Ակնհայտ կոռուպցիա է տեղի ունենում, եւ դրա զոհը Սուրենավանում մահացած երեխան է. Գառնիկ Դանիելյան
Ներքաղաքական
Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրության թեժ քննարկման ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ անդրադարձել է Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ շան հարձակման հետեւանքով երեխա է մահացել:
— Կոռուպցիա չէ՞ այն, որ շների հետ կապված ՊՈԱԿ-ները չեն գործում, 7000 գործ է արդեն ստեղծվել, ստերջացում չեն անում, ակնհայտ կոռուպցիա է տեղի ունենում ՊՈԱԿ-ում, եւ դրա զոհը Սուրենավանում մահացած երեխան է: Սուբվենցիոն ծրագրեր են անում համայնքում, գնում տեսնում ես, որ մի հրաշքով գյուղապետի տուն տանող ճանապարհն է սուբվենցիոն ծրագրի մեջ մտնում, այդտեղ մենակ իր տունն է, որտեղ 100-200 տուն կա, այդ ծրագրի մեջ չի մտնում: Եղել է նաեւ նախկինում դեպքեր, ու ես պայքարել եմ դրա դեմ: Ոչ մեկի այստեղ պահելու, ոչ մեկի համար դոշ տալու կարիք չկա: Բայց մեզ բաժին հասած ողբերգությունը բոլորիս պետք է փոխի` չապրել այնպես, ինչպես մենք ապրել ենք նախկինում, չանել այն բոլոր սխալները, որ արվել են նախկինում: Փոխվե՛ք: