Փափուկ ուժի կիրառմամբ արցախցիներին ստիպում են հրաժարվել իրենց անձնագրերից. Թագուհի Թովմասյան
Ներքաղաքական
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ահազանգում է, որ արցախցիները դժվարություն են ունենում աշխատանքի տեղավորվելիս:
— Ասում են՝ մեզ պարտադրում են, թե ՀՀ քաղաքացի դարձեք, որ ձեզ աշխատանք տանք: Այն փոքրիկ հիշողությունը, որ մնացել է, Արցախի անձնագիրն է, որտեղ գրված է Արցախում իրենց բնակության մասին, այդ անձնագրերից փափուկ ուժի կիրառմամբ իշխանությունները ստիպում են, որ հրաժարվեն, որպեսզի ունենան աշխատանք: Սա նշանակում է, որ այն բոլոր լոզունգները, խոսույթները, որ տարածվում են, թե ամեն ինչ անում են արցախահայերի համար` չկա այդպիսի բան: