Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Քրեական

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի թիվ 44 և թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին ռեստորանի աշխատակիցները և քաղաքացիները։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Պարեկների մի մասը սահմանազատել է տարածքը, մի մասն էլ հրշեջների հետ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը։Այս պահին աշխատանքները շարունակվում են։Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ