Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

Ինչու ՔՊ-ն չընտրեց Հայկուհի Հարությունյանին եւ, թե ինչպես ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանը դարձավ իշխանությունների ընտրյալը․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում

Հանդիպում

Նախորդ շաբաթ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաեւ հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։ Ինչը նշանակում է, որ հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:Հանձնաժողովի նախագահի պարտականությունները դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա։

Ինչո՞ւ ՔՊ-ն տապալեց, ըստ իշխանականների մոտ կանգնած աղբյուրների, նախապես Փաշինյանի հետ համաձայնեցրած թեկնածուի ընտրությունը, եւ, ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանին այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով նախ անդրադարձավ Հայկուհի Հարությունյանի թեկնածության տապալման ոդիսականին, բացելով մի շարք փակագծեր․

-Այն մարմինների ընտրությունները, որոնք վերապահված են ԱԺ-ին այդ թեկնածուների հետ կապված մենք միշտ հանդիպումներ ենք ունենում թե՛ քննարկումներ տեսքով, թե՛ առանձին զրույցների։ Եվ հենց նման քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ նպատակահարմար չեք գտնում Հայկուհի Հարությունյանի վերընտրությունը։ Ավելին ասեմ, Հայկուհի Հարությունյանը ջանք չխնայեց, որ մենք իրեն չընտրենք։ Այնպես որ շատ սարսափելի բան տեղի չի ունեցել, ըստ իս, նրա չընտրվելու կապակցությամբ։

-Խմբակցության ներսում բոլորը միաձայն դեմ էին վերջինիս վերընտրվելուն։

-Ես չեմ հիշում որեւէ հարց, որը խմբակցությունում միաձայն որոշվում է, այնպես որ հնարավոր է մեկը կողմ է եղել, տասը դեմ, բայց վերջում որոշումը դրվում է քվեարկության եւ ընդունված որոշումը դառնում է բոլորինը։

-Անձամբ Հայկուհի Հարությոնյանի վերընտրվելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը իր տեսակետը չի՞ փոխանցել խմբակցությանը։

-Չեմ կարող ասել, ինքս տեղյակ չեմ։

-Պարոն Աղազարյան, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունը ընտրեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանին, ով բավականին կոշտ էր արտահայտվում մինչեւ վերջերս իշխանությունների գործելաոճի նկատմամբ։

-Այ՛ո, շատ ճիշտ եք Մանվել Բադալյանը որոշ հրապարակումներում, հարցազրույցներում շատ կոշտ գնահատականներ է տվել մեր իշխանություններին, մեր քաղաքական ուժին, բայց նա խմբակցության նիստում բավականին լոյալ իրեն դրսեւորեց։ Այնպես որ մենք իր նախորդ գնահատականներից չենք նեղանում, ինչպես նաեւ գտնում ենք, որ Բադալյանը նաեւ շատ լավ պատրաստված անձ է տվյալ ոլորտում աշխատելու համար։ 

-Վերջին շրջանում շատ է խոսվում, որ իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, եւ դա է պատճառը, որ տարբեր համայնքներում նախապես իշխանազավթման պրոցեսներ են ընթանում։

-Անկեղծ ասած նման խոսակցություններ, նկատի ունեմ արտահերթ ընտրությունների մասով, ես մինչեւ հիմա լսել եմ բացառապես լրատվականներից։ Կուսակցության ներսում անգամ զրույցների մակարդակով նման քննարկումներ չեն եղել, ավելին ասեմ, ըստ իս նման նախադրյալներ էլ չկան։

Հիմա անդրադառնամ Ձեր հարցի երկրորդ մասին, նախ թող էդ ասողները բացատրեն ինչ է նշանակում իշխանազավթո՞ւմ,  եթե ավագանին օրենքով սահմանված կարգով ձերբազատվել է մի անձնավորությունից ով 27 հոգուց ընդամենը չորս հոգու վստահությունն է վայելում, որից մեկը ինքն է, էլ ինչ իշխանազավթման մասին է խոսքը զարմանում եմ։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված