Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Որն էր պարի բացարձակ չեմպիոնի մահվան պատճառն ու պատգամը

Մշակութային

Համակերպվելը դժվար է, իրականությունը դառը, ցավն անասելի: Չէ՛, չմարեց հայկական պարային աստղաբույլի ամենավառ դեմքերից մեկն, ուղղակի այսուհետ իր աստղը էլ ավելի վառ կփայլի երկնքում… Համացանցը ցնցվեց տարածվող գույժից՝ մահացել է լատինաամերիկյան պարերի բացարձակ չեմպիոն ԳՐԻԳՈՐԻ ԱԼՈՆՑԸ (ՍԵԴՐԱԿՅԱՆ): Ըստ նախնական տեղեկությունների, սրտի կաթվածից:

Գրիգորի Ալոնցի՝ ամենքի սիրելի Գրիշի անունը 2000-ականների սկզբում թնդում էր շոու-բիզնեսում, ընդ որում՝ ոչ միայն հայկական: Մի շարք պարի միջազգային առաջնություններում նա ներկայացրել է Հայաստանը: Աշխատել է Լիբանանում, Չինաստանում, Սերբիայում, Ռուսաստանում եւ 2004 թվականից տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նրա հիմնադրած «-M- Dance Studio by S. Grigori» պարային ստուդիան այսօր էլ լավագույնների շարքում է: Գրիգորի Ալոնցը հինգ տարի անընդմեջ ԱՄՆ-ում եղել է պարային մրցույթների չեմպիոն, 2008-ին լատինաամերիկյան պարերի պաշտոնական առաջնությունում դարձել բացարձակ չեմպիոն՝ հաղթելով 18 տարի շարունակ այդ տիտղոսին արժանացած անպարտելի համարվող իր մրցակցին: Բայց Գրիշը ոչ միայն բացարձակ չեմպիոն էր, այլեւ բացարձակ ազնիվ ընկեր՝ օժտված բացարձակ ամենամարդկային հատկանիշներով: Տարիներ առաջ «Իրավունք»-ի խմբագրությունը հյուրընկալել էր նրան եւ մի հարցազրույցը վերածվեց ամուր ընկերության:

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ԻՄ ՏԵՂՈՒՄ ԿԼԻՆԻ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ»

Արդեն երբ տարբեր մրցույթներում ճանաչվում էր լավագույն դասավանդող պարուսույց, Գրիգորի Ալոնցն ասում էր. «Այժմ հաղթանակների բերկրանքը սաներիս հաղթանակների միջոցով եմ ապրում: Երբ նրանք առաջին տեղ են գրավում, ավելի շատ եմ ուրախանում եւ համոզված եմ, որ մի օր իմ տեղում կլինի իմ աշակերտներից մեկը»:

Նա մշտապես նշում էր, որ փորձում է յուրաքանչյուր պարող աշակերտի սատարել, որպեսզի զբաղվի պարով, ոչ թե մտածի ինչպես գումար հայթայթի, որ շարունակի զբաղվել պարով: Շատ էր ուրախանում, որ «Պարի՛ր, թե կարող ես» մրցույթում մասնակցում են իր երկու աշակերտները՝ մեկը ԱՄՆ-ից, մյուսը Հայաստանից, հատկապես, որ նրանք հայտնվեցին լավագույն 20-յակում:

«Նախագծի վատ կողմն այն է, որ դրսի հայերից մասնակիցները քիչ են, իսկ լավ կողմն այն է, որ պարն է պրոպագանդվում, ու վերջապես կա ոչ թե երգի, այլ պարի մրցույթ», - անկեղծանում էր նա:

«ՄԻՀՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ, ԻՐԱՐ ԴԵՄ ԴՈՒՐՍ ՉԵՆՔ ԳԱԼԻՍ»

Ի դեպ, ժամանակին մամուլը փորձում էր շոուբիզնեսյան ինտրիգ գտնել Գրիգորի Ալոնցի եւ էլի ամերիկաբնակ պարող Միհրան Կիրակոսյանի միջեւ՝ դիտարկելով նրանց մրցակիցներ: Սակայն, Գրիշն իր ամենաջերմ ընկերական ոճով վերջ դրեց խոսակցություններին:

«Մենք ընկերներ ենք ու նույնիսկ աշխատում ենք նույն պարային ստուդիայում: Միհրանը հիփ-հոփ է պարում, ես՝ լատինաամերիկյան պարեր, այսինքն՝ ունենք տարբեր ոճեր եւ միմյանց դեմ դուրս չենք գալիս: Հակառակը՝ որոշել ենք միասին պարային համար պատրաստել, որտեղ լատինամերիկյանն ու հիփ-հոփը կհամաձուլվեն», - շեշտել էր նա:

«ՍԵԼԻՆ ԴԻՈՆԻ ՀԵՏ ՀԵՇՏ Է ՈՒ ՀԱՆԳԻՍՏ, ԵՐԲԵՔ «ԵՍ ԱՍՏՂ ԵՄ…» ՉԻ ԱՆՈՒՄ»

Գրիգորի Ալոնցը համագործակցել է նաեւ համաշխարհային ասղտերի հետ, «Իրավունքի» հետ զրույցում նա պատմում էր, թե ինչպիսին է կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը՝ տեսախցիկներից այն կողմ:

«Մարդկային առումով շփվելը Սելին Դիոնի հետ ավելի հեշտ է ու հանգիստ, երբեք «ես աստղ եմ, ես աստղ եմ» չի անում եւ կարողանում է շնորհակալ լինել իր հետ աշխատող մարդկանց: Լինելով շոուի գլխավոր բաղադրիչը՝ նա գիտակցում է, որ առանց կողքի պարողների չէր լինի այն, ինչ եղավ: Նրան հաջողվում է այնպես անել, որ յուրաքանչյուրն այդ շոուում իրեն կարեւոր զգա: Հետաքրքիր է եւ շատ հաճելի նման մարդկանց հետ աշխատելը», -պատմում էր նա եւ դժգոհում այն աստղերից, որոնք ուզում են միշտ բեմում լինել առջեւում:

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ՊԱՐՈՂԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԴԵԿՈՐ»

«Որոշ «աստղեր» ասում են, թե պարողները շոուի ժամանակ թող միայն հետեւում պարեն, նման դեպքերում՝ մեծամասամբ մերժում եմ համագործակցությունը: Չեմ սիրում, երբ պարողին դարձնում են դեկոր: Իսկ Սելին Դիոնը չի փորձում լինել միայն առջեւում ու մնացածին էլ ուղղություն ցույց տա, թե ով ուր գնա ու գա», - իրեն բնորոշ էմոցիոնաներով ասում էր Գրիշը:

Այսօր ավելի խորն ու փիլիսոփայական են հնչում բարի ու ժպտադեմ Գրիգորի Սեդրակյանի մաղթանքները մեր ընթերցողներին, իր երկրպագուներին: Հիմա արդեն, որպես պատգամ, պետք է ընդունել այն, ինչ ասում էր պարի իրական աստղը. «Բոլորին մաղթում եմ ուրախ պարերով լի օրեր, թող ողջ կյանքն, ինչպես ասում են՝ խաղուպարով անցնի»:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված