Ավդիևկայի ճակատամարտը. Ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակումը (Քարտեզ)
Միջազգային
Ավդեևկայի մերձակայքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են Ուկրաինայի ԶՈւ ամրացված տարածքը ցցուն կրակով գրավելու գործողությունը։ Ուկրաինական ռազմական հրամանատարությունը խնդիր է դրել ամեն գնով պահել Ավդեևկան, հայտնում են ուկրաինական աղբյուրները: Այդ ուղղությամբ, բացի հիմնական ուժերից, կենտրոնացված են Ուկրաինայի զինված ուժերի 8 բրիգադների ավելի քան 40 գումարտակներ, որոնք տեղափոխվել են ռազմաճակատի արևմտյան հատվածներից, տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները։
Ավդեեւկայի Հյուսիսային թեւում անտառային գոտիների համար մարտեր են ընթանում Նովոկալինովոյի և Կերամիկայի ուղղությամբ։ ՌԴ Զինված ուժերը գրոհում են դեպի Օչերետինո տանող երկաթուղու երկայնքով։
Կրասնոգորովկայից արևմուտք գտնվող Ստեպովոե գյուղի շրջակա տարածքի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանի զինված ուժերը վերահսկում են բնակավայրւ հյուսիսարևելյան ծայրամասերը։ Ուկրաինական կազմավորումներին հաջողվել է տեղ գրավել մոտակա անտառային գոտիներում, ուստի առանց նրանց դուրս մղման անհնար է առաջխաղացումը բնակավայրի ներսում, ինչպես նաև դեպի Բերդիչի։
Կոկսաքիմիական գործարանի ծայրամասում ՌԴ զինված ուժերի հիմնական ջանքերը կենտրոնացած են ուկրաինական ամրացված տարածքի ոչնչացման վրա։ Միևնույն ժամանակ գրոհայինները շարունակվում են ինչպես հյուսիսային թևից, այնպես էլ գործարանի աղբավայրից: Այս տարածքում գերակտիվ գործում է ռուսական ավիացիան:
Չնայած կոկսաքիմիական գործարանից արեւելք ընկած «Իվուշկա» ամառանոցային կոոպերատիվում և բուժհաստատությունների երկայնքով առաջընթացի մասին տեղեկատվությունը համացանցում հայտնվել է միայն հիմա, Ռուսաստանի Զինված ուժերի այս հատվածը վաղուց է վերցվել:
Մաքրման կայաններից հարավ-արևելք, Կամենկայի շրջակայքում և մինչև արդյունաբերական գոտի, Ռուսաստանի զինված ուժերին վերջին տասը օրվա ընթացքում հաջողվել է հարթեցնել առվի երկայնքով առաջնագիծը և մոտենալ բուն Ավդեեւկայի արևելյան ծայրամասում գտնվող քարհանքին: Ավդեևկայի` Դոնեցկի ֆիլտրացիոն կայանը երկար ժամանակ գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Արեւելյան եւ հարավային Յասինովատայա-2 արդյունաբերական գոտին մաքրելուց հետո ռուսական ստորաբաժանումները հարվածներ են հասցնում Վինոգրադնիկի ՍՆՏ-ին։
Դեպի արևմուտք ՌԴ ԶՈւ գրոհային ջոկատներն ամրապնդում են իրենց գրաված դիրքերը Սեվերնոյե գյուղի եզրերում, որտեղ նրանց հաջողվել է առաջխաղացում անցած շաբաթ։ Հաջորդ փուլը ենթադրում է բուն Սեվերնոյեյի եւ Տոնենկոյեի վրա գրոհը: Ռուսական ու-երն այս պահին հենց այդ բնակավայրերի սահմանագծին են: Ուկրաինական ուժերի զգալի մասը եւս կենտրոնացված է այս երկու բնակավայրերի պաշտպանության համար, հաշվի առնելով, որ դրանց գրավման դեպքում ուղւղ հարվածի տակ են մնում Օռլովկա եւ Լաստոչկինո բնակավայրերը, որտեղով էլ անցնում է դեպի Ավդեեւկայի պաշտպանական գոտի տանող միակ ճանապարհը:
Այս պահին ռուսական ուժերն ակտիվ հարձակողական մարտեր են իրականացնում բոլոր ուղղություններով` ունենալով հրետանու եւ ավիացիայի բացարձակ առավելություն: Հենց դրա հետ էլ ռուսական փորձագետները կապում են հարձակման համեմատաբար դանդաղ տեմպը: Այսինքն, ուկրաինական ուժերին մինչեւ վեր մշակում են հեռահար հարվածներով, որը նախ` ռուսական բանակին զերծ է պահում մեծ կորուստներից, եւ երկրորդը, առավելագույնս մաշեցնում է ուկրաիանկան բանակը: Տեղի աղբյուրների հավաստմամբ` մի քանի անգամ արագ տեմպերով, քան Բախմուտում էր, որտեղ ռուսական ուժերն ունեին հրետանային զինամթերքի խնդիր: