Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց

Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով

Մշակութային

Ֆրանսահայ հայտնի տենոր ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով՝ բարեգործական գործողությունների համար Ֆրանսիական հեղինակավոր հաստատության՝ "La ligue universelle du bien public"-ի կողմից, որը հիմնադրվել է 1946 թվականին։ Այն պարգեւատրում է հանրային եզակի մարդկանց եւ անհատականություններին համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը եւ այլք... Պարգեւատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն Էլբակյանի կատարած հաղթական Մարսելեզով:

Սա Ռուբեն Էլբակյանին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է՝ իր բարեգործական մենահամերգների համար. առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։ Նա նաեւ 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել եւ հեղինակավոր Journal LUXURY ամսագրի կողմից դասվել է աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:

Իր շնորհակալական խոսքի ընթացքում այս նոր պատվավոր պարգեւի համար Ռուբեն Էլբալյանը անվանակոչվածների եւ հյուրերի ուշադրությունը հրավիրել է  հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա՝ ցանկություն հայտնելով բարեգործական համերգով ելույթ ունենալ Երեւանում եւ դրանով աջակցել Արցախի տեղահանված բնակչությանը: Այս նույն ցանկությունը Ռուբեն Էլբակյանը հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներում 2023-ի հուլիս ամսին հայրենիքում գտնվելու ժամանակ։ 

Ի դեպ, նշենք, որ Ռուբեն Էլբակյանը բազմիցս հրավիրվել է Մարսելեզը եւ Հայաստանի օրհներգը կատարելու՝ Փարիզի Հաղթական կամարի ներքո: Նրա «Կոմիտաս» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC-ի  "Coup de Cœur" մրցանակին։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ