Պուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ
ՄիջազգայինԿրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ։ Հանդիպումը հիմնականում տեղի է ունեցել փակ դռների հետևում։
Արեւմտյան մամուլը բավականին մտահոգված է արձագանքել այդ հանդիպմանը:
Associated Press-ը նշել է, որ Պուտինը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը համարում է ամերիկյան դիվանագիտության ձախողում և առաջարկում է, որ Մոսկվան Իսրայելի և պաղեստինցիների հետ բարեկամական հարաբերությունների շնորհիվ կարող է միջնորդական դեր խաղալ։
Ֆրանսիական Le Figaro-ն, ինչպիսին եւ Le Figaro-ն կրկնել են հատվածներ Այաթոլլահ Ռաիսիի Գազայի վերաբերյալ ելույթից և մեջբերել նրա խոսքերը, որ Պուտինի հետ զրույցում Իրանի նախագահը կոչ է արել Արևմուտքին` աջակցել կանխել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի «ցեղասպանությունը»:
Ամերիկյան NBC լրատվականը նույնպես մատնանշել է Պուտինի վերջին այցը Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա և գրել, որ Ռուսաստանը փորձում է միջնորդի դեր խաղալ տարածաշրջանում։
Իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նաև գրել է իր զեկույցում, հղում անելով Կրեմլին, որ Պուտինը և Ռաիսին Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։