որ նի­կո­լենք շան­տա­ժի են են­թար­կում Ա­վե­տիք Չա­լաբ­յա­նին` ա­ռա­ջար­կե­լով քրեա­կան հե­տապնդ­ման դա­դա­րե­ցում ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի պա­հան­ջով փո­ղո­ցա­յին շար­ժում ծա­վա­լե­լու դի­մաց: Կան նաև ո­րո­շա­կի տրա­մադ­րութ­յուն­ներ «Հա­յաս­տան» դա­շին­քում` «и хо­че­тся, и ко­лет­ся» տար­բե­րա­կով:

Եվ վեր­ջա­պես կա Ս­յա­մո, ո­րը փոր­ձում է ար­ցախ­ցի­նե­րի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րում լի­դե­րի դե­րում հան­դես գալ, սա­կայն նրան խան­գա­րում են «ան­ցան­կա­լի» հար­ցեր տվող լրագ­րող­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է ար­ցախ­ցի­նե­րին, ա­պա ԼՂՀ հան­րաք­վեի 32–ամ­յա­կի օ­րը Ար­ցա­խի խորհր­դա­րանն այ­ցե­լեց Ե­ռաբ­լուր` հան­դես ե­կավ հայ­տա­րա­րութ­յամբ: Նաև ե­ղավ կու­սակ­ցութ­յուն­նե­րի, ՀԿ–նե­րի, հա­մայն­քա­պե­տե­րի դի­մու­մը մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը: 

Իսկ ա­մե­նա­կար­ևոր ա­ռա­ջար­կը հրա­պա­րա­կել է Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար Ար­տակ Բեգ­լար­յա­նը. «Չե­ղար­կել սեպ­տեմ­բե­րի 28–ի հրա­մա­նա­գի­րը, ինչն ա­ռա­վե­լա­պես քա­ղա­քա­կան ու տե­ղե­կատ­վա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի՝ ազ­դակ տա­լու աշ­խար­հին, որ ԱՀ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը շա­րու­նա­կե­լու են գոր­ծել որ­պես Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ու շա­հե­րը ներ­կա­յաց­նող օ­րի­նա­կան ու լե­գի­տիմ մար­մին­ներ»: Նա կար­ևոր է հա­մա­րում «Ա­պա­հո­վել ԱՀ վե­րա­կազ­մա­կերպ­ված պե­տա­կան հա­մա­կար­գի հետ­ևո­ղա­կան գոր­ծու­նեութ­յու­նը, հատ­կա­պես՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յամբ՝ ե­րաշ­խա­վո­րե­լով նաև ո­րո­շա­կի ռե­սուրս­ներ այդ աշ­խա­տանք­նե­րի հա­մար»: Այ դա է հար­ցե­րի հար­ցը` մինչև տա­րե­վերջ չե­ղար­կել Ար­ցա­խի Հան­րա­պետ­ության լու­ծար­ման մա­սին հրա­մա­նա­գի­րը` ար­վի դա Ար­ցա­խի ԱԺ–ով, թե նա­խա­գահ Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նագ­րով: Դա այն է, ինչ ա­մեն գնով ջա­նում են կան­խել Ա­լիև–Փա­շին­յան տան­դե­մը և ն­րանց վրա բա­ցա­հայտ կամ ծպտյալ աշ­խա­տող­նե­րը: Մ­նաց­յա­լը լի­րի­կա է: Եվ ե­թե դա ար­վի, ա­պա շանս կլի­նի փլու­զել Ար­ցա­խի հարցն ընդ­միշտ փա­կե­լու ծրա­գի­րը, ով­քեր էլ աշ­խար­հի հզոր­նե­րից չհո­վա­նա­վո­րեն դրան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված