Տպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն Բադալյան Ինչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետը Հավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուր Հաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ) Ռադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվել ՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված է Կլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր. Գարիկ Քեռյան ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ մասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին. Նիկոլ Փաշինյան «Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ Փաշինյան Ծվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրել

«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»

Թեմա

Հայաստանյան իշխանությունը մինչեւ այսօր չի ներում այն արցախցիներին, որոնք, կորցնելով իրենց բնօրրանը, անհանգիստ` բռնի տեղահանված եւ դեռ տեղ չհասած իրենց հարազատների ճակատագրերով, սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց եւ մասնակցում էին տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Պարզվում է՝ դեկտեմբերի 4-ին տնից բերման է ենթարկվել քառօրյա եւ 44- օրյա պատերազմների մասնակից ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, որովհետեւ մոտ 75 օր առաջ մասնակցել է սեպտեմբերյան բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը՝ 23:00-00:00-ի միջակայքում դատարանը կայացրել է նրան մեկ ամսով կալանավորելու որոշում: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԵՐԷԱՆԻՑ, ով ճանաչում է Դավիթին դեռ Ասկերանից:

«Պատերազմի ժամանակ Դավիթին տեսա Ասկերանում: Նկատելի էր նրա մարտունակությունն ու մինչեւ վերջ գնալու վճռականությունը: Անընդունելի է անազատության մեջ նրա հայտնվելը: Ինչո՞ւմ է նա մեղադրվում, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր: Օր առաջ ազատություն եմ մաղթում Դավիթին», - ընդգծեց Հ. Պերբերէանը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Դավիթ Ավագյանի քրոջ՝ ՍՏԵԼԼԱ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Նա ասաց, որ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ եւ հետո՝ բազմաթիվ հադրութցիների են բերման ենթարկել. որոշներին կալանավորել են, որոշների նկատմամբ կիրառել են տնային կալանք:

«Ենթադրում էինք, որ Դավիթին էլ հանգիստ չեն թողնի, որովհետեւ կոնկրետ մեր համագյուղացիներից կան, որոնք 1-3 ամսով կալանավորվել են, կամ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք, այդ շարքում անչափահասներ էլ կան: Մեկին աշխատավայրից են բերման ենթարկել, մյուսին` հենց տնից, բայց ինչի՞ համար: Սեպտեմբերի 19-ի էսկալացիան տեւեց մեկ օր, բայց մինչեւ մարդիկ դուրս եկան Արցախից, բոլորս էինք անհանգիստ: Երեւանում գտնվող արցախցիներն էին հիմնականում փողոցում, որովհետեւ մեկի ծնողն էր կորել, լուր չուներ, մյուսը հարազատների համար էր մտահոգ, երրորդը կորցրել էր տուն ու բարեկամ: Բայց ոչինչ հաշվի չեն առնում, զոհվածի երեխայի էլ են կալանավորում, տան միակ աշխատողի էլ, Դավիթի պարագայում էլ ոչինչ հաշվի չառան», - պատմեց Դավիթի քույրը:

Ի դեպ, Դավիթ Ավագյանը ծնունդով Երեւանից է, բայց Հադրութում կորցրել է հայրական օջախը: Ստելլա Ավագյանից տեղեկացանք, որ Դավիթը քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին կամավոր է մեկնել առաջնագիծ: Նա առաջիններից է եղել, ով գնացել է  պատերազմ եւ մնացել մինչեւ վերջ:

«Դավիթն անցած տարի էլ մեկ ամսով կալանքի տակ էր: Երբ Ֆրանսիայի հրապարակում սկսվեցին ցույցերը, նա առաջիններից էր, ով կալանավորվեց, հետո «շարքով»-«կարգով» սկսեցին կալանավորել մյուսներին: Նա Արցախի համար ճակատագրական պահերին երբեք անտարբեր չի եղել եւ պայքարել է` ինչքան կարողացել է», - շեշտեց Ստելլա Ավագյանը:

Նշենք, որ Դավիթ Ավագյանը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրան բերման են ենթարկել այն ժամանակ, երբ տանը եղել է երեխաների հետ:

«Մի քանի անգամ ոստիկանությունից եկել են, իրեն են հարցրել, բայց տանը չի եղել: Իսկ դեկտեմբերի 4-ին եկել են, տեսել են, որ տանն է, երեխաներին ասել են՝ ձեր պապան հեսա հետ կգա, հանկարծ չմտածեք, թե չվախենաք ու տարել են: Բայց 8-13 տարեկան երեխաներ են, ամեն ինչ էլ լավ հասկանում են: Դավիթն էլ հետ չի եկել, արդեն գիշերվա կեսին դատարանը մեկամսյա կալանք կիրառեց», - ասաց Դավիթի քույրը:

Զրուցեցինք նաեւ Դավիթ Ավագյանի պաշտպանի՝ փաստաբան ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«Դավիթ Ավագյանին կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Պարզվում է՝ նա շուրջ երեք ամիս է հետախուզման մեջ է եղել, բայց այդ ընթացքում ընդամենը երկու անգամ են նրա բնակարան այցելել: Մի անգամ տան դուռը փակ է եղել, մի անգամ էլ կինն ասել է, որ տանը չէ, բայց որեւէ ծանուցում չկա, որտեղ ասվում է, թե Դավիթ Ավագյանը պետք է ներկայանա քննչական: Իսկ վերջին այցելության ժամանակ, հենց տնից են բերման ենթարկել», - մանրամասնեց փաստաբանը:

Հավելենք, որ «Իրավունքի» տեղեկություններով՝ Դավիթ Ավագյանի դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընդամենը մի տեսաձայնագրություն է, որտեղ տեսախցիկին մեջքով շրջված եւ ոստիկանին հարվածող չնույնականացված անձին նմանեցնում են Դավիթ Ավագյանի հետ: Ընդ որում՝ մինչեւ այսօր այդ ոստիկանի ինքնությունն էլ պարզված չէ. տուժող չկա, բայց էլ ում զրկեն ազատությունից, որոշել են: Եվ սա առաջին դեպքը չէ, թեպետ սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաներին մասնակցածներին ամիսներով կալանավորում են, այսպես ասած, զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, սակայն նախաքննական որեւէ գործողություն չեն անում: Հոդվածի անունը դնում են խուլիգանություն եւ ուղարկում դատարան: Ըստ էության, ստացվում է, որ գնդակը դատավորների դարպասում է. կդատեն` կդատեն, չեն դատի` չեն դատի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցիԻնչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետըԱշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներՀավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուրՀաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ)Այգու մեջ 7 ոստիկան սպասել են ամուսնուս, քաշքշոց է եղել. նոր մանրամասներ Վեդու դեպքերիցՌադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվելՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված էԿլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր. Գարիկ Քեռյան ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ մասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին. Նիկոլ Փաշինյան«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ ՓաշինյանԾվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրելԵթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողինՀաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ ՊեսկովՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՓաշինյանն օրենքից դուրս ամեն միջոցի կդիմի, որ իշխանությանը հավակնող բոլոր ուժերին խաղից դուրս թողնի․ Տիգրան ԱբրահամյանՔԿ նախագահը Բագրատ Սրբազանի ձեռքով գրված թղթի մասով իր խոսքերից հրաժարվեց․ «Ձեզ մոլորեցրել են». Տեսանյութ«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված