Արցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդին
Թեմա
Արցախցի պատգամավորները, ովքեր Արցախից բլբուլ էին կտրում, այս ու այն կողմ «Նիկոլ» դավաճան գոռում, այսօր հայտնվելով Հայաստանում բռնի տեղահանվածի կարգավիճակով, դարձել են «խուլ ու համր»: Լավագույն դեպքում մի երկու քննադատական խոսք են հնչեցնում ու Արցախի մասին սրտաճմլիկ ստատուսներ գրում: Մոռանալով, որ նման բաներ կարող են անել շարքային արցախահայերը, ովքեր իսկապես թողել են իրենց ապրուստի միջոցները ու Հայաստանում հայտնվել ծայաստիճան ծանր իրավիճակում: Ավելին, այդ նույն պատգամավորները, ովքեր կուրծք են ծեծում իրենց մանդատների համար, թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով կամ թեկուզ անհատներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդին, եթե իրենց մեջ` չկան բարեկամ-խնամիներ:
Լավ, ինչպես մեզ հետ զրույցում շարքային արցախցին ասաց, գոնե թող իրենց մանդատով Արցախը լուծարելու որոշումը չեղարչկեն, որ գոնե բարոյական իրավունք ունենան տնավեր ու բնավեր ժողովրդի անունից խոսելու: