Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Ինչ էր նշանակում արաբների կողմից Պուտինի գերշքեղ ընդունելությունը

Միջազգային

Այն, որ Վա­շինգ­տո­նի ողջ ու­շադ­րութ­յու­նը նա­խօ­րեին կենտ­րո­նա­ցել էր Ա­րա­բա­կան Միաց­յալ Է­մի­րութ­յուն­նե­րի եւ Սաուդ­յան Ա­րա­բիա ՌԴ նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի այ­ցի վրա, բնա­կա­նա­բար պա­տա­հա­կան չէր: Ա­ռա­վել եւս, որ դրան հա­ջոր­դեց  Ի­րա­նի նա­խա­գա­հի այ­ցը Մոսկվա: Ու կա­րե­լի է հաս­կա­նալ, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րին ինչն էր այդ­քան մտա­հո­գել, ա­ռա­վել եւս, որ այդ մտա­հո­գութ­յուն­նե­րը միան­գա­մայն ար­դա­րաց­ված էին:

ԲԱՅԴԵՆԸ՝ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԵՄԱՏ

­Պու­տի­նի ա­ռա­ջին կան­գա­ռը Ա­բու Դա­բիում էր, որ­տեղ նրան ցու­ցա­բեր­ված ըն­դու­նե­լութ­յունն ա­ռա­վել քան շքեղ եւ ընդգծ­ված, ա­վե­լի ճիշտ՝ ցու­ցադ­րա­կան հար­գա­լից էր: Իսկ այն, որ Ա­բու Դա­բիի երկն­քում ա­վիա­ցիան ռու­սա­կան դրո­շը պատ­կե­րեց, դա բո­լոր մաս­նա­գետ­նե­րը մեկ­նա­բա­նե­ցին, որ­պես նույն­քան ընդգծ­ված վե­րա­բեր­մունք ոչ թե պար­զա­պես Պու­տի­նի ան­ձի, այլ նրա ղե­կա­վա­րած պե­տութ­յան հան­դեպ: Էր Ռիադ Պու­տի­նը հա­սավ ար­դեն գի­շե­րա­յին ժա­մի, երբ ա­վիա­ցիա­յով դրոշ­ներ պատ­կե­րել եւ այլ ցու­ցադ­րա­կան ժես­տեր ար­դեն հնա­րա­վոր էլ չէր: Սա­կայն այս դեպ­քում էլ նույն­քան ընդգծ­ված, ա­վե­լին՝ մտե­րիմ ըն­կե­րա­կան էր սաուդ­նե­րի փաս­տա­ցի ղե­կա­վար, ար­քա­յազն Մու­համ­մեդ բին Սալ­ման ալ Սաու­դի ցու­ցա­բե­րած ըն­դու­նե­լութ­յու­նը: Եվ այս դեպ­քում էլ վեր­լու­ծա­կան աղբ­յուր­նե­րը շտա­պե­ցին հա­մե­մա­տութ­յուն անց­կաց­նել Սաուդ­յան Ա­րա­բիա Բայ­դե­նի վեր­ջին այ­ցի հետ, ո­րի շրջա­նակ­նե­րում ար­քա­յազն Մու­համ­մե­դը նախ եր­կար մտա­ծում էր՝ ըն­դու­նել ԱՄՆ նա­խա­գա­հին, թե՝ ոչ, եւ ըն­դու­նե­լով, ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վեց սեղ­մել ձեռ­քը՝ բա­վա­րար­վե­լով հայտ­նի «կո­րո­նա­վի­րու­սա­յին ող­ջույ­նով»: Գու­մա­րած, իս­րա­յել­յան պա­տե­րազ­մի շրջա­նակ­նե­րում վեր­ջերս Էր Ռիադ էր այ­ցե­լել Բ­լին­կե­նը, եւ ար­քա­յազ­նը, մի ամ­բողջ գի­շեր նրան սպա­սեց­նել տա­լով, նոր միայն ըն­դու­նեց:

Ա­հա նման հա­մե­մա­տությ­թու­նից հե­տո, ա­մե­րիկ­յան ո­րոշ հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ նման եզ­րա­կա­ցութ­յան են ե­կել. «Թե որն էր Պու­տի­նի՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք այ­ցի բուն նպա­տա­կը, եւ ին­չի հա­սավ, դա էլ դեռ թող­նենք մի կողմ: Դ­րա­նից էլ ա­ռաջ շատ կտրուկ ցու­ցիչ է ըն­դու­նե­լութ­յու­նը, որն ա­րա­բա­կան աշ­խար­հի ա­ռաջ­նորդ­նե­րը ցու­ցա­բե­րում են Պու­տի­նին, եւ այն խղճուկ կեր­պա­րը, ո­րի մեջ ստիպ­ված հայտն­վեց Բար­դե­նը՝ վեր­ջին ան­գամ սաուդ­յան ար­քա­յազ­նին հան­դի­պե­լով: Եվ ա­հա այդ եր­կու դրվագ­նե­րի հսկա­յա­կան տար­բե­րութ­յու­նը՝ Պու­տի­նի օգ­տին է, որն էլ ստի­պում է հարց­նել՝ իսկ ի­րա­կա­նում ո՞ւմ դաշ­նա­կիցն են ա­րաբ­նե­րը, Մոսկ­վա­յի՞, թե՝ Վա­շինգ­տո­նի: Հար­ցադր­ման պա­տաս­խա­նը հաս­տատ տխուր է մեզ հա­մար, ա­ռա­վել եւս, երբ դրան հա­ջոր­դեց իս­լա­մա­կան աշ­խար­հի եւս մեկ ա­ռաջ­նոր­դի՝ Ի­րա­նի նա­խա­գա­հի հետ ՌԴ նա­խա­գա­հի հան­դի­պու­մը: Նաեւ. երբ Է­մի­րաթ­նե­րի ողջ եր­կին­քը պա­տող ռու­սա­կան դրոշ է պատ­կեր­վում, դա ին­չի՞ վկա­յութ­յուն է, Ռու­սաս­տա­նին մե­կու­սաց­նե­լու ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րով այդ­քան հպար­տա­նում են վա­շինգ­տոն­յան ֆունկ­ցիո­ներ­նե­րը, ի­րա­կա­նում բա­նի պե՞տք է, թե՝ ոչ»:

Այս­պի­սով, ինչ­պես կա­տար­ված այ­ցից, այն­պես էլ դրա ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված ցու­ցադ­րա­կան նշված ժես­տե­րից մեկ միան­շա­նակ հե­տե­ւութ­յան կա­րե­լի է գալ. հա­մաշ­խար­հա­յին թա­տե­րա­բե­մի այդ­քան ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րից մե­կում՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ՌԴ-ին մե­կու­սաց­նե­լու ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յունն ի­րոք ո­րե­ւէ արդ­յունք չի տվել: Կամ մի­գու­ցե հա­կա­ռակ է­ֆեկ­տին է հան­գեց­րել. Անգ­լո­սաք­սո­նա­կան հա­մա­կար­գի «հին ու բա­րի» դաշ­նա­կից­նե­րը՝ ա­րաբ­նե­րը շատ ա­վե­լի ջերմ են Պու­տի­նի, քան՝ Բայ­դե­նի հան­դեպ: Բայց սա դեռ չի նշա­նա­կում, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում եւս ա­րաբ­ներն ա­վե­լի նա­խընտ­րե­լի գոր­ծըն­կեր են հա­մա­րում Ռու­սաս­տա­նին, քան՝ ԱՄՆ-ին: Հա­մե­նայն­դեպս, մինչ այս այդ­պես է ե­ղել: Ու դրա­նում Պու­տի­նի այս այցն ինչ-որ տե­ղա­շարժ­նե­րի հան­գեց­րե՞լ է. գլխա­վո­րը հենց այդ հարցն է, եւ դրա պա­տաս­խա­նը կախ­ված է մեկ այլ հար­ցից՝ իսկ ո՞րն էր Պու­տի­նի այս այ­ցի քա­ղա­քա­կան ի­մաս­տը եւ ին­չի՞ հա­սավ:

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՈՒՆԻ

Այս­պես, փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յու­նը ե­րեք հիմ­նա­կան թե­մա է տես­նում, ո­րոնք հա­մա­րում է այս այ­ցի հիմ­նա­կան ա­ռանց­քը: Ա­ռա­ջի­նը նավթն է: Այն է՝ ռուս­նե­րի եւ ա­րաբ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ՕՊԵՔ+ ձե­ւա­չա­փով, որն այս պա­հին էլ նոր­մալ գոր­ծում է, իսկ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը խոս­տա­նում են գեր­բարձր նավ­թա­յին գներ, այն է՝ ա­վե­լի քիչ վա­ճառք եւ ա­վե­լի բարձր ե­կա­մուտ: Սա, ի­հար­կե, ԱՄՆ-ի եւ Եվ­րո­պա­յի հա­մար վատ­թա­րա­գույն սցե­նար­նե­րից է: Սա­կայն մինչ այս ե­ղած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը, ո­րոնց շրջա­նակ­նե­րում, ի դեպ, սաուդ­նե­րը քա­նիցս կոպ­տո­րեն մեր­ժե­ցին Բայ­դե­նի պա­հանջ­նե­րը, ի­րենց բարձր ե­կամ­տա­բե­րութ­յու­նը ցու­ցա­բե­րե­ցին, եւ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն էլ դառ­նում են միան­գա­մայն ռեալ:

Երկ­րոր­դը իս­րա­յել­յան պա­տե­րազմն է, եւ եր­րոր­դը, ո­րը նաեւ դի­տարկ­վում է իս­րա­յել­յան թե­մա­յին զու­գա­հեռ, եւ ո­րի մա­սին, կար­ծես թե, աշ­խա­տում են ա­ռանձ­նա­պես չբարձ­րա­ձայ­նել, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է: Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ծրագ­րել են Հնդ­կաս­տան-­Սաուդ­յան Ա­րա­բիա-Իս­րա­յել-­Մի­ջերկ­րա­կան ծով-Եվ­րո­պա կո­մու­նի­կա­ցիոն մե­գած­րա­գիր, ո­րը, ըստ մտա­հա­ղաց­ման, պետք է հար­վա­ծի տակ դներ «Հ­յու­սիս-­Հա­րավ» եւ չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղու» մե­գա­նա­խագ­ծե­րը: Եվ ա­հա, ըստ մի քա­նի աղբ­յուր­նե­րի, Պու­տինն այլ ա­ռա­ջարկ ու­նի սաուդ­նե­րին եւ Է­մի­րաթ­նե­րին. մտա­ծել Սաուդ­յան Ա­րա­բիա­յից Սի­րիա-­Թուր­քիա ուղ­ղութ­յուն­նե­րով Եվ­րո­պա­յի, ա­պա նաեւ Ի­րաք-Ի­րա­նով եւ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով Ռու­սաս­տա­նի հետ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին: Ու դա միա­ժա­մա­նակ ցա­մա­քա­յին կապ է «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» եւ չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղու» հետ: Սա բո­լոր ցու­ցիչ­նե­րով ա­վե­լի կարճ եւ քիչ ժա­մա­նա­կա­տար ու­ղի­ներ են, ընդ ո­րում, թույլ է տա­լիս խու­սա­փել գեր­ծան­րա­բեռն­ված Պար­սից ծո­ցից եւ Սո­ւե­զի ջրանց­քից: Մեկ խնդիր կա. ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեմ են: Եվ, ըստ հի­շա­տակ­ված փոր­ձա­գետ­նե­րի, հենց այդ հարցն էր Պու­տի­նի այս այ­ցի հիմ­նա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը՝ հա­մո­զել ա­րաբ­նե­րին, որ ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում ցան­կութ­յան դեպ­քում ա­մե­րիկ­յան այդ ար­գել­քը հնա­րա­վոր է հաղ­թա­հա­րել:

Ն­կա­տենք, որ ինչ­պես կո­մու­նի­կա­ցիա­նե­րի, այն­պես էլ՝ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րը նաեւ ՌԴ-ի եւ Ի­րա­նի նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­ման հիմ­նա­կան թե­մա­նե­րի մեջ էին: Այ­սինքն, այս ա­մե­նը հու­շում է, որ Մոսկ­վան փոր­ձում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քին ա­ռա­ջար­կել կոմպ­լեքս հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գլո­բալ ծրա­գիր:

Այս ֆո­նին, թե­րեւս հե­տաքր­քիր է նաեւ, որ օ­րերս Սաուդ­յան Ա­րա­բիան ո­րո­շեց Հա­յաս­տա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յու­նենր սկսել, ին­չի հան­դեպ ան­ցած 33 տա­րի­նե­րին գործ­նա­կա­նում ան­տար­բեր էր: Այ­սինքն, մտա­ծում են, որ կա­րող է կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով դե­պի Ռու­սաս­տան շարժ­վե­լու հե­ռան­կա՞ր ա­ռա­ջա­նալ. բա­վա­կա­նին նման է:

Մ­յուս կող­մից, Հա­յաս­տա­նին ի­րենց նա­վա­հանգստ­նե­րից օգտ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս Ի­րանն ու Հնդ­կաս­տա­նը՝ մեր ուղ­ղութ­յամբ դե­պի Սեւ ծով եւ Ռու­սաս­տան մի­ջանցք ու­նե­նա­լու դի­մաց: Սա եւս կա­րե­լի է տես­նել ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է

Ա­րաբ­նե­րի կող­մից Պու­տի­նի նման ըն­դու­նե­լութ­յու­նը ծայ­րա­հեղ ծա­նր տա­րան նաեւ Կիե­ւում: Մի կող­մից` դա հեր­թա­կան ազ­դակն էր, որ Մոսկ­վա­յին Ա­րեւմտ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րով ծնկի բե­րե­լու սցե­նա­րը, ո­րի վրա Ուկ­րաի­նան մեծ հույ­սեր էր դրել, չի աշ­խա­տում: Մ­յուս կող­մից` դա պետք է, որ Կիե­ւին այլ մտո­րում­նե­րի տե­ղիք տա:

Այս­պես, կրկնենք, ե­թե գոր­ծարկ­վի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ձե­ւա­վոր­ման միաս­նա­կան հա­մա­կարգ, ու ընդ­հա­նուր տնտե­սա­կան շա­հը տա­նի նաեւ ներ­կա քա­ղա­քա­կան տա­րան­ջա­տում­նե­րի դա­դա­րեց­ման, դա ի­րոք ա­մե­րի­կա­ցի­նե­րի, ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սե­րի հա­մար վատ­թա­րա­գույն սցե­նար կդառ­նա: Հար­յու­րամ­յա­կնե­րով մաս­նա­վո­րա­պես այս տրիույ­թում գոր­ծել են «բա­ժա­նիր, որ տի­րես» սկզբուն­քով, եւ ե­թե չլի­նի «բա­ժա­նիրը», «տի­րե­լը» եւս անհ­նար է դառ­նում:

­Սա եւս մեկ ազ­դակ է նաեւ Կիե­ւի հա­մար, որ ԱՄՆ-ի հիմ­նա­կան գլխա­ցա­վե­րից մեկն է դար­ձել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի գո­տին, դա պայ­մա­նա­վոր­ված չէ ըն­դա­մե­նը իս­րա­յել­յան պա­տե­րազ­մով, այ­սինքն՝ կրե­լու է եր­կա­րա­ժամ­կետ բնույթ: Բայց այդ դեպ­քում, գու­մա­րած նաեւ Չի­նաս­տա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նը, Վա­շինգ­տո­նի հա­մար ար­դեն ռե­սուրս­նե­րը չեն ձգե­լու (եւ ոչ միայն ֆի­նան­սա­կան) եր­կա­րա­ժամ­կետ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հա­մար: Իսկ կար­ճա­ժամ­կե­տի, այն է՝ ա­րա­գո­րեն եր­բեմ­նի տա­րածք­նե­րը հետ վերց­նե­լու հա­մար Կիե­ւի ու­ժերն ակն­հայ­տո­րեն չբա­վա­րա­րեցին:

Ու հա­զիվ թե պա­տա­հա­կան լի­ներ այն, որ հենց Պու­տի­նի այս այ­ցին զու­գա­հեռ, Կիեւն ա­մե­րիկ­յան 61 մի­լիար­դա­նոց ֆի­նան­սա­վոր­ման հար­ցով վերջ­նա­կան մեր­ժում ստա­ցավ. Սե­նա­տում այդ բա­նա­ձե­ւի քվեար­կութ­յունն ար­գե­լա­փակ­վեց, եւ դա­տե­լով ինչ­պես ա­մե­րիկ­յան, այն­պես էլ՝ ՆԱՏՕ-ա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րից ե­կած ազ­դակ­նե­րի, Կիե­ւը հի­մա պետք է մտա­ծի ոչ թե փո­ղի, այլ մի կերպ Մոսկ­վա­յի հետ լե­զու գտնե­լու մա­սին: Եվ պա­տա­հա­կան չէ, որ ուկ­րաի­նա­կան դեռ ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­նե­րից մե­կը տե­ղե­կաց­նում է. «Զե­լենս­կին պատ­րաստ­վում է հե­ռա­նալ։ Ա­ռա­վել եւս, երբ ԱՄՆ-ն­ ե­րեկ պարզ ի ցույց դրեց` փող չի լի­նի»:

Ու, թե­րեւս, Կիե­ւը պետք է փոր­ձի ա­ռա­վե­լա­գույնս ա­րագ գոր­ծել, քա­նի որ ա­մե­րիկ­յան ֆի­նան­սա­վո­րու­մից զրկվե­լը նրան կանգ­նեց­նում է մար­տու­նա­կութ­յան վեր­ջին մնա­ցորդ­նե­րից զրկվե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Իսկ դա Մոսկ­վա­յին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս՝ ա­ռանց ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յան էլ պա­տե­րազմն ա­րա­գո­րեն իր օգ­տին վեր­ջաց­նել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված