Բայրամովի Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է ելույթ կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումներ
Միջազգային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բելգիա՝ մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի ընթացքում նախատեսվում է Բայրամովի ելույթը Բրյուսելում կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումների անցկացումը։
Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: