Ռաիսի-Պուտին երեքժամյա հանդիպման մասին մանրամասներ են հայտնվել
Միջազգային
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական պատգամավոր Մոհամմադ Ջամշիդին մանրամասներ է հաղորդել օրերս կայացած Ռաիսի-Պուտին հանդիպման փակ հատվածի մասին: Ըստ աղբյուր.
«Իրանի եւ Ռուսաստանի նախագահների երեքժամյա առանձնազրույցի ընթացքում հանգամանալից եւ շատ օգտակար քննարկումներ ծավալվեցին երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության շուրջ՝ շեշտը դնելով Գազայի հատվածի վրա։
Իբրահիմ Ռաիսին, հիշելով տարածաշրջանում համագործակցության հաջող փորձը, առաջարկեց նախաձեռնություններ: Որոշվել է, որ երկու կողմերը պետք է համատեղ համակարգեն իրենց գործողություններն ու նպատակները»։
Խոսքը տարածաշրջանային «գործողությունների ու նպատակների համակարգման» մասին է, այսինքն, դա վերաբերում է նաեւ Հարավային Կովկասին, ինչը, բնական է, շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար: