«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. Պողոսյան

Հանդիպում

Սպիտակի երկրաշարժից անցավ ուղիղ 35 տարի. այն առ այսօր շարունակում է մնալ բաց վերք՝ հազարավոր մարդկանց հուշերում ու ճակատագրերում: 35-ամյա ցավը նաեւ բազմաթիվ անպատասխան թողնված հարցեր է թողել: Դեռեւս տարիներ առաջ Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խումբը հարցեր էր ուղղել այդ տարիներին Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, որն այսօր զբաղեցնում է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ լինելով ՔՊ-ական պատգամավոր: Մասնավորապես հանձնաժողովը հետաքրքրվել էր.

1. Աղետի գոտում, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։

2. Ըստ օդում կախված լուրերի` տվյալ ժամանակահատվածում առեւանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն՝ «Սեւուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։ «Սեւուկը» «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ի՞նչ առնչություն ունեք Դուք այս ամենի հետ։

3. Ըստ օդում կախված լուրերի` Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ի՞նչ առնչություն ունեք Դուք այս ամենի հետ։

4. Տվեք պարզաբանում՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները եւ երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։

5. 1996թ.-ին ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա. Վարդանյանը (Պանել Աշոտ, ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի` Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն նշանակվել է Ս. Պողոսյանը (Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների (ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ի՞նչ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։ (Ըստ օդում կախված լուրերի` ՆԳՆ Շիրակ օդանավակայան բաժինը Ձեզ ամենաշատ «նալոգ» ապահովող կառույցն է եղել)։

5.1. Ըստ օդում կախված լուրերի` ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ, ոմն Արթուրը։ Արդյո՞ք նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։

5.2. Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

5.3. Ըստ օդում կախված լուրերի` նույն օրը Ս. Պողոսյանն իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ի՞նչ վտանգ էր սպառնում։

5.4. Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը գիշերը` ժամը 03:00-ին Դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով, մեքենայից իջնելով, Ձեզ ապտակել է։ Հարց՝ ի՞նչ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը եւ ինչո՞ւ։

Այս հարցերի պատասխանների հետքերով «Իրավունքը» զրուցել է 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

— Վերոնշյալ հարցադրումները, որոնք եղել են հրապարակային, դրանց պատասխանները տվե՞լ է Անդրանիկ Քոչարյանը:

— Բնականաբար, այդ հարցերի պատասխաններն Անդրանիկ Քոչարյանը չէր կարող տալ, որովհետեւ դա հավասար կլիներ ինքնասպանության: Այդ հարցերի հետեւից պետք է գնար ոստիկանությունը, որն այդպես էլ չգնաց: Իրականում մենք բարձրացրել էինք շատ սուր հարցեր, նույնիսկ մտածում էինք, որ այսօրվա իշխանությունն իր ձեռքում պահած, այսպես ասած, խամաճիկ դատավորներով կփորձի նաեւ մեզ դատի տալ, բայց չտվեցին, որովհետեւ ինչ ասված է հարցադրումներում, բացարձակ ճշմարտություն է: Գոնե Գյումրիում Անդրանիկ Քոչարյանին բավականին լավ ճանաչում են: Գյումրեցիները յուրահատուկ հատկություն ունեն, իրենք կարող են մարդուն բնորոշող շատ հստակ  մականուն տալ: Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով: Հիմա էլ մտնեք Գյումրի, հարցնեք՝ Անդրանիկ Քոչարյանին ճանաչո՞ւմ եք, շատերը կարող են մի պահ տեղը չբերել, բայց եթե ասեք՝ նույն Հրեշ Անդոն է, այդ պահին վստահ կարող եմ ասել, որ լավ համեմված հայհոյանք կլսեք իր հասցեին:

— Ի վերջո, կբացե՞ք փակագծերը, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում, ինչո՞ւ է ապտակել ու հայհոյել Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին:

— Ըստ ականատեսների` այդ ժամանակ նա սպարապետի մեքենայի հետեւից շարժվել է Երեւան եւ այլեւս չի վերադարձել։ Բնականաբար, մենք մեր հնչեցրած հարցադրումների պատասխանները գիտենք: Այդ ժամանակ թալանը ճիշտ կազմակերպելու համար Անդրանիկ Քոչարյանին պետք է եղել, որպեսզի ոստիկանական համակարգի երկու կարեւոր կառույցներ պահեր իր ձեռքում՝ մեկը Երկաթգծում, մյուսը՝ օդանավակայանում, որովհետեւ այդ ընթացքում բոլոր տեսակի բեռները հիմնականում այս երկու ուղղությունով էին դուրս գալիս: Դրա համար նա փոխում է նշածս ենթակառուցվածքներին սպասարկող ոստիկանության պետին, ինչից հետո սկսվում է շատ լուրջ վեճ: Նա մինչեւ վերջ պնդում է, որպեսզի իր մարդուն դնի պաշտոնի, բայց հասավ նրան, որ իրեն ապտակեցին, մորը հայհոյեցին եւ մարզից նրան տարավ հենց Վազգեն Սարգսյանը: Ըստ ավագ գյումրեցիների` սա է եղել այդ մեծ թալանի վերջնակետը: Ավելին ասեմ՝ մեր հրապարակած հարցադրումներից հետո նորանոր փաստեր են ի հայտ եկել: Հետագայում  գյումրեցիները, որտեղ մեզ տեսնում էին, նոր մանրամասներ էին պատմում այդ տարիներին կատարվածից: Այս մարդն ընդհանրապես բարոյական իրավունք չունի լինելու Ազգային ժողովում եւ հայության անունից որոշումներ կայացնելու:

— Բայց, փաստորեն, ժողովրդի հիշողությունը կարճ է, որովհետեւ շատերն այս մասին չեն հիշում: Իսկ Անդրանիկ Քոչարյանը ղեկավարում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը…

— Ո՞վ է ասում ժողովրդի հիշողությունը կարճ է, էլի եմ ասում՝ եկեք Գյումրի, հենց առաջին պատահածին հարցրեք, թե ով է Հրեշ Անդոն ու Դուք կտեսնեք, թե իրենց հիշողությունն  ինչքան փայլուն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե«Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», խոսույթի մասին. Արմեն ՀովասափյանԻմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունըՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանՔաղաքացու օրը մի տարի խալի եք լվանում, խորոված ուտում, մարդիկ էլ նայում են իրար, չգիտեն՝ ինչ անեն․ Էդգար ՂազարյանՔոչարյանը՝ զինված ադրբեջանցու մասին․ Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց ա լինումԷդ ի՞նչ ինստիտուտ է, որ զանգել, ասել եք՝ աշխատողին տիրություն արա. Ղազարյանը՝ ՔՊ-ականինԵրբ հանրային ծառայողն ընդդիմադիր է, ասում եք՝ զսպված չէ, ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում էԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Հայաստան-Ադրբեջան սահմանին չվերահսկվող կտորներ կարող են լինել… Լուծումներ պիտի առաջարկվենԱվելի քան 20 մլն ամերիկացի թոշակառուներ 90-ական դոլար կստանանԻմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը«Էն «հին, քխ, վատ նախկինների» ավադույթները շարունակվում են». ԽամոյանԵվրագոտում գնաճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված