Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը

Արմեն Բեգոյան, դուք ի՞նչ մասնագետ եք, որտեղի՞ց եք եկել, ինչո՞ւ եք թաքցնում ձեր կենսագրությունը. Կիրակոսյան

Հանդիպում

Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամների ու քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի միջեւ տեւական ժամանակ ընթացող սուր բանավեճը վերածվեց փոխադարձ վիրավորանքների: Իսկ պատճառը «Մերգելյան»-ի այգում տեղի ունեցած ծառահատումներն էին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

— ՀՈԱԿ-ի տնօրենը պնդում էր, թե «Մերգելյան»-ի այգում հատվել են միայն մոտ 30 չոր ու վթարային ծառեր: Վերջիվերջո, բարձրացված մեծ աղմուկի մեջ ո՞վ էր ճիշտ, ո՞վ` սխալ:

— Նախ Արմեն Բեգոյանին կցանկանայի մեկ հարց տալ` Դուք ի՞նչ մասնագետ եք, որտեղի՞ց եք եկել, ինչո՞ւ եք թաքցնում Ձեր կենսագրությունը: Ինչ վերաբերում է «Մերգելյան»-ի այգուն, նույն այդ ՀՈԱԿ-ի տնօրենը խոչընդոտում էր ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամներին հերիք չէ, մարդկանց հեռախոսն էր խլում, հրում: Իսկ իր կողքին ինչ-որ գործատուներ կամ բիզնեսմեններ էին կանգնած, որոնք հավանաբար հավակնում էին, որ այդ տարածքը ոչ թե այգի լինի, այլ` մի զվարճանքի վայր: Այս ամենն ավագանու անդամներն ուղիղ եթերով հրապարակել են սոցցանցերում եւ նման պայմաններում նրանց հաջողվել է մի քանի ծառ փրկել: Ի դեպ, երկու տարի առաջ Մերգելյան ինստիտուտի հատվածը փակել էին եւ ասել, թե բարեկարգվում է, իսկ իրականում ավտոկայանատեղի էին սարքում եւ զուգահեռ էլ երեւի այգու ծառերն էին հատուկ դիտավորությամբ փչացնում. մի տեղ յուղ էին լցնում, մի տեղ` ժավել կամ չէին ջրում: Հիմա էլ հայտարարում են, թե այդտեղ նոր տեսակի ծառեր են տնկվելու:

— Ըստ Արմեն Բեգոյանի, տնկվելու է 76 խիստ արժեքավոր տարբեր տեսակի ծառ՝ եղեւնի, հուդայածառ, կաշտան, ուռի եւ այլն, որոնք մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառեր են:

— Երբ այդ ծրագիրը սկսում էին, իրենց բավականին խորհուրդներ եմ տվել, բայց ոչ մի արդյունք, քանի որ այդտեղ ակնհայտ է, որ փող «գռփելու» միջոց էին գտել: Ֆինանսների նախարարության գնումների բաժնում կարող եք ինքներդ էլ տեսնել, որ տնկու հատը գնել են 155 հազար դրամով, մինչդեռ նույն այդ գումարով 155 հազար հատ սոսի կարող էինք բերել եւ տնկել Ներքին Հանդի տնկարանից: Ծառատեսակներ կան, որոնք ցանկացել են բերել, բայց չի ընդունվել: Այո՛, կարելի է մեռած ծառերը փոխարինել լավ տեսակներով, բայց պետք է լինեն նաեւ տեղական ծառատեսակներ: Ավելին` քանի որ մենք շատ քիչ կանաչապատ տարածքներ ունենք, խորհուրդ էի տրվել նաեւ, որ քաղաքում լինեն մագլցող բույսերի տեսակներ, որովհետեւ Երեւանը մագլցող բույսերի տեսակների համար էլ է: Բացի խաղողից, քաղաքում կարող են լինել մագլցող բույսերի տեսակներ, որոնք փոշեկլանիչ են: Իսկ այսօր վերացնում են անգամ թթենիները, որոնք էկոլոգիական նշանակություն ունեն: Կամ նույն թխկիները, ասում են, թե փչացած են: Բայց անգամ այդ դեպքում կարելի է կազմակերպել ծառերի բուժումը: Եթե արդեն ծառը կա, եւ կարելի է փրկել, ինչո՞ւ կտրել եւ տնկել շիվ, որը չի կպնում: Ըստ իս, «Մերգելյան»–ում հատվել են ծառեր, որոնք կարելի էր փրկել: Էլի եմ ասում` դիտավորություն եմ տեսնում, պարզապես հող էին նախապատրաստում, որպեսզի հետագայում այդտեղ շինարարություն կատարվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված