Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. Ոստիկանության պարզաբանումը (Video).Tert.am
Հասարակություն
Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածվավ աղմկահարույց տեսանյութին:
Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրելով տարեց կնոջը։
Նյութի աղբյուր` https://www.tert.am/am/news/2023/12/09/video/4045877