Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑ

Վերլուծություն

Հի­շո՞ւմ եք «Եր­ևա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մոն­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ ԱԺ–ում տա­պա­լե­լով «Հա­յաք­վեն», դրա­նով իբր փրկել են ընդ­դի­մութ­յա­նը: Այն, որ ՔՊ–ա­կան­նե­րը գլխա­ցա­վի դեմ փրկութ­յուն են հա­մա­րում գիլ­իո­տի­նը, նո­րութ­յուն չէ, պար­զա­պես ա­մեն օր ընդ­լայն­վում է դրանց «փրկչա­կան» ա­ռա­քե­լութ­յու­նը: Օ­րի­նակ` հի­մա էլ գլխա­վոր գե­րա­գույն կապի­տուլ­յան­տը հայ­տա­րա­րեց, որ 2019–ին ի­րենք, փա­կե­լով դա­տա­րան­նե­րի դռնե­րը, դրա­նով լայ­նո­րոն բա­ցե­ցին ար­դա­րա­դա­տութ­յան դռնե­րը: Դե կա սուտ, ա­հա­վոր սուտ և Նի­կո­լի սուտ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ

­Հարկ է նշել, որ 2018–ից առ այ­սօր նի­կո­լա­կան «ար­դա­րա­դա­տութ­յան» դռնե­րը բաց են միայն ընդ­դի­մա­դիր կամ հա­կա­նի­կո­լա­կան հա­յացք­ներ ու­նե­ցող մարդ­կանց հա­մար: Նաև հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րի, պե­տութ­յան շա­հե­րի հա­մար պայ­քա­րող­նե­րի, դա­վա­ճան­նե­րի քիմ­քին ոչ հա­ճո խոսք ա­սող­նե­րի: Այս­պի­սին­նե­րին «ար­դա­րա­դա­տութ­յունն» ան­մի­ջա­պես գտնում է: Իսկ թրքահ­պա­տակ կրոնն ըն­դու­նած­նե­րի հան­դեպ, ինչ էլ ա­նեն՝ «ար­դա­րա­դա­տութ­յու­նը» ան­տար­բեր է և մո­ռաց­կոտ: Դե, էլ չխո­սենք «նի­կո­լա­զան­գե­րի ար­դա­րա­դա­տութ­յան» ի­րո­ղութ­յան մա­սին, ո­րը գի­տեն բո­լո­րը:

Ի դեպ, 2018–ին Նի­կո­լին չմիա­նա­լու հա­մար ման­դա­տից և ՀՅԴ ան­դա­մութ­յու­նից զրկված Աղ­վան Վար­դան­յանն էլ հի­շեց­րեց, թե ինչն էր դա­ռել նի­կոլ­նե­րի կող­մից դա­տա­րան­նե­րը պա­շա­րե­լու և­ այ­լան­դակ «ռե­ֆորմ» ա­նե­լու դրդա­պատ­ճառ` այն, որ գտնվեց Ռո­բերտ Քո­չար­յա­նին ա­զատ ար­ձա­կած դա­տա­վոր... Իսկ հի­մա ա­մեն ին­չը դառ­նում է լրիվ «բեսպ­րե­դել», և 1937 թվա­կա­նի հե­ղի­նակ Ս­տա­լի­նի ստվե­րը մի կողմ քաշ­ված նյար­դայ­նո­րեն ծխում է իր ծխա­մոր­ճը: «Աղ­ջիկ–պա­րոն» գլխա­վոր դա­տա­խա­զը նի­կո­լա­կան «ար­դա­րա­դա­տութ­յու­նից» պլստա­ցած գե­նե­րալ Ման­վե­լի այ­րուն` Նա­զիկ Ա­միր­յա­նին, փոր­ձում է նո­րից «նստաց­նել», դե իսկ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի կա­լանք­նե­րի ո­րո­շում­նե­րը նույն­քան առն­չութ­յուն ու­նեն ի­րա­վուն­քի հետ, որ­քան թրի­քը` ու­տե­լի­քի: Ման­վել Գ­րի­գոր­յա­նի դեմ «տու­շոն­կա–շոո­ւի» գլխա­վոր բե­մադ­րիչ տխրահռ­չակ Ա­րեն Մկրտչ­յանն էլ Ա­լա­վեր­դիում «բեսպ­րե­դե­լով» քա­ղա­քա­պետ փո­խե­լու «օ­պե­րա­ցիա­յի» գլխա­վոր հրա­մա­նա­տարն էր... Այդ ՔՊ–ա­կանն իր վար­քով ա­պա­ցու­ցեք, որ լծակ­ներ ստա­ցած «չմո­յի» անց­յալ ու­նե­ցող­ներն ա­մե­նավ­տան­գա­վորն են: Հի­մա էլ Նի­կոլն ուղ­ևոր­վեց Գ­յում­րի, որ Ա­լա­վեր­դու սցե­նարն այդ­տեղ էլ խա­ղար­կի, հե­տո մտա­դիր է գնալ Կա­պան: Ն­պա­տա­կը պարզ է` ա­պա­հո­վել զրո ընդ­դի­մա­դիր ՏԻՄ–ե­րում, չէ՞ որ կա­պի­տուլ­յան­տը մտա­դիր է վե­րա­նո­րո­գել «պող­պատ­յա ման­դա­տը», որ­պես­զի, ի կա­տա­րումն Ա­լիև­ի պատ­գամ­նե­րի, ար­մա­տա­խիլ ա­նի «ռևան­շի տրա­մադ­րութ­յուն­ներ» կրող «նախ­կին­նե­րի» բո­լոր շան­սե­րը:

­Պա­տա­հա­կան չէ, որ հի­մա էլ Ա­լի­ևը ո­րո­շեց 2024–ի փետր­վա­րին անց­կաց­նել նա­խա­գա­հա­կան ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ և նույն­պես վե­րա­նո­րո­գել «պող­պատ­յա ման­դա­տը», և­ ա­ռա­վել քան ակն­հայտ է, որ Նի­կոլ–Ա­լիև զույ­գը սիա­մա­կան երկ­վոր­յակ­նե­րի պես է: Նի­կո­լի «պող­պատ­յա ման­դա­տը» Ա­լի­ևին պետք է ոչ պա­կաս, քան` Նի­կո­լին: Դե Նի­կո­լի ու ՔՊ–ի հա­մար էլ իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լը գո­յա­բա­նա­կան խնդիր է: Քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը իր հեր­թա­կան բան­տա­յին հոդ­վա­ծում ձևա­կեր­պել է, թե ինչ պետք է ա­նել նի­կոլ­նե­րի հետ Նի­կո­լից հե­տո, ընդ­հա­նուր` 5 կետ.

1. Հա­յաս­տա­նում պետք է ար­գե­լել «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը:

2. Պետք է սահ­ման­ված ժամ­կե­տով ար­գե­լել ՔՊ ղե­կա­վար մար­մին­նե­րի ան­դամ ե­ղած մարդ­կանց զբաղ­վել քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յամբ, ինչ­պես նաև զբա­ղեց­նել բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­ներ:

3. Նույն սահ­մա­նա­փա­կու­մը հարկ է կի­րա­ռել նաև ՔՊ իշ­խա­նութ­յան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ԱԺ հա­մա­պա­տաս­խան խմբակ­ցութ­յուն­նե­րի ան­դամ­նե­րի, Կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րի, այլ գե­րա­տես­չութ­յուն­նե­րի ղե­կա­վար ե­ղած ան­ձանց, ինչ­պես նաև փոխ­նա­խա­րար­նե­րի և մարզ­պետ­նե­րի նկատ­մամբ:

4. Ս­տեղ­ծել «Հաշ­տեց­ման կամ ճշմար­տութ­յան» հանձ­նա­ժո­ղով, ո­րի գոր­ծու­նեութ­յան հա­մար ներգ­րա­վել հա­սա­րա­կա­կան վստա­հութ­յուն և հե­ղի­նա­կութ­յուն վա­յե­լող ան­ձանց՝ ան­կախ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից: Հանձ­նա­ժո­ղո­վը պետք է լիար­ժեք, բաց և բազ­մա­կող­մա­նի քննութ­յան են­թար­կի Փա­շին­յա­նի ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին հան­րա­յին հնչե­ղութ­յան և կոր­ծա­նա­րար հետ­ևանք­ներ ու­նե­ցած ցան­կա­ցած ո­րո­շում, գոր­ծըն­թաց, դեպք և գոր­ծո­ղութ­յուն:

5. Ի­րա­վա­կան, քրեա­կան, հետ­ևանք­ներ են­թադ­րող ցան­կա­ցած փաստ պետք է ար­ժա­նա­նա ի­րա­կան ար­դա­րա­դա­տութ­յան: Հան­րա­յին հա­մե­րաշ­խութ­յան և­ ար­դա­րութ­յան վե­րա­կանգն­ման հա­մար խիստ կեն­սա­կան է, որ չլի­նեն քա­ղա­քա­կան հե­տապն­դում­ներ և հաշ­վե­հար­դար­ներ:

­Կարճ ա­սած` պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի բո­լու­կը սար­սա­փում է «հայ­կա­կան Ն­յուրն­բեր­գից»: Պի­տի սար­սա­փի, զի ի­րենց իշ­խա­նութ­յու­նը թուրք զավ­թիչ­նե­րից էլ վատ­թար է: Այդ սար­սա­փի դրսևո­րումն է նաև Ար­ցա­խի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը բա­ցա­ռե­լու կուր­սը, ո­րին ծա­ռա­յեց­նում է նաև տխրահռ­չակ Ս­յա­մոն, ով հի­մա մեղ­քը բրդում է զին­վո­րա­կան­նե­րի և Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րի վրա` ջա­նա­լով «մաք­րել» Նի­կո­լի փե­տուր­նե­րը: Հի­մա էլ Ի­ժոն «շար­ժում» է ստեղ­ծում: Ս­յա­մո­յի պրո­պա­գան­դիստ Գ­ևորգ Առս­տամ­յա­նը հայ­տա­րա­րել է, թե մտա­դիր են շար­ժում ստեղ­ծել, ո­րի շրջա­նակ­նե­րում սի­րով կհա­մա­գոր­ծակ­ցեն նաև Ս­յա­մո­յի հետ. «…Ու ստեղ­ծե­լու ենք այդ­պի­սի մի թիմ, մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րը պետք է ար­դեն անց­նենք գոր­ծի, ու մենք պետք ա, ա­յո՛, Բա­բա­յա­նի նման մարդ­կանց և­ է­լի ինչ­քան խե­լա­ցի, գի­տա­կից մար­դիկ կան՝ սթափ ու­ղե­ղով, էդ մար­դանց հետ պետք ա հա­մա­գոր­ծակ­ցենք ճիշտ, ի­րանց խոր­հուրդ­նե­րով, ի­րանց մի­ջամ­տութ­յամբ, ու անց­նենք գոր­ծո­ղութ­յուն­նե­րի»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Vijvacq-copy

Այդ հար­ցին պա­տաս­խա­նել է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յա­նը` ստեղ­ծե­լով ա­նեկ­դոտ–ման­րա­պա­տում. «Բե­տո­նե պա­տի դի­մաց ար­յունլ­վա գլուխ­նե­րով ընդ­դի­մա­դիր­նե­րը զրու­ցում են։

— Ախ­պեր­նե՛ր, մեզ «դաբ­ռո» ա պետք։ «Դաբ­ռո»–ն­ որ լի­նի, հաս­տատ կստաց­վի էս պա­տը փլե­լը, —­ ա­սում է ա­ռա­ջին ընդ­դի­մա­դի­րը։

— Չէ, «դաբ­ռո»–ն քիչ ա, հաս­կա­ցեք վեր­ջա­պես, որ պա­տը գլխով ծա­կե­լու հա­մար վճռա­կան քայ­լե­րի է պետք գնալ, այլ ոչ թե ան­վերջ խո­սել։ Մեզ բե­րում են պա­տի մոտ, որ գլխով պա­տին հագ­նենք, բայց վեր­ջին պա­հին ստոպ են տա­լիս։

— Ճիշտ ա, — պա­տաս­խա­նում է եր­րորդ ընդ­դի­մա­դի­րը, —­ ու նաև ճիշտ ա­ռաջ­նորդ ա պետք, որ բո­լո­րը հա­մախմբ­վեն ու մեկ մար­դու պես գնան հետ­ևից` բե­տո­նի պա­տը գլխով ծա­կե­լու։

— Ա­յո–ա­յո, մենք պետք է գլուխ գլ­խի տանք ու մեկ գլուխ դար­ձած՝ խփենք բե­տո­նե պա­տին։

— Տ­ղե՛րք, իսկ կա­րո՞ղ ա գոր­ծիք ա պետք, այլ ոչ թե գլխով պա­տին հագ­նել, — հարց­նում է չոր­րորդ ընդ­դի­մա­դի­րը։

— Ախ­պե՛ր, էդ գոր­ծիք­նե­րը շառ են, չտե­սա՞ք էդ գոր­ծիք­նե­րով ինչ բե­րե­ցին մեր գլխին։

— Հա, բայց պա­տը քան­դե­ցին, չէ՞։

— Էհ, որ քան­դե­ցին ի՞նչ... Ա­վե­լի վատ ե­ղավ։ 

— Բա ին­չո՞ւ եք հա­վաք­վել, ե­թե պա­տը քան­դե­լուց ա­վե­լի վատ է լի­նե­լու։

— Մեզ «դաբ­ռո» ա պետք։

— Ու վճռա­կա­նութ­յուն։

— Եվ ա­ռաջ­նորդ, ո­րին բո­լո­րը սի­րեն ու ան­վե­րա­պա­հո­րեն ա­ջակ­ցեն...»:

Իսկ հի­մա վեր­հի­շենք, թե ում մա­սին է հա­ճախ սոց­ցան­ցա­յին հար­թակ­նե­րում խոս­վել հենց «դաբ­րո» ու­նե­նա­լու կա­տե­գո­րիա­յով: 2020–ից հա փսփսում են` իբր Ռո­բերտ Քո­չար­յանն ու­նի Մոսկ­վա­յի և­ ան­ձամբ Պու­տի­նի «դաբ­րոն», սա­կայն թար­սի պես նույն Պու­տի­նը Նի­կո­լի մա­սին էր ար­տա­բե­րել «Он не пре­да­тель»: Եվ փո­խա­նակ ՌԴ նա­խա­գա­հի խոսքն ըն­կա­լեն ուղ­ղա­կիո­րեն, ստեղ­ծե­ցին խու­ճուճ կոնս­պի­րո­լո­գիա­կան բա­ցատ­րութ­յուն­ներ, թե ի­րա­կա­նում դրա­նով Պու­տի­նը լրիվ ու­րիշ բան էր ակ­նար­կում: Այդ «ակ­նարկ­նե­րի և տո­ղա­տա­կե­րի» վկա­նե­րը կա­րող են եր­կի­րը ոչ պա­կաս փոր­ձան­քի բե­րել, քան անգ­լիա­կան նա­վե­րը Տավ­րո­սի լեռ­ներ հրա­վի­րող­նե­րը:

Իսկ ԱԺ–ում կրտսեր Քո­չար­յա­նը հա­ճույ­քով վա­յե­լում է «պառ­լա­մեն­տա­րիզ­մի» բա­րիք­նե­րը` նաև դժվար հար­ցեր տա­լով կա­պի­տուլ­յան­տին: Սա­կայն կար­ծես մի պահ մո­ռա­ցել է, որ դե­մը ոչ թե լոր­դեր են, այլ գե­նապղծ­ված չհայ, բայց հա­յա­խոս կեր­պար­ներ: Ո­րոնք այն աս­տի­ճա­նի պրի­մի­տիվ են, որ հասց­նում ես Շ­մայ­սին կա­րո­տել...

­Մի տե­սակ ան­հանգս­տաց­նող է ԱԺ–ի «գլխա­վոր ընդ­դի­մութ­յան» կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յու­նը, է՛լ ա­վե­լի ան­հանգս­տաց­նող է տրա­մադր­վա­ծութ­յու­նը մաս­նակ­ցել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի, ո­րոնք (և դա ար­դեն շատ պարզ է եր­ևում), Նի­կո­լի ու Ա­լի­ևի հա­մա­տեղ ծու­ղակն են: Ա­վե­լի վատ­թար, քան 2021–ի ընտ­րութ­յուն­նե­րը: Մ­տա­հո­գիչ է նաև եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի հա­րա­ճող թի­րա­խա­վո­րու­մը` ա­մե­նա­կեղ­տոտ մար­տա­կան քա­րոզ­չութ­յան կի­րառ­մամբ: Հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի փակ շրջան, որ գոր­ծի­քից կրկին գոր­ծոն չդառ­նանք: Գորդ­յան հան­գույց, ո­րը հա­տե­լու կա­րիք ու­նի, ոչ թե` քան­դե­լու: Իսկ հան­րութ­յունն էլ, ե­թե ու­զում է ա­ռող­ջա­նալ, պի­տի թո­թա­փի կրա­վո­րա­կա­նութ­յան թմբի­րը և լց­վի ռևան­շի ծա­րա­վով, ո­րի չլի­նե­լը Ա­լի­ևի ու Նի­կո­լի գլխա­վոր նա­խա­պայ­մանն են:

Այ­լա­պես այն, ինչ կա­տար­վեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան հետ, կկրկնվի ար­դեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան մա­կար­դա­կով: Իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան պե­տա­կան գո­յութ­յու­նը միայն հա­յե­րիս է պետք ու էլ ոչ մե­կին: Հե­ռո՛ւ փա­խեք փրկիչ­նե­րից…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված